Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տառացիորեն նույն սցենարն է, նույն գործիքակազմը` նույն դերակատարներով, նույն կենտրոններից ֆինանսավորվող. Սաթիկ Սեյրանյան

27/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ

Այն, որ ասում էին մոլդովական սցենար, ու սրանք օգնություն էին խնդրում եվրոչինովնիկներից, արդեն իսկ ամբողջությամբ գործի է դրվել Հայաստանում: Մենք հիմա դրա մեջ ենք:

Բառացիորեն նույն սցենարը` նույն երկրներում գործող մեդիա-վերլուծական հարթակների, կասկածելի կենտրոնների կասկածելի ֆինանսավորմամբ ֆոնդերի միջոցով (նույն «Досье» կենտրոնը և այլ հարթակներ տառացիորեն նմանօրինակ «աղմկահարույց հետաքննություններ» հրապարակեցին ժամանակին նաև Վրաստանում, Մոլդովայում, կասկածելի, կեղծիք պարունակող այդ նյութերը տարածեցին տեղի իշխանական մեդիաների, իրենց խոսափող ՀԿ-ների, բլոգերների միջոցով` ընդդեմ ընդդիմադիր թեկնածուների և ուժերի), որոնց հիմնադիրը Խոդորկովսկին է (և ոչ միայն), նույն կեղծ արտահոսքերը` իբր ներքին փաստաթղթերի ու հեռախոսային զանգերի վերծանումների վրա հիմնված` նույն աղբյուրներին հղումներով…

Մոլդովայում էլ ընդդիմադիր գործիչներին, բոլոր ընդդիմախոսներին իշխանությունները և նրանց աջակցող ներքին և արտաքին շրջանակները պիտակավորեցին որպես Կրեմլի, Պուտինի ագենտներ, «օտարերկրյա գործակալներ», լրտեսներ, պետական դավաճաններ…

Տառացիորեն նույն սցենարն է, նույն գործիքակազմը` նույն դերակատարներով, նույն կենտրոններից ֆինանսավորվող…

Շուտով, ըստ այդ մոլդովական (և ոչ միայն) սցենարի, այդ կասկածելի աղբյուրների արտահոսքերին հղում տալով` կսկսեն հարուցվել գործեր «պետական դավաճանության» և «կուսակցության անօրինական ֆինանսավորման» հոդվածներով, ձերբակալություններ, տնային կալանքներ, որպեսզի կաթվածահար անեն ընդդիմության կարևոր գործիչների քաղաքական ակտիվությունը ընտրական կարևոր`հատկապես վերջնական փուլում, ապալեգիտիմացնեն նրանց։

Սպասեք, շուտով կփորձեն ընդդիմադիր լրատվական կայքեր, հեռուստաալիքներ արգելափակել, պետք լինի` արտակարգ դրություն էլ կսահմանեն, որոշ ընդդիմադիր կուսակցությունների ընտրություններից երկու օր առաջ պաշտոնապես կհայտարարեն հակասահմանադրական և կարգելեն (անօրինական ֆինանսավորման հիմքով)…

Սրանց սցենարը, գործիքները ու նպատակը նույնն է, ինչ Մոլդովայում:

Իսկ ե՞րբ հատկապես այդ գործիքները սրեցին, ո՞ր փուլում: Երբ հասկացան, որ Մայա Սանդուն (տվյալ դեպքում` Փաշինյանը) չի կարողանում հաղթանակ ապահովել:

Խոդորկովսկու վերոնշյալ հարթակների և այլ աղբյուրների նետած արտահոսքերը Մոլդովայում դարձան այն անհրաժեշտ կատալիզատորը, որը իշխանությունների ձեռքերն ազատ արձակեց ընդդիմության դեմ որպես պատրվակ կոշտ մեթոդներ օգտագործելու համար:

Ինչի ասես չդիմեցին, որպեսզի Մայա Սանդուին մի կերպ անցկացնեն` 55% ձայն ստանա:

Բայց, մի կարևոր, շատ կարևոր նյուանս: Մոլդովայում Սանդուին այդ ամենից հետո նույնիսկ մի կերպ կարողացան անցկացնել արտերկրում (Եվրոպայում և ԱՄՆ-ում) բնակվող մոլդովական սփյուռքի քվեարկությունների միջոցով, դարձյալ կեղծիքներով, չմանրամասնեմ, գիտեք։

Հայաստանում դա հնարավոր չէ: Որպեսզի այդ սցենարը կանխվի, պետք է ԲՈԼՈՐՍ ՄԱՍՆԱԿՑԵՆՔ, ԳՆԱՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՁԱՅՆԵՐԻՆ, ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ…

ՔՊ-ն ու իր պարագլուխը, հովանավորները հասկանում են, որ ընտրություններում մեծ մասնակցություն է լինելու: Մոլդովայի սցենարը կկիրառեն, բայց դրանից Նիկոլի վարկանիշը չի բարձրանալու, ցանկալի տոկոսը չեն կարողանալու ապահովել, իսկ կտրուկ քայլերը վտանգավոր զարգացումների կհանգեցնի, սփյուռքն էլ, Մոլդովայի օրինակով, չի կարող մասնակցել մեր ընտրություններում… Դրա համար էլ գյուղապետերով, քաղաքապետերով, տասովշիկներով տնետուն են մտնում ու մարդկանց համոզում, սպառնում, շանտաժ անում` եթե Նիկոլին չեն ընտրելու, գոնե չգնան ընտրությունների…

  • Մեր պատասխանը պետք է լինի` ընտրություններին բոլորիս մասնակցությունը:

ՔՊ-ն` իր շեֆ-շեֆերով հանդերձ, վախենում է մեկ բանից` ՀՀ քաղաքացուց: Ակտիվ, հայրենիքին տեր կանգնող քաղաքացուց:

Այսքան բան:

Սաթիկ Սեյրանյան, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

Նախորդ գրառումը

ԵՄ-ի հետ հետագա մերձեցումը Հայաստանին սպառնում է Ռուսաստանից գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարումների լիակատար դադարեցմամբ

Հաջորդ գրառումը

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026
Միջազգային

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026
Հաջորդ գրառումը

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

Լրահոս

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական