Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՆՁՆՎՈՒՄ Է ԱՌԱՆՑ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ

12/11/2021
- 12 Նոյեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Նոյեմբերի 10-ի-ին, ժամը 24-ին, Սյունիքի մարզումՙ Գորիս-Կապան ճանապարհին, ադրբեջանցիները ճանապարհային մաքսակետ են տեղադրել: Դրանից մի քանի ժամ առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարություն տարածեց. «Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանիցՙ գիշերը 12-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում կիրականացվի սահմանային եւ մաքսային հսկողության գործառույթ, այսինքնՙ մաքսակետ կտեղադրվի, ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը եւս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքնՙ ճանապարհի այդ հատվածում եւս կտեղադրի մաքսային եւ սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր»:Գրիգորյանը նաեւ հայտարարեց, որ Կապան-Տաթեւ այլընտրանքային ճանապարհը պատրաստ է ինչպես ապրանքներ տեղափոխելու, այնպես էլ այլ տեսակի ավտոմեքենաների երթեւեկության համար:Որքան էլ որ 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո այլեւս ոչինչ մեզ համար անակնկալ չէ, ու թեեւ այս մեկ տարվա ընթացքում Արցախից ու Հայաստանից մենք շարունակաբար թշնամուն ենք զիջել ռազմավարական նշանակության տարածքներ ու բարձունքներ, բայց վերջին հույսն էինք փայփայում, թե «Նիկոլը Սյունիքը հանձնելու է, կտեսնեք» հաճախակի հնչող «թեզը» միգուցե չիրականանա:Փաշինյանը բազում անգամներ է կրկնել. «Մենք տարածքներ նվաճելու մտադրություն չունենք»: Այդ հայտարարության տակ, իհարկե, հասկանում էինք, որ նա «տարածքներ» ասելովՙ նկատի ունի Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի ներկայիս սահմանների որոշակի հատվածների, հատկապես Սյունիքի նկատմամբ: Սա Ադրբեջանի ախորժակը բավարարելու առաջին փուլն է միայն, հետո գալու է Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերը բզկտելու եւ նոր տարածքներն Ադրբեջանին սկուտեղի վրա հրամցնելու հերթը:Փաստն այն է, որ Բարձրավանը, Որոտանը, Շուռնուխը հայտնվելու են շրջափակման մեջ, այլընտրանքային ճանապարհ դեռ կառուցված չէ: Կապանը, Մեղրին, Քաջարանը, Որոտանը անկլավ են դառնալու, իսկ առհասարակ Սյունիքն անպաշտպան վիճակում է, Փայլասարում էլ ադրբեջանցիները հայկական կողմի հաշվին նոր դիրքերի բարելավում են կատարել, որտեղից Կապանն ու մի քանի գյուղեր հայտնվել են իրենց նշանառության տակ, Գորիսի ընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանն էլ կալանքի տակ է:Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի մասին հայտարարեց նաեւ Փաշինյանըՙ կառավարության երեկվաՙ նոյեմբերի 11-ի նիստին: Հանգիստ, անվրդով հայտարարեց ու անցավ առաջ: Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտարարել է, թե ավելի ուշ պարզ կլինի, թե ովքեր են Գորիս-Կապան ճանապարհին հայկական կողմից վերահսկողություն իրականացնելու: Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո հայտարարել է. «Սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ դեռ չեն եղել, բայց մենք մոտավոր պատկերացում ունենք սահմանների մասին, որոնց հիմքը 1920-ականների քարտեզն է: Հայաստանի քաղաքացիները վճարի դիմաց հնարավոր է կարողանան անցնել Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական մաքսակետը»:Կառավարության նիստի ժամանակ ընդդիմությունը դրսում ցույց էր անում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նոյեմբերի 10-ի ուշ երեկոյան էր կոչ արել հաջորդ օրն առավոտյան դուրս գալ փողոց: Մինչ ցուցարարները կգային, Կառավարության շենքը վաղ առավոտից շղթայել էին ոստիկանության զորքերը: Խիստ ուժեղացված հսկողությանը հակառակՙ ցուցարարները սակավաթիվ էին: «Դիմադրություն» կոչն այդպես էլ համազգային արձագանք չստացավ:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՌԵՍՈՒՐՍ ՉՈՒՆԻ՞

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական