Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2022-ի օրացույց նվիրված եգիպտահայ արվեստագետի 75-ամյակին

04/03/2022
- 04 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորին շնորհակալությամբ Կահիրեից ստացել եմ 2022 թվականի մի ինքնատիպ օրացույց, որը առիթ է անդրադառնալու եգիպտահայ ժամանակակից նկարիչ եւ երգահան Հրանտ Քեշիշյանի կյանքին եւ ստեղծագործություններին: Օրացույցը` նվիրված եռանդուն արվեստագետի ծննդյան 75-ամյակին, լույս է ընծայել Կահիրեի Շուբրա թաղամասում գործող «Նիըր իսթ հայկական ակումբը»: Ներկայացված են նկարչի ստեղծագործությունների տարբեր շրջանների 12 մեծադիր գունավոր արտատպությունները, ինչպես նաեւ կենսագրական տվյալները, որտեղից քաղում ենք հետեւյալ տեղեկությունները:

Հրանտ Քեշիշյանը ծնվել է Գիզեյում 1947-ի ապրիլի 10-ին: Նախնական ուսումն ստացել է Կահիրեի Գալուստյան Ազգային վարժարանում, որն ավարտել է 1962-ին: Ակադեմիական նկարչություն սովորել է Զամալեքի (Կահիրե) Գեղարվեստի կրթօջախում (1966-71 թթ.): Տասնմեկ տարեկանում մասնակցելով Կահիրեի Յակուբյան ակումբի կազմակերպած մանկական նկարների միջազգային ցուցահանդեսին, արժանացել է առաջին մրցանակի: Վրձնել է տարբեր ժանրերի կտավներ` իրապաշտական, ֆովիստական, էքսպրեսիոնիստական եւայլն, բայց նախընտրում է հավատարիմ մնալ նեոփարավոնական ժանրին:

Հրանտը Հայաստան է ներգաղթել 1974-ին, որտեղ ապրել է մոտ 16 տարի: Սակայն իր ստեղծագործությունների բոլորովին տարբեր բնույթն ու Եգիպտոսի հանդեպ տածած կարոտախտը ստիպել են նրան 1989-ին վերադառնալ իր ծննդավայրը: Հուզա-հոգեբանական վերիվայրումների պատճառով որոշ ժամանակ դադարել է նկարել: Փոխարենը խորամուխ է եղել լուրջ ուսումնասիրություններ կատարել 20-րդ դարի վաղ շրջանի եգիպտահայ նկարիչների կյանքի ու գործունեության մասին: Հատկանշական են եւ գնահատանքի արժանի մասնավորապես Երվանդ Տեմիրճյանին (1870-1938), Սիմոն Շահրիկյանին (1911-1989) նվիրված ալբոմներ հրատարակելու նրա անդուլ ջանքերը: Նաեւ խմբակային եւ անհատական ցուցահանդեսներ կազմակերպելու նրա մտահղացումները (2009-ի նոյեմբերին «Էլ Հանագիր» արվեստի կենտրոնում Բյուզանդ Գոջամանյանի ծննդյան հարյուրամյակի առթիվ խմբակային ցուցահանդես, որտեղ ներկայացված են եղել մոտ 40 եգիպպտահայ նկարիչներ, եւ նույն տարվա դեկտեմբերին Ալեքսանդրիայի գրադարանում Ալեքսանդր Սարուխանի ծննդյան 110-ամյակի առթիվ` անհատական ցուցահանդես): Միջոցառումների կազմակերպման եւ ալբոմների հրատարակման գործում աջակցություն է ցուցաբերել ՀԲԸՄ-ի Կահիրեի մասնաճյյուղը: 2010-ի դեկտեմբերին Կահիրեի Օպերային թատրոնի գլխավոր ցուցասրահում կազմակերպվել է Քեշիշյանի անհատական հետահայաց ցուցահանդեսը: Նրա աշխատանքները ցուցադրվել են նաեւ Բեյրութում:

Հրանտը նաեւ երգահան է: Խոստովանել է, որ գեղարվեստական նկարչության սերը ժառանգել է մորից` Սիրվարդ Տեր-Միքայելյան-Քեշիշյանից, որ պիրոգրաֆիայի հմուտ մասնագետ էր, իսկ երաժշտության հանդեպ սերը հորից` Մինաս Քեշիշյանից եւ մորաքրոջից` Ալիս Պողիկյանից:

Որպես երգահան ստեղծել է ավելի քան 125 դասական գործեր, որոնց թվում են 35 դաշնամուրային սոնատաներ եւ երկու բալետներ` «Էնիս էլ-Ջալիս» սիրո պատմությունը հիմնված արաբական 1001 գիշերների հեքիաթի վրա եւ «Վայրի աղավնին», որը 2019-ին երկու անգամ բեմադրվել է Օմանի սուլթանության մայրաքաղաք Մուսկատի արքայական օպերային թատրոնում: Ներկայիս Կահիրեի օպերային թատրոնի առաջադրանքով նա աշխատում է երրորդ բալետի վրա, որն անվանել է «Սինուհե»: Այն հին եգիպտական պատմություն է ստեղծված 4000 տարի առաջ (12-րդ դինաստիայի օրերին): Անհուն երախտագիտությամբ արվեստագետը հիշում է պրոֆ. Մամդուհ Ամմարին, Ադել էլ-Շարքաուին եւ Էնայատ Ռասֆիին, որոնք իր դժվար օրերին օգնել են ոտքի կանգնել եւ անդամակցել Կահիրեի նկարիչների միությանը:

Իր 75-ամյակի շեմին նոր մտահղացումներ եւ ստեղծագործական բեղուն գործունեություն ենք ցանկանում անխոնջ նկարիչ-երգահանին:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրեդերիկ Տոնոլլի. նկարահանելով ֆիլմեր՝ Չուկոտկայից մինչեւ Արցախ

Հաջորդ գրառումը

Ռուս-ուկրաինական պատերազմը ողջ աշխարհի թիրախում

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուս-ուկրաինական պատերազմը ողջ աշխարհի թիրախում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական