Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այլեւս երբեք…

Գեղամ Մկրտչյան
04/07/2025
- 4 հուլիսի, 2025, Վերլուծություն
28
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Յոթը» թիվը՝ հայերիս համար խորհրդանշական, փայփայված յոթը թիվը, 1988-ին ողբերգական, ճակատագրական եղավ: Որովհետեւ եղավ դեկտեմբերի 7-ը… Հետո 7-ը դարձավ 27՝ եղավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը: Հիմա էլ՝ հունիսի 27: Գուցե ոչ պատահաբար կրկնված այս երկրորդ 27-ի տարբերությունն առաջինից այն է, որ առաջին դեպքում մարդիկ սպանվեցին, իսկ այս դեպքում՝ հոգի…

Այսպես չպիտի լիներ: Այսպես լինել իրավունք չուներ: Բայց եղավ՝ ի զարմանս ու անպարագիծ ցավ բոլորիս, համայն հայության, ի ամոթ ու նախատինք մեզնից արդեն զատված այս կառավարող խմբի, նրա պարագլխի ու մեզ էլ:

Կարելի չէ հավատալ, թե Հայ Առաքելական եկեղեցու որեւէ զավակը կամ ուղղակի հայերիս սրբությունները հարգող մեկը, ով էլ լինի, կարող էր այսպես դիմակավորված ու անդիմակ, ասում են՝ նաեւ զինված ուժայինների զորք ուղարկել՝ ներխուժելու ո՛ւր… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածի՛ն, Վեհարանի թեկուզ կից տարածք… Մի բան, որ անգամ թշնամուն կարծես թե  չէր հաջողվել: Եվ ինչի՛ համար՝ մի անզեն ու որեւէ վտանգ չներկայացնող, օրենքից չփախչող հոգեւորականի ձերբակալելու:

Եթե անգամ դեռ հունիսի 17-ին Միքայել Սրբազանի դեմ քրեական վարույթ էին սկսել, մեղադրանք հարուցել ու պարտադիր էին համարել անգամ ձերբակալելը, անցած այդ տասն օրը բավարար չէ՞ր՝ երկու ոստիկան առանց աղմուկի հանգիստ գային բարձրաստիճան հոգեւորական թեմակալ առաջնորդի նստավայր Շիրակի թեմի առաջնորդարան, ներկայանային ու ներողություն խնդրելով ասեին՝ Սրբազան հայր, այսպիսի որոշում է կայացված, մեզ հանձնարարված է, խնդրում ենք կամ առաջարկում ենք այս-այս հիմքով ու պատճառով գալ մեզ հետ… Եվ ոչ թե նույն օրը, ըստ վկայությունների, մի երեսուն հոգով մտնելով առաջնորդարան ու խուզարկություն անելով՝ անգամ կտրուկ մերժել առաջնորդի փաստաբանի ներկա լինելու իրավունքը, իսկ Սուրբ Էջմիածնում քահանայական ժողովի մասնակցող առաջնորդին ձերբակալելու համար այդ սրբավայր ներխուժել այդպիսի տգեղ ցուցադրական դիմակահանդեսով, ո՞ւմ վախեցնելու…

Ախր նույնիսկ որեւէ քաղաքացիական համայնքի ղեկավարի փոխել, նորին ընտրել իրավասու է միայն նրան ընտրող մարմինը: Իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսին ընտրել ու ընտրում է անգամ ոչ միայն հայաստանյան ու ոչ էլ քաղաքացիական, այլ համահայկական հոգեւո՛ր ներկայացուցչական մարմինը, Ազգային-եկեղեցական ժողովը: Մի՞թե պարզ չէ: 

Մեզ, մեր երկիրը դեպի այսքան դժբախտություններ, կորուստներ, վտանգներ առաջնորդած, անգամ մեր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածք ներխուժած թշնամուն որեւէ կերպ դուրս հրավիրել չկարողացած, երկրի առջեւ ծառացած խնդիրները եւ իր հիմնական պարտականությունները թողած՝ ամեն օր մեզ կեղծ գաղափարներով, կեղծ օրակարգերով լարված պահող ու հասարակության մեջ նաեւ մշտապես թուլացնող պառակտում ու թշնամանք հրահրող այս վարչախումբը եւ նրա ղեկավարն այժմ խոսքից անցնում են գործի ու այսպես են գործում:

Այն, ինչ հունիսի 27-ին հրահրվեց իր հնարավոր (փառք Աստծո՝ տեղի չունեցած) վտանգալից հետեւանքներով, ոչ միայն հանդուգն, աննախադեպ ոտնձգություն, այլ նաեւ աններելի սրբապղծություն ու անթաքույց անարգանք էր մեր ազգահավաք սրբություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, մեր Եկեղեցու, համայն հավատավոր հայ ժողովրդի զգացմունքների հանդեպ, նաեւ՝ առաջին քրիստոնյա մեր պետությանն աշխարհի առջեւ խայտառակող ու մեր թշնամիներին ուրախացնող: Կարծում եք՝ իզո՞ւր է նույն օրվա, օրինակ, ռուսաաստանյան «Ռունյուզ24» կայքի «Ադրբեջանը պաշտպանում է Փաշինյանի գործողությունները» վերնագրով հրապարակումը, որի առաջին պարբերությունում ասվում է. «Ադրբեջանը, ըստ ադրբեջանական «Մինվալ» հրատարակության, պաշտպանում է Փաշինյանին նրա գործողություններում, որոնք, ըստ հրատարակության, վնասում են հայկական պետության ինստիտուցիոնալ կառուցվածքին»:    

Հունիսի 27-ը չափազանց վատ, արտառոց նախադեպ էր, որն այլեւս երբեք, ոչ մի կերպ չպետք է կրկնվի: Կասկած չունեմ՝ նրանք, ովքեր այդ, մեղմ ասած, դատապարտելի «գործողությունը» կատարելու կարգադրությունն են «իջեցրել», ովքեր դրա հրամանն են տվել եւ ովքեր այն ջանադրորեն են կատարել, նրանք երբ էլ լինի՝ մի օր դրա համար օրենքով պատասխան են տալու: Իրավական լինի, մարդկային-բարոյական, թե… Ասեմ ինչ: Շատ տարիներ առաջ ցավալի մի առիթով պատահական զրույցի ժամանակ կիսածանոթ, տարիքով զրուցակիցս մի բան ասաց, որն այդ պահին  զարմացնելով, միշտ մնաց հիշողությանս մեջ: Ասաց մոտավորապես հետեւյալը.  երբեմն կան բաներ, որոնց հարցը եթե մարդկային օրենքներով չի լուծվում, լուծվում է աստվածայի՛ն օրենքներով: Սուրբ Էջմիածինը Աստծո տունն է…

Մեր ընդհանուր անկումը (ոչ միայն սույն առիթով) այս ո՞ւր է հասել: «Ազգի» բազմահմուտ լրագրողներից իմ մի հին գործընկերուհու դիպուկ բանաձեւմամբ՝ «Արարատի գագաթից՝ ֆեյսբուքյան վիհ»… Ուստի երկրիս նաեւ կառավարող օղակներում նրանց, ովքեր դեռ ունկ ունեն լսելու, «եղբոր մը պես», տարիքի բերումով՝ նաեւ ծնողի պես ասեմ՝ սա վատ տեղ տանող, վատ ճանապարհ է: Սթափվեք, կա՛նգ առեք…

Եվ օրվա մտահոգության առիթով բերեմ մեր նախորդ՝ երջանկահիշատակ  Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը.

«… Էջմիածինը քա՞ր է:

Ափսո՜ս նրանց, որոնք իբրեւ քար են դիտում Էջմիածինը: Էջմիածինը ճարտարապետությո՞ւն է: Ո՛չ: Էջմիածինը հոգի է, քարերի միջից բխող հոգի: Սակայն հոգին լսելու համար հոգով պետք է մոտենալ, հոգի պետք է ունենալ, ճշմարիտ հավատացյալ պետք է լինել՝ այդ քարերի միջից Սուրբ Հոգու շարժումը զգալու եւ մեր հոգու մեջ այն փոխադրելու համար»:

Ավետարանաշունչ պատգամն է ասում. «Զհոգին մի՛ շիջուցանէք»:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ՀՀ քաղաքացի

2025.07.01

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Անուշ Բաբայանը՝ «Լեոնարդո դա Վինչիի» մրցանակակիր

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Անուշ Բաբայանը՝ «Լեոնարդո դա Վինչիի» մրցանակակիր

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական