Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

22 էջ հայ արվեստի մասին՝ միջազգային կերպարվեստի հանդեսում

Արծվի Բախչինյան
17/04/2026
- 17 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
22
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցյալ տարի լրացավ Նյու Յորքում հրատարակվող «Սանսթորմ կերպարվեստի հանդեսի» («SunStorm Fine Art Magazine») 50-ամյակը: Այն 1975-ին հիմնել են Վիկտոր եւ Ջեյմի Ֆորբսները: Հանդեսը նվիրված է դասական եւ ժամանակակից արվեստին՝ հրապարակելով հոդվածներ, հարցազրույցներ եւ ներկայացնելով թե՛ ճանաչված, թե՛ նոր արվեստագետների աշխատանքները: Ժամանակի ընթացքում ամսագիրը դարձել է միջազգային հարթակ՝ տարածվելով տասնյակ երկրներում եւ ծառայելով որպես արվեստագետների ներկայացման ու խթանման կարեւոր միջոց:

Հանդեսի կեսդարյա հոբելյանի առթիվ հրատարակվել է հատուկ թողարկում, որտեղ 22 էջ նվիրված է հայ մշակույթին: Շապիկին Լիբանանում, Հայաստանում եւ Կանադայում բնակվող արվեստաբան, Բեյրութի «Նոյյան տապան» պատկերասրահի հիմնադիր տնօրեն, «Սանսթորմ կերպարվեստի հանդեսի» մնայուն աշխատակից Մովսես Հերկելյանի (Մովսես Ծիրանի) լուսանկարն է կինոդերասանուհի եւ նկարչուհի Ջեյն Սեյմուրի հետ միասին: Ներկայացված են Մովսես Ծիրանիի հոդվածները հայաստանաբնակ նկարիչ Գեւորգ Եղիազարյանի («Հավերժական կյանքի էության արձագանքները»), կանադաբնակ արվեստագետ Պերճ Չաքըճյանի («Բնության հեշտանքը որպես արվեստի բերկրանքի բեղմնավորություն») եւ «Հիլոզոիստը (Արշիլ Գորկու 120-ամյակի առթիվ») հոդվածները՝ առատ պատկերազարդումներով:  Հանդեսում տեղ է գտել նաեւ Մովսես Հերկելյանի՝ 1979 թվականին Արշիլ Գորկու քրոջ՝ Սաթենիկ Ադոյանի հետ վարած հարցազրույցը, որն անգլերեն հրատարակվում է առաջին անգամ:

Հանդեսի հայկական բաժինն ավարտվում է խմբագիր Վիկտոր Ֆորբսի՝ «Նոյյան տապանի» հիմնադրման 30-ամյակի առթիվ Մովսես Հերկելյանի հետ վարած հարցազրույցով («Նոյյան տապանը» որպես արվեստի տաճար»), դարձյալ մի շարք լուսանկարներով, որոնցում երեւում են ոչ միայն Մովսես Հերկելյանը, այլեւ կինը եւ որդին՝ «Նոյյան տապանի» իր գործակիցներ Էլո եւ Հերակ Հերկելյանները:

Ավելացնենք նաեւ, որ այս տարի լույս է տեսել նույն «Սանսթորմ կերպարվեստի հանդեսի» ոսկե հոբելյանի ավելի ծավալուն թողարկումը, որի շապիկին, ի թիվս այլոց, տեղ է գտել նաեւ Մովսես Հերկելյանի անունը:

Հիրավի, բացառիկ երեւույթ՝ միջազգային հեղինակավոր հարթակում հայ արվեստն ու արվեստագետներին լայնորեն իրազեկելու:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

Հաջորդ գրառումը

Նվարդ Հայթայանի «Չորս արեւը»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Նվարդ Հայթայանի «Չորս արեւը»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական