Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Մեծ երազի ճանապարհին 1990թ. Հայաստանն անկախ եւ երրորդ հանրապետություն հռչակելով մեր քաղաքական այրերը դրանից առաջ չգնացին: Նոր, համազգային նպատակ ու այն կերտելու գաղափարախոսություն ոչ միայն չմշակվեց, այլ դա ավելորդ արժեք համարելով այսօր էլ առաջ ենք գնում ուղղակի իներցիայի ուժով կամ օտարների թելադրած սցենարներով: Իհարկե, ես հասկանում եմ, որ բազմաթիվ ու բազմատեսակ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ խոչընդոտ եղան, որպեսզի արվեին անկախությանն հաջորդող անհրաժեշտ քայլերն այդ ուղղությամբ, սակայն ամբողջ ցավը նրանում է, որ այդ խոչընդոտների բացակայության ժամանակներում էլ ոչինչ չարվեց այդ տխուր վիճակը շտկելու համար: Իրականությունն այն եղավ, որ չնայած իշխանությունների կազմակերպած կոմերիտմիության համամիութենական հավաքներ հիշեցնող որոշ Հայրենիք-Սփյուռք համաժողովներ գումարվեցին, սակայն անցած 30 տարիների ընթացքում Հայաստանի ակադեմիական շրջանակները, Սփյուռքի նախարարությունը, ԱԳՆ-ն երբեւէ համազգային նպատակը հստակեցնելու, Հայաստան-Սփյուռք» հարաբերությունները մշակելու հայեցակարգային խնդիրներ չբարձրացրին: Իրականության դեմ չմեղանչելու համար պիտի նշենք, որ այդպիսի երկչոտ փորձեր, իսկ ավելի հաճախ այդ ուղղությամբ փնտրտուք եղել է: Եվ որպես կանոն, այդ ճանապարհին թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում մշտապես զուգահեռներ են անցկացվել մեր երկրի եւ Իսրայելի միջեւ: Գաղտնիք չէ, որ հրեական սփյուռքը ինստիտացիոնալիզացված է միջազգային հարաբերություների ամենաբարձր մակարդակներում եւ դիրքավորվում է որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Որպես այդպիսինք հանդես են գալիս «Համաշխարհային հրեական կոնգրես», «Հրեա կանանց համաշխարհային կոնգրես», «Համաշխարհային հրեական երիտասարդական կոնգրես» եւ այլ համանման կազմակերպություններ, որոնք ներկայացված են ՄԱԿ-ում, Յունեսկոյում, ԵՄ-ում, «Ամերիկյան պետություների կազմակերպությունում» եւ այլՙ համաշխարհային կառույցներում ու բազմակողմ ազդեցություն են գործում միջազգային գործընթացների վրա: Իսկ մեր մոտ վիճակն այդ տեսակետից, մեղմ ասած, հեռու է ցանկալի մակարդակից: Ի դեպ, այժմ արդեն շատ ժողովուրդներ եւս կարողացել են բավականին առաջ գնալ այդ հարցում: Այսպես, վերջին տարիներին միջազգային ասպարեզում հզոր դիրքեր են զբաղեցնում Չինական, Հնդկական եւ Լեհական կառույցները: Այս պահին, օրինակ, Հնդկական սփյուռքն իր լոբբիստական հզորությամբ ԱՄՆ-ի կոնգրեսում զբաղեցնում է երկրորդ տեղը Իսրայելից հետո, իսկ Մեծ Բրիտանիայում գրավում է բարձր դիրքեր ոչ միայն տնտեսության, այլեւ պետական-քաղաքական ասպարեզում:Հայկական սփյուռքի պարագայում մենք «գլուխ գովելու» որեւէ օրինակ կարծես թե չունենք եւ դա այն դեպքում, երբ հայերը ԱՄՆ-ի հնաբնակներից են եւ ժամանակին զգալի թիվ էին կազմում հատկապես գործարար եւ իրավական դաշտերում: Ավելին, դեռեւս XX դարի արշալույսից այդ երկրում հիմնվեցին ու բավականին արագ հզորացան հայ ավանդական կուսակցությունների մասնաճյուղերը, որոնք աստիճանաբար էական դերակատարություն ստանձնեցին ինչպես գաղութի ազգապահպանության, կրթամշակութային եւ այլ ասպարեզներում, այնպես էլ քաղաքական կյանքում: Դրանցից ռամկավարներն առաջիններից մեկը ձեռնամուխ եղան աշխարհի ամենահզոր տերության օրենսդիր եւ գործադիր մարմիններում լոբբիստական գործունեություն ծավալելու եւ հայանպաստ որոշումներ ունենալու հարցերում: Կարեւոր դերակատարություն ունեցավ ազգային, հասարակական, քաղաքական գործիչ, իրավաբան, դիվանագետ, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում հայ առաջին լոբբիստական կազմակերպությունների հիմնադիր Միհրան Սվազլյանը (1863, Զմյուռնիա – 1935, Բոստոն), (մանրամասն տես «Ի յիշատակ Միհրան եւ Մառի Սվազլեաններու. Հատընտիր գրութեանց. Նօթեր եւ տպաւորութիւններ, քաղաքական եւ ազգային տեսութիւններ», Պոստոն, 1944):Նախնական կրթությունն ստացել է Զմյուռնիայի անգլիական քոլեջում: Դեռեւս 18 տարեկանում, անգլերենի իմացության շնորհիվ, քարտուղարի եւ գանձապետի պաշտոնով ծառայել է Կիպրոսի անգլիական կառավարական պալատում: Ավարտելով Ֆրանսիայի Էքսի համալսարանի իրավաբանական բաժինըՙ Սվազլյանը լծվել է եվրոպական հանրությանը Հայոց հարցին ծանոթացնելու գործին: 1888 թ., անցնելով Լոնդոն, նա նպատակ ունենալով ակտիվացնել հայանպաստ պրոպագանդան Եվրոպայում, վերակազմակերպել է «Հայոց հայրենասիրաց» ընկերությունը եւ ձեռնամուխ եղել հայաշատ համայնքների հայության ջանքերն այդ ուղղությամբ միավորելուն: Լոնդոնում հրատարակել է «Հայաստան» երկշաբաթաթերթը, հիմնել Մեծ Բրիտանիայում առաջին լոբբիստական կազմակերպությունըՙ Անգլո-հայկական ընկերությունը: Մասնակցել է Եվրոպայի հեղափոխական շարժումներինՙ ձգտելով Հայկական հարցը ծանոթացնել օտարներին եւ հայասեր բարեկամներ ձեռք բերել:1908 թ. մեկնել է ԱՄՆ, շարունակել փաստաբանական, ինչպես նաեւ ազգային, հասարակական-քաղաքական գործունեությունը: Մ. Սվազլյանը եղել Վերակազմյալ Հնչակյան, ապաՙ միացյալ Ռամկավար-Ազատական (1921 թ.) կուսակցությունների հիմնադիր-ղեկավարներից: Հայանպաստ քարոզչություն եւ դիվանագիտական ձեռնարկներ իրականացնելու եւ դրանք ի սպաս Հայաստանի ազատագրմանը ծառայեցնելու նպատակով Մ. Սվազլըն 1917 թ. մարտին Բոստոնում հիմնադրել եւ մինչեւ լուծարումը (1922 թ.) ղեկավարել է ԱՄՆ-ում հայ առաջին լոբբիստական կազմակերպությունըՙ Ամերիկայի հայ ազգային միությունը (ԱՀԱՄ-ANUA), ինչպես նաեւ եղել է 1912 թ. Պողոս Նուբարի նախագահությամբ գործող Հայ ազգային պատվիրակության ներկայացուցիչը Վաշինգտոնում, իսկ զինադադարից հետոՙ նաեւ Աթենքում (մանրամասն տես Ավագյան Ք, Հայ առաջին լոբբիստական կազմակերպությունը ԱՄՆ-ում, Ե., 2003):Ժամանակակիցներից Հ. Դարբինյանը նշում է, որ Սվազլյանը եղել է «հայ ազատագրական պայքարի առաջին ռահվիրաներէնՙ մինչեւ վերջը մնացած է պատնէշին վրայ անդրդուելի, առաջին շարքերուն մէջ, երիտասարդի մը խանդավառութիւնով ու տարեցի մը փորձառութիւնով»: Իսկ Արշակ Չոպանյանը նրա մասին գրել է. «Միհրան Սվազլը … ժամանակակից հայ կեանքի ամենէն ինքնուրոյն ու սիրելի դէմքերէն մին է: Վճիտ ու թրթռուն սիրտ մը, խանդավառ ու ազնիւ միտք մը, հայ ցեղին լաւագոյն աւանդութեանց շունչով, մշտադալար աւիւնով մը հայրենիքի կրօնքին նուիրուած, – այս է էութիւնը ազգային դատի այդ վեթերան ախոյեանին բարոյական դիմագծութեան»:Մ. Սվազլյանի հիմնադրած եւ ղեկավարած ԱՀԱՄ-ը ներառել է համերաշխ գործելու պատրաստակամություն դրսեւորած հայ ավանդական կուսակցությունների (Սոցիալ Դեմոկրատ, Վերակազմյալ Հնչակյան, Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Հայ Սահմանադրական Ռամկավար), ազգային երկու եկեղեցիների (Առաքելական, Ավետարանական) եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ներկայացուցիչներին: Ընտրվել է միության 18 անդամներից բաղկացած կենտրոնական մարմին (ատենապետՙ Մ. Սվազլյան): Փորձ է արվել մշակել համազգային դրույթներ: Միության նպատակն էր ամերիկահայ համայնքի նյութական ու բարոյական ուժերը համախմբել եւ դրանք ի սպաս դնել Հայաստանի ազատագրմանը, ինչպես նաեւՙ հայանպաստ քարոզչություն եւ դիվանագիտական ձեռնարկներ իրականացնել: Կարճ ժամանակում ԱՄՆ-ում ստեղծվում են միության 187 մասնաճյուղեր: Հակառակ քաղաքական բազմաթիվ տարաձայնություններին, միությունը երկրի հայ համայնքի կյանքում առաջին անգամ համախմբել է հայ բոլոր քաղաքական, եկեղեցական եւ բարեսիրական խմբավորումներինՙ ի շահ համընդհանուր ազգային նպատակների, ամերիկահայության շրջանում կազմակերպել է կամավորական շարժումը («Արեւելյան Լեգեոն», 1917 թ.), ԱՄՆ-ի եւ Եվրոպայի անտեղյակ հասարակությանը Հայկական հարցին ծանոթացնելու նպատակով հիմնել Մամլո գրասենյակ (1918 թ.), հրատարակել ու տարածել հայանպաստ գրականություն, աջակցել հայասեր ամերիկացիների կողմից ԱՄՆ-ի Կոնգրեսում 1918 թ. Հայկական հարցին առնչվող ունկնդրումներ անցկացնելուն, կազմակերպել Ազատ Հայաստան հաստատելու ուղղությամբ ամերիկյան առաջադեմ հասարակության կողմից ԱՄՆ-ի նախագահին խնդրագիր ներկայացնելու ջանքերը (1919 թ.), նպաստել վերջինիս կողմից Հայաստանի Առաջին Հանրապետություն գեներալ Ջեյմս Հարբորդի գլխավորությամբ քննիչ հանձնախումբ առաքելուն (1919 թ.), մասնակցել Հայաստանի անկախության ամերիկյան կոմիտեի (1919 թ.) (նախագահՙ Ջեյմս Ջերարդ), ինչպես նաեւՙ Հայաստան-Ամերիկա ընկերության (1920 թ.) ստեղծմանը, համազգային դրամահավաքներին, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից ճանաչված անցագիր-վկայականներ տրամադրել տարագիր հայրենակիցներին եւ այլն: Միության նախագահ Մ. Սվազլյանի գործուն ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ. Կոնգրեսում հանդես է եկել հայկական վիճելի տարածքների հանդեպ ԱՄՆ-ի մանդատային վերահսկողություն հաստատելու առաջարկով եւ այլն:Այս ամենին զուգընթաց ազգի նվիրյալը փորձել է նաեւ համազգային միասնական գաղափարախոսություն մշակել, սակայն ամենայն հավանականությամբ չի հաջողել, որովհետեւ նախ, աշխարհի հզորները «քաղաքակրթութեան իրաւունքները ոտնակոխ ըրին», հետո էլ` «Շուարումէ շուարում քալեցինք: Անստուգութիւն, անհեռատեսութիւն, ներքին պառակտումներ եւ խուճապ պատեցին մեզ, եւ մեր ազգային նաւը, առանց ղեկի ծովու ալեկոծեալ ալիքներէն տարուեցաւ հոս ու հոն»: Սակայն անվեհեր տեսաբանը վստահ էր, որ «ցիրուցան Հայութիւնը պիտի մի օր գայ բոլորուիլ ներկայ ազատ Հայաստանի շուրջը եւ պիտի պատսպարուի ազատութեան ծառին թեւերուն ներքեւ»: Կասկածից դուրս է, որ Սվազլյանի Հայրենիքի սատարմանն ուղղված ազգային տեսլականը, խոսքերն ու գործադրած ջանքերը, արեւմուտքի երկրների հետ կապած հույսերն ու հուսախաբությունները, Հայաստանի ռազմավարական կողմնորոշման վերաբերյալ իրատեսական դատողություններն ու գնահատանքները մինչեւ օրս արդիական են, քանի որ հիմնված են պատմաքաղաքական փորձառության, գիտակցված ազգային նպատակի եւ գործնական հայրենասիրության վրա:Ընդգծենք, որ համազգային համախմբման այդպիսի գործնական փորձ եղել է նաեւ ԽՍՀՄ-ում Կոմկուսի կոնտկոմի քաղբյուրոյի կողմից անցյալ դարի 60-ական թվականներին, երբ վերջինիս որոշումով 1962թ. ստեղծվեց «Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեն»: Այդ եզակի եւ ուրույն կառույցը ոչնչացվեց Տեր-Պետրոսյանի նախագահության առաջինիսկ օրերին: Այդ քայլը «մահացու» հարված հասցրեց սփյուռքահայ կառույցներին: Սփյուռքում էլ ավանդական կուսակցություններն ու նրանց ղեկավարությամբ գործող «Հայ դատ» եւ «Հայկական համագումար» կամակերպությունները, որոնք ազդեցիկ դիրքեր ունեին ԱՄՆ-ում (տարիներ շարունակ երրորդ տեղն էին զբաղեցնում), Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, «էրոզիայի» են ենթարկվել եւ հստակ էլ չէ, թե այժմ որերորդ տեղում են: Որովհետեւ այդպես էլ չգիտակցվեց, որ մեր ժողովրդին նպատակի հստակ ձեւակերպում, այսինքն` համազգային գաղափարաբանություն է անհրաժեշտ եւ այն գիտակցումը, որ երկրի կարեւորագույն գործառույթը համազգային ներուժի արդյունավետ ու նպատակային կառավարումն է:10.10-27.10.2021
 
 
Նախորդ գրառումը

ՀՐԱՎԵՐ

Հաջորդ գրառումը

ԴԱՐՁՅԱԼ ՌԱԿ-Ի 100-ԱՄՅԱԿԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԴԱՐՁՅԱԼ ՌԱԿ-Ի 100-ԱՄՅԱԿԻ ՄԱՍԻՆ

Լրահոս

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Վրաստանը դանդաղեցնում է բեռնատար տրանսպորտի թողունակությունը «Վերին Լարս» անցակետով

14/07/2026

Ռուսաստանից դուրս գալու ուղղությամբ չեզոք գոտում տրանսպորտային միջոցների զգալի կուտակում է նկատվում «Վերին Լարս» անցակետով.  հայտնել են Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից։...

Երբ Փաշինյանն ասում է՝ կա՞ մի դատավոր, որ իմ ասածները չանի, սա ցույց է տալիս՝ գտնվում ենք բռնատիրական պետությունում. քաղաքագետ

14/07/2026

Ձախողումներն ուրիշ երկրում կբերեին նրան, որ կառավարող ուժը կհեռանար՝ ներողություն խնդրելով և ասելով , որ չկարողացավ անհրաժեշտն անել։ ՔՊ-ն ու...

Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով. Օնդրեյ Կնոտեկ

14/07/2026

Գիտեի՞ք, որ Եվրոպական միությունը տարեկան 128 միլիարդ եվրո է կորցնում ԱԱՀ-ի հետ կապված խարդախությունների պատճառով։ Ուստի ուրախ եմ, որ Եվրոպական...

Լավրովը Թուրքիայից կոշտ արձագանք է ակնկալում

14/07/2026

Ռուսաստանը հույս ունի, որ Սև ծովում թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Թուրքիան կոշտ ազդանշան կուղարկի Ուկրաինային. հայտարարել է Ռուսաստանի արտաքին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական