Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ՝ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ

21/01/2022
- 21 Հունվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

Պահն է թելադրում օրվա թեման, իսկ ներկա պահի թեման խոստանում է լինել ոչ թե օրվա, այլ առաջիկա 50 կամ 100 տարիների թեմա, ինչպես Ալեքսանդրապոլի ամոթալի պայմանագիրը, ինչպես Մոսկվայի (մեր բացակայութամբ) եւ ապա Կարսի (մեր ներկայությամբ) կայացած ճակատագրական պայմանագիրը։ Ասում ենՙ վերջինը ստորագրած մեր երկու ներկայացուցիչներից Պողոս Մակինցյանը Երեւան վերադարձին խոստովանել է, որ ճիշտ կլիներ, եթե տեղում ինքնասպան լիներ, քան ստորագրեր փաստաթուղթը… Չգիտեմՙ որեւէ բան կփոխվե՞ր նրա ինքնասպանությամբ, բայց նրա, այդ հայ բոլշեւիկի խոստովանությունը անկասկածելի ապացույցն է այն բանի, որ հայ բոլշեւիկները ամբողջական գիտակցումը ունեին իրենց գործածՙ թեկուզ պարտադրված արարքի, ճակատագրական պատասխանատվությունը իրենց մեղսունակ քայլերի։

Մեր թերթի ներկա համարի վերլուծական բաժինը գրեթե ամբողջությամբ նվիրված է, ինչպես պիտի տեսնի ընթերցողը, ճակատագրական նույն թեմայինՙ այսպես կոչված Հայաստան-Թուրքիա կամ հայ-թուրքական հարաբերություններին, ավելի կոնկրետՙ օրերս սկիզբ առած բանակցային գործընթացին։ Մեր ձեռնհաս աշխատակիցներըՙ խորաթափանց հրապարակագիր Երվանդ Ազատյանը, դիվանագետ Գրիգոր Առաքելյանը, թուրքագետ Հակոբ Չաքրյանը, պատմաբան Սուրեն Սարգսյանը, լրագրող Մարիետա Խաչատրյանը, «Զարթօնք» թերթի խմբագիր Սեւակ Հակոբյանը եւ սյունակագիր Հակոբ Միքայելյանը իրենց մասնագիտական հայեցակետերից դիտարկում ու վերլուծում են սկսված այդ գործընթացը, կռահումներ եւ ընդհանրացումներ անում պատշաճ թելադրանքներով, ձեռնպահ մնալով լրագրական, մանավանդ ֆեյսբուքային խծբծանքներ անելուց, որով այս օրերին դժժում են խնդրով հետաքրքրվող մեր լրատվամիջոցները։ Պահը շատ լուրջ է նման բաներով զբաղվելու համար։ Խնդրո առարկա է երկրի ճակատագիրը եւ ամբողջովին տարբերՙ վարչապետի ու նրա թիմակիցների շեփորած «խաղաղության դարաշրջանից»։ Ստրկության եւ ստրկամտության դարաշրջանն է սկսվում նվաստացուցիչ պարտության, մարդկային, տարածքային ու նյութական ծանրածանր կորուստներից հետո, ընդհանուր անապահովության պայմաններում։ Իրավիճակն զգալու, վերահաս նորանոր վտանգները չեզոքացնելու, օրհասական վիճակից երկիրը դուրս բերելու պարտականությունը մի կողմ թողածՙ ա՛յս պահին հայ-թուրքական հարաբերությունները կարգի բերելու գործընթացը, կրկնում եմՙ այս պահին, մեզ չի կարող խոստանալ որեւէ լավ բան, որքան էլ որ Ռուսաստանն ու Ամերիկան, Եվրոմիությունն ու ՆԱՏՕ-ն դա պահանջեն, ստիպեն անգամ։ Հայ կոմունիստները, Կարսից հետո, գոնե մխիթարությունն ունեցան, որ երկաթյա վարագույրից այս կողմ, պարփակված վիճակում, կարողացան գյուղատնտեսություն ստեղծել, ապա արդյունաբերություն զարգացնել, հաց եւ կրթություն տալ մարդկանց, գիտությունը, արվեստն ու սպորտը բարձր հիմքերի վրա դնել, ազգաբնակչության թվաքանակը, հակառակ բռնադատությունների եւ պատերազմի զոհերի, աննախադեպՙ 4 միլիոնի հասցնել։ Մինչդեռ…

Կարիք չկա բանագնաց կամ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին մեղադրելու իր երիտասարդության համար, որը գուցե նրա միակ առավելությունն է։ Կարիք չկա նաեւ բորբոքված ներվերի համար նրան ձեռք առնելու. դա նրա երիտասարդությունից է։ Սակայն կարիք կա, պե՛տք է նրան հարց տալ, թե ինչո՞ւ է ստանձնել նման ծանրածանր պատասխանատվություն, երբ կարող էր իրեն հանձնարարություն տվողին առարկել, որպես օրենսդիր մարմնի նախագահի տեղակալ, որ իր կամ խորհրդարանի որեւէ պատգամավորի ներգրավումը այդ գործընթացումՙ ոչ միայն նպատակահարմար չէ, այլեւ հակաօրինական է, քանի դեռ տվյալ անձը օրենսդիր է եւ ո՛չ գործադիր։

Ասածիս կարելի է առարկելՙ նա չլիներ, ուրիշին կհանձնարարվեր այդ պարտականությունը։ Այո, բայց այստեղ կարեւորը հանձնարարողի անձն է։ Այս պարագայումՙ մի անձ, որը հայտնի է իր խարդախությամբ, ստախոսությամբ, իր պատասխանատվությունը այլոց վրա գցելու, գործընկերներին դավաճանելու շատ ուրույն բնավորությամբ։

Թեթեւամիտ է այն անձը, որը չի կարողանում մերժել նման հանձնարարությունը նման մարդուց։ Պատասխանատվությունՙ դարերի առաջ։ Անցյալի օրինակները ներկա պայմաններում օրինակելի չեն, բացարձակապես։ Մանավանդ որ դրանք բոլորն էլ ձախողվել են, հե՛նց Թուրքիայի կողմից։ Եվ ժողովրդային ասացվածքը փորձի ու փորձանքի մասինՙ պետք է փոխելՙ փորձը փորձանք է։

Այս վերջին փորձը մեզ տանելու է ստրկացման։

Այս պահին, այսպիսի վիճակում, այսպիսի իշխանությամբ եւ այսպիսի ընդդիմությամբ մեզ հակացուցված է դարավոր թշնամու հետ բանակցելը, առանց նախապայմանի թե նախապայմանով։

Նախորդ գրառումը

Կառավարությունը լավ չի պատկերացնում իր անելիքը

Հաջորդ գրառումը

ԱԺ-ը շարունակում է հերթական քառօրյան

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱԺ-ը շարունակում է հերթական քառօրյան

Լրահոս

Արգենտինան եզրափակչում է

16/07/2026

Արգենտինան եզրափակչում է։ Արգտենտինայի հավաքականը խաղի ավարտի վերջին րոպեներին անհավանականն արեց՝ 2 գոլ խփեց Անգլիայի դարպասին։ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի...

«Շուրջ 20 հազար հայ ՀՌԳ – ում. 204 ճակատագիր՝ մեկ գրքում»

16/07/2026

2026 թվականի հուլիսի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատում, տեղի ունեցավ զինվորական լրագրող, պահեստազորի փոխգնդապետ Արամ Խաչատրյանի «Հայերի մասնակցությունը ՀՌԳ-ում»...

Screenshot

Դատարանն Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ

15/07/2026

Արդարացում. ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը և շարունակել. Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ...

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Էմին Խաչատրյան

15/07/2026

Իմ կողմից նախկինում Գագիկ Ծառուկյանին մեղադրանքը հերքող փաստաթղթերի հրապարակման շարունակություն. Պաշտպանության կողմը, համագործակցելով Իրանի Իսլամական Հանրապետությունում գործող գործընկեր փաստաբանների հետ,...

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական