Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհագրության տարրական դասեր Արարատ լեռան մասին

Գրիգոր Առաքելյան
19/09/2025
- 19 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
102
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հղում կատարելով հայկական լրատվամիջոցներին՝ թուրքական TRT կայքը գրում է, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից սկսած՝ Հայաստանում անձնագրերի դրոշմանիշերին այլեւս Արարատ լեռան խորհրդանիշը պատկերված չի լինի, հավելելով, որ ՀՀ կառավարությունը որոշել է այդ դրոշմանիշերի վրա նշել միայն սահմանային անցման հետ կապված տեղեկատվություն:

Այնուհետեւ թուրքական կայքն իր ընթերցողներին բացատրում է, որ Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի տարածքում՝ Հայաստանի հետ սահմանի մոտ:

Թուրքական կայքը նաեւ մեջբերում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի՝ այս առիթով արտահայտած մտքերը, թե «նոր դրոշմանիշերը համապատասխանում են սահմանային անցման ժամանակակից պահանջներին, ինչպես նաեւ իրական Հայաստանի գաղափարախոսությանը»:

Թուրքական կայքը նաեւ անդրադառնում է մի դրվագի, համաձայն որի 2023 թվականին Ֆրանսիան պաշտպանել է սոցիալական ցանցերում Հայաստանի մասին վիճահարույց գրառումը, որը ներառում էր Արարատ լեռան պատկերը, ինչը ոմանց կողմից գնահատվել է որպես «որոշ հայ ծայրահեղ ազգայնականների մոտ տարածքային պահանջների անուղղակի աջակցության դրսեւորում»:

Շարունակելով թեման՝ թուրքական կայքը նշում է. «Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԳՆ խոսնակին հարց է ուղղվել, թե արդյո՞ք Փարիզը Արարատը համարում է Հայաստանին պատկանող լեռ: Եվ արդյո՞ք Ֆրանսիայի իշխանությունները սխալ տեղեկատվություն են ստացել այս հարցի վերաբերյալ, թե՞ չգիտեն, որ նման գրառումը խորապես կվրդովեցնի թուրք ժողովրդին»:

Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Անն-Քլեր Լեժանդրը, ըստ TRT կայքի, պատասխանել է, որ Արարատ լեռը տեսանելի է նաեւ Հայաստանի տարածքից եւ, սահմանի մոտ գտնվելու պատճառով, խորհրդանշական պատկեր է համարվում հայերի համար:

Դատելով TRT-ի հաղորդագրությունից՝ մամուլի ասուլիսին ներկա է եղել նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, որը նշել է, որ Արարատը ամբողջությամբ գտնվում է Թուրքիայի տարածքում եւ, դիմելով ֆրանսիացի պաշտոնյային՝ ասել է. «Նկարում երեւացող լեռը գտնվում է Թուրքիայի սահմաններում եւ երկրի անբաժանելի մասն է կազմում: Այսպիսով՝ կամ այս քայլով անձամբ դուք եք որոշակի նպատակ հետապնդում, կամ էլ անհրաժեշտ է ձեզ համար աշխարհագրության տարրական դասընթացներ կազմակերպել»:

Ըստ ամենայնի՝ Սերդար Քըլըչը Հայաստան այցելության ժամանակ հնարավորություն է ունեցել այդ թեմայով բացատրական աշխատանքներ տանել հայկական կողմի հետ, որի արդյունքը չուշացավ:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օգնում են ոչ թե պարտադրված, այլ սրտանց. HUJ-ի կամավորներին սպասում են միշտ

Հաջորդ գրառումը

Արցախյան բանակցություններ. գրախոսություն

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախյան բանակցություններ. գրախոսություն

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական