Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այո՞, թէ՞ ո՛չ

Յակոբ Միքայէլեան
29/02/2024
- 29 Փետրվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
52
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդիկ իրենց անցեալի արարքներուն համար պատասխանատո՞ւ են. կարծեմ՝ այո՛, թէեւ անձէ անձ կը տարբերի:  Առաքինի մարդիկ, վստահ եմ, ամէն ինչ կ՛ընեն, որ իրենց անցեալը մաքրեն, իրենց անունին վրայ բիծ չմնայ, մինչ կան մարդիկ, որոնց հոգը չէ, սխալե՞ր են անցեալին, վնասե՞ր են մէկուն, խաբե՞ր են, դաւաճանե՞ր են, պարտքի դրամ առեր են ու չե՞ն վերադարձուցած… Կան այսպիսի մարդիկ ալ, որոնց համար արժանապատուութիւն ըսուածը անիմաստ արժանիք մըն է:

Մարդոց տեսակներուն մասին կարելի է շատ երկար խօսիլ, սակայն ի՞նչ է պարագան պետութիւններուն… Պետութիւնները պատասխանատո՞ւ են իրենց անցեալի արարքներուն համար, պատասխանատո՞ւ են իրենց անցեալի սխալները սրբագրելու եւ անհրաժեշտ միջոցառումներ ձեռք առնելու, անցեալի մեղքն ու ամօթը վերացնելու համար:

Այստեղ ալ, մարդոց նման կը տարբերին վերաբերմունքները: Կան պետութիւններ, որոնք անցեալի սխալները սրբագրելուն մէջ բարոյական շահ կը տեսնեն առաջին հերթին, ինչու չէ՝ նաեւ գործնական՝ փոխյարաբերութիւններու գծով:  Ինչպէս որ Գերմանիան փորձեց հրեաներու ողջակիզման իր ճակատի խառանը  ջնջել, Իսրայէլին հսկայ գումարներ վճարելով,   համաշխարհային Բ. Պատերազմին ողջակիզուած հրեաներուն որպէս արեան գին:  Կամ, ինչպէս Ֆրանսան Ալճերիոյ հետ իր յարաբերութիւնները բնականոնացնելու համար փորձեց անցեալի մէկ միլիոն ալճերիացի նահատակներուն արեան գինը վճարել ինչ-ինչ ձեւերով:  Անշուշտ կարելի է այլ օրինակներ ալ յիշել, ուր ներկայի իշխանութիւնները, որպէս ժառանգորդները անցեալի իրենց նախորդներուն, ստիպուած կը համարեն սրբագրել անցեալի սխալները, եթէ անշուշտ իրենց համար արժէք ունի իրենց երկրին արժանապատուութիւնը եւ անշուշտ բազմակողմանի շահերը:  Վերոյիշեալ օրինակէն մղոններով հեռու կը մնայ Թուրքիան, որ իր անցեալի ամենասեւ էջերը չի փորձեր վերաքննութեան առարկայ դարձնել եւ սեւին թանձրութիւնը թեթեւցնել, փորձելով ճանչնալ Հայոց ցեղասպանութիւնն ու հատուցում կատարել, այլ ընդհակառակն՝ անցեալի ոճրագործները ի պատուի են ու կը փառաբանուին պետականօրէն:  Անցնի՛նք:

Հիմա, գանք մեր օրերուն, ուր Ֆրանսան ինչ միջոցներու կը դիմէ Հայաստանին օգնելու եւ բարեկամական կամուրջ նետելու երկու երկիրներուն միջեւ:  2018-ին Շառլ Ազնաւուրի մահուան ու թաղման առթիւ ձեռնարկուած պետական բարձրամակարդակ միջոցառումը աննախադէպ էր, ապա այս շրջանին Հայաստանին պաշտպանական զինամթերքի մատակարարումը, նոյն շրջանին Ազնաւուրի նկարով 100-նոց Եւրոյի թողարկումը, որպէս մեծ պատիւ անձին, իսկ ամենաթարմը՝ Միսաք Մանուշեանի եւ կնոջ աճիւններու փոխադրումը Ֆրանսայի «Անմահ» մեծագործներու պանթէոն:

Յարգելի Նախագահ Մաքրոն, ըրածներդ երախտագիտութեամբ կ՛ընդունի հայութիւնը, յատկապէս Հայաստանի հայութիւնը, իսկ աշխարհատարած սփիւռքահայերը, իմա՝ կիլիկեցիները եւ Հայաստան հաստատուած կիլիկեցիներու շառաւիղները,  ինչպէ՞ս ուրախանան, երբ յիշեն 1920-ի գիշերով խայտառակ փախուստը ֆրանսական բանակին Ատանայէն ու Մարաշէն, որուն հետեւանքով իր կողմէ խոստացուած, իր հոգատարութեան տակ ստեղծուող  Կիլիկեան հանրապետութիւնը մէկ օր իսկ չապրեցաւ ու չքացաւ եւ  հայերը նոր կոտորածի զոհ դարձան:  Յիշե՞լ այնքան տարածուած Ատանայի երգը՝ «Ասպետական սեւ սատանան…» այդպէս կոչած էին «հոգատար» ֆրանսան… Հապա՞ Ալեքսանտրէթի պարպումը 1938-ին… հայաբնակ Ալեքսանտրէթի սանճաքը թուրքին յանձնուեցաւ, միայն Քեսապի շրջանը Սուրիոյ ձգելով:  Թող այնճարցիները խօսին, որոնք հայրենիք կորսնցուցին ու եկան ապաստանեցան Լիբանան ու հիմնեցին իրենց գիւղը:  Թող քեսապցիները խօսին, որոնց գիւղերը փրկուեցան, բայց արտերն ու այգիները մնացին թուրքին:

Սիրե՞լ, թէ՞ չսիրել, համլէթեան թնճուկին առջեւ կանգնած ենք՝ Հաւատա՞լ Ֆրանսային, յարգել ու երախտապա՞րտ ըլլալ, իսկ անցեալը թաղե՞լ:  Այո՞, թէ՞ ո՛չ:

Ե՞րբ պիտի հասկնանք, որ որեւէ դրական վերաբերմունք առ հայերն ու Հայաստանը ո՛չ մեր քրիստոնեայ ըլլալուն համար է, ո՛չ ալ մեր սեւ աչքերուն համար:  Շա՛հ ունին, չունենան՝ չեն ըներ: Կռուախնձորը հիմա Կովկասն է, բոլոր մեծ պետութիւններուն աչքը Կովկասի վրայ է:  Այսքանը գիտնալէ ետք, ճիշդ կողմնորոշուելու համար զգացումը չի բաւեր, բաւական խելք պէտք է:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընտրություններ, ընտրություններ…

Հաջորդ գրառումը

Ո՞ւր են անհետացել «Ադեկվատ»-ները

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Ո՞ւր են անհետացել «Ադեկվատ»-ները

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական