Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

17/12/2021
- 17 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Մինչեւ երեւանյան հանրային տրասպորտի վարորոդները մի քանի ժամով գործադուլ, բողոքի ակցիա չկազմակերպեցին, մենք չիմացանք, թե որքան է նրանց ամսական բյուջեն:Փաստորեն, ավտոբուսի վարորդները հայաստանյան վարձատրության անարժանապատիվ ֆոնինՙ արժանապատիվ աշխատավարձ են տուն տանումՙ 120 000 դրամՙ գումարած օրական միջինը 7-8000 դրամ:Այդ պատճառով էլ նրանք համաձայն չեն քաղաքապետարանի առաջարկած 260 000 դրամ «չոր» աշխատավարձինՙ 14 օրվա համար, այսինքնՙ աշխատելով օրումեջ:Չկա մի ծնող, որ իր երեխային խելք սովորեցնելիս գոնե մեկ անգամ ասած չլինի. «Տղա ջան, լավ սովորի, որ վերջում մարշրուտկայի կամ ավտոբուսի ղեկ չբռնես ձեռքդ»:Փաստորեն, դրանք հնացած, ոչ արժանահավատ խրատներ են: Դպրոցում վատ սովորելով, բուհ ընդունվելու համար չչարչարվելով, կրթվելու համար ոչ մի ներդրում չանելովՙ հնարավոր է հանրային տրանսպորտ վարելով ամսական միջինը 300-400 հազար դրամ վաստակել:Պետք է նկատի ունենալ, որ բացի վարորդական D կարգից, այլ բան, օրինակՙ էթիկայի կանոններ, լեզուների իմացություն, արվեստի վերաբերյալ գիտելիքներ, կիրթ խոսք, մաքուր եւ կոկիկ հագնվել, չծխել, չհայհոյել, ուղեւորների կյանքը չվտանգել, 100 դրամի համար շումախերական վազանց չկատարել, վարելու ընթացքում հեռախոսով չխոսել, ռաբիս, անճաշակ երաժշտություն չմիացնել, մեքենան անվտանգ, սարքին վիճակում պահել ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ:Միշտ լսել ենք վարորդներիՙ «գծի տերը խեղդում է, պլանը վզներիս դրած է, առավոտվա 7-ից մինչեւ կեսգիշեր աշխատում ենք, օրական 2000 դրամ էլ չենք տուն տանում» անգիր արած բողոքի խոսքերը:Այնինչ, վարորդներն այդկերպ մեզնից կարեկցանք, մեղքի զգացում են կորզելիս եղել, իսկ իրականում մտքում ծիծաղել են մեր միամտության ու դյուրահավատ լինելու վրա:Եվ ուրեմն, հենց որ Երեւանի քաղաքապետարանը ավտոբուսների նոր խմբաքանակ բերեց ու բոլորՙ հին ու նոր ավտոբուսների վարորդների համար սահմանեց «չոր» աշխատավարձ, իրականությունը ջրի երես դուրս եկավ, վարորդներիՙ տասնամյակներով «նվագած դուդուկը» պարզվեցՙ մանիպուլյացիա է:Իհարկե, 260 000 դրամն էլ, 400 000-ն էլ հայաստանյան պայմաններում ապրելու համար քիչ է, հատկապես որ գնաճն ընդհանուր առմամբ 9,5 տոկոս է, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են 30-50 տոկոսով, սակայն ի՞նչ ասի մանկավարժը, բժիշկը, գիտնականը, դասախոսը, սահմանին կանգնած պայմանագրային զինծառայողը, որն ամբողջ ամսվա համար ստանում է 100 000- 140 000 դրամ աշխատավարձ:Օրինաչափություն, տրամաբանություն, համաչափություն, բալանս չկա. Վարորդները գործադուլ արեցին, քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպում պահանջեցին, մի քանի ժամով քաղաքային երթեւեկությունը կաթվածահար արեցին ու հասան իրենց նպատակին: Հայտարարեցին, թե աշխատավարձերը կվերանայվեն, աշխատանքային պայմաններըՙ նույնպես (մինչ այդ, պահանջվում էր աշխատել մինչեւ ժամը 23:00-ը, իսկ նրանք սովոր են աշխատել մինչեւ ժամը 20:00-ը կամ, ավելի ճիշտ, ինչքան սիրտներն ուզի), երթուղիների վերջակետում կկառուցվեն զուգարաններ:Առաջին հայացքից թվում է, թե ինքնաբուխ բողոք էՙ հանուն սեփական իրավունքների ու ավելի լավ ապրելու պահանջի, սակայն միամտություն կլինի կարծել, թե գործադուլն ու բողոքի ակցիան ուղղորդված ու քաղաքականացված քայլ չէր:Գաղտնիք չէ, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այլեւս ցանկալի անձ չէ «Քաղաքացիական պայմանագրի» համար: Նրա եւ այդ կուսակցության «երդվյալ» անդամների միջեւ տարաձայնություններ կան, այդ թվումՙ առաջնորդիՙ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի:Դեռ անցյալ տարի լուրեր էին շրջանառվում, նաեւ Փաշինյանի սեփական արտադրանք «Հայկական ժամանակն» է գրել, որ պատերազմից հետո Մարությանը «Քաղաքացիական պայմանագրից» հեռանալու դիմում է ներկայացրել, խզել հարաբերություններն այդ կուսակցության անդամների հետ:Նույն լրատվամիջոցը նաեւ գրել է, որ Մարությանը պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ հրաժարականի դիմում է ներկայացրել, բայց իրադարձություններն այլ ընթացք են ստացելՙ նա մտերմացել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս բոլոր լուրերը հրապարակել է «Հայկական ժամանակը»ՙ առանց փաստերի, լուսանկարների կամ տեսանյութի:Իշխանական, ավելի կոնկրետՙ փաշինյանական արտադրության հարթակում տեղ գտած «լուրերի» հավաստիության վրա հիմնվելն առնվազն միամտություն է, սակայն «Քաղաքացիական պայմանագրով» քաղաքապետ ընտրված, «հեղափոխության» ընթացքում Փաշինյանի կողքին լայն ժպիտով կանգնած, հանրությանը սեւերի ու սպիտակների բաժանած Հայկ Մարությանն ինչո՞ւ եւ ինչպե՞ս դարձավ իշխանության համար անցանկալի ու մերժված անձ, միայն սատանային է հայտնի:Հայկ Մարությանն էլ ջանում է լավ աշխատել, ավտոբուսների պարկերն է թարմացնում, փորձում հանրային տրանսպորտի սպասարկումը քաղաքակիրթ նորմերի հասցնել: Վերելակների հարցը դեռ լուծված չէ, մանավանդ որ մի շարք բարձրահարկերում նոր վերելակներն ավելի կարճ կյանք ունեցան, քան սովետականները, ներքաղաքական կյանքում էլ տարաձայնությունները, գզվռտոցները ոչ միայն չեն դադարում, այլեւ թափով զարգանում են:Դիցուք թե Հայկ Մարությանն ինքնակամ կամ ստիպողաբար հրաժարական տա, ի՞նչ պետք է անի իշխանությունը: Պարզ էՙ նոր թեկնածու է առաջադրելու, քաղաքային իշխանությանՙ ավագանու նոր ընտրություններ են լինելու:Անտարակույս, իշխանությունները լավ են հասկանում, որ քպ-ական նոր թեկնածուն, ինչպես ժողովուրդն է ասում, եթե անգամ քաշով մեկ ոսկի էլ լինի, Երեւանում չի ընտրվի, Երեւանը իշխանական կուսակցությունից ավագանի ու քաղաքապետ չի ընտրի, ձայն չի տա:Չնայած դրանՙ Փաշինյանը ոտքը գազին է դրել: Ավագանու «Իմ քայլի» ներկայացուցիչ Արմեն Կոտոլյանը տեղեկացրել է, որ Հայկ Մարությանի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել: 39 ստորագրություն արդեն կա: Գործընթացն սկսելու համար եւս 33 ստորագրություն է պետք:
 
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԱՐԵՎԵԼՔ-ԱՐԵՎՄՈՒՏՔ ՆՈՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ

Լրահոս

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026

https://www.youtube.com/watch?v=bZKrPLXKCDo

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

23/07/2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և...

Տեսանյութ. Ռուբիոն չի պատասխանել լրագրողի հարցին. Մանիլայում Լավրով-Ռուբիո հանդիպումն ավարտվել է

23/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում. գրում է ՌԻԱ Նովոստին:...

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026

Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում 1. Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք...

Հորմուզի նեղուցն ականապատված է, մեկ նավ հրդեհվել է. Իրանը նորից է զգուշացնում ԱՄՆ-ին «չարաճճիություններ չանել»

23/07/2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հինգշաբթի  ականապատված Հորմուզի հարավային նեղուցով անցնելու փորձից հետո մի տանկեր հրդեհվել է, մինչդեռ երկու այլ նավեր...

Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու դեպքով կրտսեր սերժանտի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական