Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՇՆԱԿՆԵՐՆ ՈՒ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԸ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԴԵՍՊԱՆ ՍՏՈՒՊԻՇԻՆԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Վլադիմիր Ստուպիշին. «Իմ առաքելությունը Հայաստանում»

Իմ Երեւան գալուց մի երկու շաբաթ հետո մենք արդեն ընթրում էինք գլխավոր ռամկավար Ռուբեն Միրզախանյանի ու նրա կնոջՙ Անեչկայի հետՙ կուսակցության անդամներից ինչ-որ մեկին պատկանող «Ծովակ» ռեստորանում: Այն գտնվում էր Երեւանյան լճի (հեղինակի բառովՙ ծովի – թարգմ.) ափին, որը լինելով արհեստական ջրամբար, երբեմն նաեւ անջուր է մնում: Ռուբենն այդ ժամանակ երեսուներեք տարեկան էր: Նա իրեն հայ է համարում, չնայած իր մայրը ռուս է: Հանգիստ, մտածող, շատ հավասարակշռված, հաճելի շփվող մարդ է: Անին նրա նման է: Երկուսն էլ փայլուն խոսում են ռուսերեն: Ռուբենը կրթությամբ պատմաբան է, գիտության թեկնածու է դարձել քսանչորս տարեկանում, իսկ 1990-ից նա Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի դեկանն է: Իր կուսակցությունն անվանում է ռեֆորմների կուսակցություն առանց հեղափոխությունների ու բռնության, առանց հանրահավաքների ու գործադուլների, առանց օրինական իշխանության հետ բախումների: Ի դեմս դաշնակների ռամկավարները տեսնում էին ավելի շուտ հակառակորդների, քան դաշնակիցների, բայց նրանց հետ, ինչպես եւ կառավարության հետ, երկխոսությունից չէին խուսափում: 1996 թվականի նախագահական ընտրություններին ռամկավարները նորից աջակցեցին Լեւոն-Տեր Պետրոսյանին:

Ռուբենն ինձ ծանոթացրեց Գերագույն խորհրդում ռամկավարների ամբողջ խմբակցության հետՙ պատգամավորներին հավաքելով նույն այդ «Ծովակում»: Մարտ ամիսն էր, բայց ցրտերը դեռ չէին նահանջել, եւ բոլորը սեղանի մոտ նստել էին վերարկուներով ու կուրտկաներով: Ուղիղ խորհրդարանի նիստից, որտեղ ընդամենը երկու ձայն չէր բավականացրել նախագահի իշխանությունը սահմանափակելու համար, եկել էին Գերագույն խորհրդի քարտուղար Վարազդատ Ավոյանը, խմբակցության այն ժամանակվա նախագահ Վիգեն Խաչատրյանը (1994 թվականին կուսակցությունից դուրս է եկել մի խումբ այլ նախկին կոմունիստ պաշտոնյաների հետ), «Ազգ» թերթի գլխավոր խմբագիրը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանը, «Հայձուկ» ԲԸ տնօրենը եւ հայկական պաշտոնական շրջանակների շատ այլ անվանի մարդիկ: Մոսկվայում Գերագույն խորհուրդը նոր էր վավերացրել Հայաստանում ռուսական զորքերի կարգավիճակի վերաբերյալ պայմանագիրը, եւ ես ռամկավարներին կոչ արեցի հետեւել ռուսաստանյան պատգամավորների օրինակին: Իմ կոչին հանդիպման մասնակիցները բարեհաճ վերաբերվեցին: Առաջ անցնելով ասեմ. ռամկավարների կուսակցությունն ու խմբակցությունը վավերացման բավական հետեւողական գիծ էին առաջ տանում եւ նրանց մեղքը չէր, որ այդ գործը ձգձգվեց ու ավարտվեց ոչ այնպես, ինչպես հարկն էր: Բայց դա առանձին խոսակցության նյութ է:

Ես հաճախ էի առիթ ունենում հանդիպելու Ռուբեն Կառլենովիչ Միրզախանյանի հետ: Նրա հետ զրույցները խորիմաստ, լուրջ բնույթ էին կրում եւ ինձ օգնում էին ավելի լավ հասկանալ իրավիճակն ու հետեւել ներքաղաքական պայքարի շրջադարձերին: Պայքար, որը ծավալվում էր նախագահական իշխանության, սահմանադրական փոփոխությունների ու ՀՀՇ-ի քաղաքականության ակնհայտ ձախողումների շուրջ, որոնք հարվածում էին կարծես թե ժողովրդավարական, բայց աստիճանաբար դեպի երկրի կառավարման եւ այլախոհներին ճնշելու ամբողջատիրական մեթոդները սահող իշխանության վարկին:

Մեր զրույցների մշտական թեման Ղարաբաղն էր: Ոչ միայն ռամկավարների, այլ նաեւ ուրիշ կուսակցությունների ներկայացուցիչների, հատկապես դաշնակների հետ խոսակցություններից կարելի էր միանգամայն որոշակի եզրակացություն անել, որ եթե կառավարությունը ինչ-ինչ պատճառներով թուլացնի եղբայր-ղարաբաղցիների պաշտպանության գործը, նրան ռելսերից դուրս ընկնել թույլ չեն տա այդ գործին հետեւող ընդդիմադիր կուսակցությունները, որոնց համար թուրք-ազերիների տիրապետությունից Ղարաբաղի ազատումը կենսական հարց է, պատվի հարց, կյանքի ու մահվան հարց:

1993 թվականի հուլիսին Ռուբենն ինձ ուրախացրեց. սկսվել են ռամկավարների խորհրդակցություններ դաշնակների հետ, սկսվել է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկխոսությունը ընդդիմության հիմնական ուժերի հետ: Մարդիկ ասում էին. կարեւոր էՙ նա վերջապես հասկանա, որ պետք է լինել համազգային, այլ ոչ թե հհշական նախագահ: Ես համամիտ էի այդՙ իմ կարծիքով միամգամայն ճիշտ գաղափարին, քանի որ սեփական ականջներով էի լսել մի անգամ, թե ինչպես էր Լեւոն Հակոբովիչը, զրուցելով ռուսաստանցի պատգամավորների հետ, ցույց տալիս, որ ինքը համաձայն չէ լինել «ազգի հայրը». սա իր արտահայտությունն է: Հայր թե ոչ հայր, բայց իր ազգի պետության գլուխ լինել նախագահը պարտավոր է, ինչ քաղաքական կուսակցություն էլ որ նրան քաղաքական ասպարեզ առաջ քաշած լինի: Ցավոք, Տեր-Պետրոսյանի հետ այդ երկխոսությունն էլ այն ժամանակ չստացվեց, ինչպես չէր ստացվել նույնը մտավորականության հետ: Չեմ բացառում, որ ես այս մտքին հանգեցի հիմա, երեւանյան այդ հանդիպումներից ու զրույցներից մի քանի տարի անց: Չեմ բացառում, որ նախագահի համազգային առաջնորդ դառնալուն խանգարել են մաֆիոզ ուժերը, որոնք ձեւավորվել էին ՀՀՇ-ի կողքին եւ նույնիսկ նրա ներսում, քանզի Երեւանում ոչ ոքի համար գաղտիք չէր, որ բենզինի, հացի, ծխախոտի առեւտուրը վերահսկվում է պետական ապարատում հանգուցային պաշտոններ գրաված, կաշառքներ վերցնել եւ գողերին ու մարդասպաններին արդարադատության ձեռքից խուսափել թույլ թվող որոշ խոշոր հհշ-ականների հետ այս կամ այն կերպ կապված քրեական տարրերի կողմից: Այդ տարրերը կենսականորեն շահագրգռված էին հենց այդ, իրենց կուսակցության քաղաքական մենաշնորհի պահպանման հարցում, ինչը բացառում էր այլոց մուտքն իշխանություն, լինեն դրանք ռամկավարները որպես կառուցողական ընդդիմություն, թե արմատական դաշնակները: Այդ պատճառով 1995-1996 թվականներին էլ ՀՀՇ-ն ու նրան աջակցող ուժերն ամեն միջոցի դիմեցին, որ իշխանությունն իրենց ձեռքում պահեն: Եվ պահեցինՙ թքած ունենալով միջազգային դիտորդների բողոքների վրա, էլ չեմ ասում հենց հայկական ընդդիմության մասին:

Ես հիմա եմ այսպես մտածում, բայց, ինչպես երեւում է իմ օրագրային գրառումներից, ինչ-որ բան դեռ այն ժամանակ գիտեի: Կամ գուշակում էի: Բարեկամներ Երեւանում ես քիչ չունեի: Ասենք մամուլն էլ քիչ չէր տալիս վարկաբեկիչ տեղեկություններ, որոնք միայն կեղծիքներ չէին: Եվ ժողովուրդը հանրահավաքներին ու պարզապես փողոցում, հասարակական վայրերում չէր լռում, թուքումուր էր տեղում իր ղեկավարների եւ հատկապես ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի հասցեին: Ու ոչ միայն նրա: Բայց ահա տվյալներ Մոսկվա հաղորդելը վտանգավոր էր դարձել, քանի որ մեր ռուսաստանյան պետականությունը վերածվել էր մի անպետք մաղի, որի միջով անցնում էր գաղտնի տեղեկատվությունը, իբրեւ մեղավորներ ներկայացնելով նրանց ջրի երես հանողներին: Ոչ անմիջապես, բայց հետզհետե ես սկսեցի Հայաստանում էլ իշխանության ոլորտում տեսնել ոչ միայն պարկեշտ մարդկանց, այլ նաեւ այնպիսի մորթապաշտների, որոնք թքած ունեին պետական շահերի վրա: Իսկ ովքե՞ր էին Մոսկվայում: Ո՞ւմ այս ամենն ասես, հարցնում էի ես ինձ 1994 թվականի փետրվարին: Եվ, պատասխան չգտնելով, աշխատում էի փորձության չենթարկել այն մարդկանց, որոնք ինձ պարզ ներկայացնում էին մադրիդյան, ներողություն, երեւանյան պալատական բարքերը:

Թարգմ. Գ. Մ.

Նախորդ գրառումը

ՁԱՅՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԳԱՅԱՆԵ ՕՀԱՆՅԱՆԻՙ «ՀԱՅՐԵՆԱԽՈՍ ՆՎԱԳՆԵՐ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԿԱՐԲԻԻ Վ. ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳԱՅԱՆԵ ՕՀԱՆՅԱՆԻՙ «ՀԱՅՐԵՆԱԽՈՍ ՆՎԱԳՆԵՐ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ԿԱՐԲԻԻ Վ. ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋՆ. ԴՊՐՈՑՈՒՄ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական