Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է

10/12/2021
- 10 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս տարի իր 100-ամյակն է նշում Գյումրու Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը: Հիմնադրվելով մեր երկրի համար խիստ դժվարին շրջանումՙ 1921 թվականին, նախ իբրեւ նկարչական ստուդիա, իսկ 1936-իցՙ քառամյա դպրոց, այն ոչ միայն առաջինն էր Անդրկովկասում, այլեւ միակն է, որ անխափան գործում է այն ժամանակվանից առ այսօր:

Արվեստի այս կրթօջախը, իր գոյության ընթացքում տարբեր անգամներ տեղափոխվելով ու գործելով տարբեր շենքերում, տարբեր, այդ թվում տեւական ժամանակ նաեւ տնակային պայմաններում, իր տված գեղարվեստական դաստիարակությամբ նկատելի ավանդ է ներդրել հայ կերպարվեստի զարգացումը խթանելու գործում: Տարբեր տարիների այստեղ սովորել եւ իրենց առաջին ստեղծագործական մկրտությունն են ստացել նաեւ հայ արվեստի այնպիսի երեւելի դեմքեր, ինչպես նկարիչներ Խաչատուր Եսայանը, Մարիամ եւ Երանուհի Ասլամազյանները, Կարո Տիրատուրյանը, Հրաչյա Ռուխկյանը, Մինաս Ավետիսյանը, քանդակագործ Զավեն Կոշտոյանը, անգամ Մհեր Մկրտչյանը, շատ ուրիշներ: Նրանցից ոմանք հետագայում նաեւ դասավանդել են այնտեղ կամ ղեկավարել այն: Դպրոցը եղել ու նաեւ է քաղաքում գեղարվեստական միջավայր ստեղծող կարեւոր կենտրոն:

Վերջին տարիներին Մերկուրովի անվան նկարչական դպրոցի հանգրվանը դարձած մի հին պատմական շենքումՙ մանկական գրադարանի նախկին կառույցում կատարված նորոգման աշխատանքներից հետո օրերս կայացավ կրթօջախի հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսություն: Մասնակցեցին մարզային ու քաղաքային ղեկավարներ, այս դպրոցի շրջանավարտներ, քաղաքի մտավորականության ներկայացուցիչներ: Շինության նկուղային հարկում բացվեցին ցուցասրահ եւ քանդակի դասարան:

…Բոլոր դեպքերում ժամանակն իր կնիքն է դնում մեր կյանքի տարբեր ոլորտների վրա: Խորհրդային տարիների 250-ի փոխարեն արվեստի այս դպրոցն այժմ ունի 85 աշակերտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՄԻՑ ԵՎ ԻՆՉ ԸՆԴՕՐԻՆԱԿԻ ՔԱՂԱՔԱՑԻՆ, ԵՐԲ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՆ ԱՆԳԱՄ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական