Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այցելություն ճանաչված բարերար Հրաչյա Պողոսյանի հիմնած թանգարան

24/11/2023
- 24 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպես «Ազգ»-ի ընթերցողներին արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 31-ին Սանկտ Պետերբուրգի կենտրոնում, Տավրիչեսկայա 45 տան բակում,  մեծ հանդիսավորությամբ բացվել էր «Պահպանելով հիշողությունը» անունը կրող պատմության նոր թանգարան, որը մտահղացել էր մեր նշանավոր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ, արվեստի հովանավոր Հրաչյա Պողոսյանը:

Ուրախությամբ տեղեկացանք, որ գործունեության առաջին երկու շաբաթվա ընթացքում մեծ հետաքրքրություն առաջացրած այդ յուրահատուկ ցուցահանդես են այցելել շուրջ 350 հյուրեր:

Խոսքը Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի վարչակազմերի, ԶԼՄ ներկայացուցիչների, Ռուս ուղղափառ եկեղեցու սպասավորների, վետերանների կազմակերպությունների, գիտության եւ մշակույթի գործիչների, կրթական կազմակերպությունների ղեկավարների, դպրոցականների եւ ուսանողների մասին է:

Նրանք բոլորը մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ցուցադրություններին եւ ըստ արժանվույն գնահատեցին քաղաքի մշակութային դիմագիծը լրացնող նոր երեւույթը:
Նոյեմբերի 17-ը յուրահատուկ եւ հիշարժան օր դարձավ ինչպես  բարերար Հրաչյա Պողոսյանի, այնպես էլ նրա անունը կրող բարեգործական հիմնադրամի ողջ թիմի համար: Այդ օրը ցուցահանդես այցելեց Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Թեմուր Իվանովը:

Կարելի է ասել, որ մինչեւ վերջին պահը հիմնադրամի թիմը վստահ չէր, որ հանդիպումը կկայանա, սակայն ուրախալի էր, որ անչափ բազմազբաղ փոխնախարարը, գնահատելով թանգարանի կարեւորությունը՝ ժամանակ գտավ եւ եկավ ցուցասրահը զննելու:

Ինչո՞ւ էր ուժային կառույցի բարձրաստիճան պաշտոնյայի այցն այդքան կարեւոր Հրաչյա Պողոսյանի համար: Մեր ճանաչված հայրենակիցն արդեն 25 տարի զբաղվում է բարեսիրական գործունեությամբ՝ այս ընթացքում իրականացնելով ավելի քան 400 ծրագիր, որոնց կեսից ավելին վերաբերում է Հայրենական մեծ պատերազմի իրադարձություններին, զորահրամանատարներին ու հերոսներին: Ուստի Հրաչյա Պողոսյանի համար շատ կարեւոր էր պաշտպանության փոխնախարարի ներկայությունն ու կարծիքը:

Ուղեկցելով պատվավոր հյուրին՝ Հրաչյա Պողոսյանը ներկայացրեց ինչպես թանգարանի ստեղծման գաղափարը, այնպես էլ ցուցասրահում տեղ գտած նմուշները:

Թանգարանի նախասրահում հյուրերին դիմավորում են երեք ինտերակտիվ էկրաններ: Առաջինը պատմում է շենքի պատմության մասին, որում գտնվում է թանգարանը: Երկրորդը տանում է դեպի բարեգործական հիմնադրամի կայք: Երրորդը պատմում է «Մեր դպրոցի հերոսները» հիմնադրամի ամենախոշոր նախագծերից մեկի մասին:

Հրաչյա Պողոսյանը խոսեց նաեւ ընթացիկ նախագծի մասին, որը կյանքի կկոչվի մինչեւ 2024 թվականի հունիսը: Խոսքը Սանկտ Պետերբուրգի Վոլկովսկոյե գերեզմանատանը հանգչող, 19-րդ դարի նշանավոր բժիշկ Ֆյոդոր Գեյրոտի գերեզմանին տեղադրվելիք հուշատախտակի պատրաստման մասին է: Նախագիծն իրականացվում է ՌԴ ՊՆ գլխավոր ռազմաբժշկական տնօրենության ղեկավար Դմիտրի Տրիշկինի խնդրանքով:
Այնուհետեւ պատվավոր հյուրն այցելեց բարեգործական հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանի գրասենյակ, որտեղ առավել մանրամասն ծանոթացավ բարերարի՝ ամենայն հիացմունքի արժանի գործունեությանն ու նրա կյանքի կոչած աշխատանքներին, որոնցում Հրաչյա Պողոսյանը ներդրել է ոչ միայն իր անձնական միջոցները, այլեւ իր հոգին ու միտքը:

Իր գործունեության ընթացքում Հրաչյա Պողոսյանի բարեգործությունն ընդգրկել է միլիոնավոր մարդկանց կյանքեր եւ ճակատագրեր, շոշափել կյանքի բոլոր ոլորտները՝ ծովերից եւ օվկիանոսներից մինչեւ տիեզերք: Դրանք վերաբերում են ռազմական արդյունաբերությանն ու արվեստներին, իրավունքին եւ լրագրությանը, դիվանագիտությանն ու զինագործությանը, բեւեռախույզներին եւ սրբերին, կայսրերին եւ նրանց ընտանիքների անդամներին:

Հրաչյա Պողոսյանի գրասենյակի պատերին փակցված են բազմաթիվ պատվոգրեր եւ շնորհակալագրեր, այդ թվում՝ ՌԴ պաշտպանության նախարարի, ներքին գործերի նախարարի, Արեւմտյան ռազմական շրջանի հրամանատարի, Օրենսդիր ժողովի, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի եւ Լենինգրադի մարզի նահանգապետի պատվոգրերն ու շնորհակալագրերը:

Թեմուր Իվանովը մեծ ուշադրությամբ շրջել է թանգարունում եւ ունկնդրել Հրաչյա Պողոսյանի մեկնաբանությունները: Կանգ առնելով թանգարանի՝ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հատվածում՝ փոխնախարարը հպարտորեն նշել է. «Այս բոլորը մերն են», ուշադրություն հրավիրելով մեծ զորահրամանատարներ Լեոնիդ Գովորովի, Իվան Կուզնեցովի, Գրիգորի Կրավչենկոյի եւ Հովհաննես Իսակովի կիսանդրիներին: 

Այցի ավարտին Թեմուր Իվանովը թանգարանի պատվավոր հյուրերի գրքում գրառում է կատարել, որն անկեղծորեն հուզել է Հրաչյա Պողոսյանին:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանի փողոցները

Հաջորդ գրառումը

Գիտաժողովը թոթափեց կասկածը, թե պարտությունից հետո անտարբեր ենք դարձել

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Գիտաժողովը թոթափեց կասկածը, թե պարտությունից հետո անտարբեր ենք դարձել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական