Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՄԱՐԱԿԱՊ ԱՄՐՈՑԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

29/10/2021
- 29 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մի քիչ շատ չե՞ն կանանց պատվին կառուցված ամրոցներն ու այլ շինությունները: Այդ ինչպե՞ս պատահեց, որ Իջեւան քաղաքից ոչ հեռու, անտառապատ սարի գագաթին, բոլոր կողմերից բարձր ժայռերով երիզված ամրոցը ժամանակին կոչվել է «Աղջկա բերդ», ու դեռ մի լեգենդ էլ է հորինվել, թե իբր իր գեղեցկությամբ բռնակալին խելքահան արած հայուհու պատճառով, Լենկ Թեմուրն ավերակի է վերածել գեղեցկուհուն ապաստանած ամրոցը: Մի քիչ տարօրինակ չէ՞, որ 13-րդ դարից կանգուն մնացած Կոշ գյուղի ամրոցը նույնպես կոչվել է «Աղջկա ամրոց»: Զարմանալի չէ՞ արդյոք, որ մեր երբեմնի ծաղկուն քաղաքամայր Անիիՙ միջնաբերդից դեպի հարավ-արեւելք տանող ճանապարհին, անմատչելի ձորերով շրջապատված ամրոցը կոչվել է «Կույսի ամրոց»: Տարօրինակ չէ՞, որ «Կույսի» անունով է կոչվել նաեւ Հովհաննես Այվազովսկու ներշնչանքի առիթ դարձած Ստամբուլի Ուսքյուդար (Սկյուտար) թաղամասի փարոս-աշտարակը, որի մասին շրջանառվող լեգենդներից մեկը շատ նման է Ախթամարին վերագրված ավանդապատումին:

Բաքվի քաղաքամիջում ( իչերի շեհեր ) կառուցված պատմական շինությունն անվանակոչելու համար քաղաքի նախկին տերերը տեսնես ինչո՞ւ են կենտրոնացել հենց ԱՂՋԻԿ անվան վրա ու պարսկերեն կոչել ՂԱԼԵ-է ԴՈԽԹԱՐ (ghale-e dokhtar), որպեսզի հետագայում թուրքերենով այն կոչվեր ԿԸԶ ԿԱԼԵՍԻ ու Գեղամ Սարյանն էլ դրա անվանակոչման մասին մի լեգենդ հորիներ:

Հիմա գնանք դեպի հարավ ու տեսնենք Իրանի տարածքում ինչպես են «վերաբերվել» աղջիկներին ու ի՞նչ աստիճանի են «պատվել» գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Եվ ահա տեսնում ենք, որ այդ լայնատարած երկրում որքա՜ն շատ են ԱՂՋԻԿ անունը կրող ոչ միայն բերդերը, ամրոցներն ու սրբավայրերը, նաեւ կամուրջներն ու քարակերտ այլ շինությունները:

Այսպիսի շինություններ կան ամենուրեքՙ Արեւելյան Ատրպատականի Միյանե քաղաքում, Իրանի ամենամեծ նահանգումՙ Քերմանում, Շիրազից դեպի հարավ տանող Ֆիրուզաբադում, թեհրանամերձ Չալուս ամառանոցային շրջանում, Սպահանի Նային քաղաքի մերձակայքում, երկրի նավահանգստային քաղաքներից մեկումՙ Բուշեհրում եւ բազմաթիվ այլ վայրերում: Թերեւս ավելի հեշտ կլիներ թվարկել Իրանի, նույնիսկ Աֆղանստանի ու Տաջիկստանի այն շրջանները, որտեղ բացակայում են պարսկերեն DOKHTAR կամ թուրքերեն ՔԸԶ / ԿԸԶ (աղջիկ) անունը կրող շինությունները: (Ի դեպ, մեր «դուստր» բառը փոխ է առնված պարթերեն Dokhtar-ից):

Իմ համեստ կարծիքով, առեղծվածը կարելի է բացահայտել ուսումնասիրելով պարսկական վաղ շրջանի ճարտարապետության առանձնահատկությունները:

Խնդիրը պարզելու համար պետք չէ շատ խորանալ: Միայն հիշենք, որ Աքեմենյան շրջանի Պարսկաստանում տարածված է եղել այսպես կոչվածՙ ԿԱՄԱՐԱԿԱՊ (me mari-e taghdar) ճարտարապետությունը: Այն ավելի լայն տարածում է ստացել Սասանյանների ժամանակաշրջանում: Իսկ «աղջիկ» նշանակությամբ պարսկերեն dokhtar բառը շատ նման է «ԿԱՄԱՐԱԿԱՊ» իմաստով taghdar բառին, ինչը ժողովրդական ստուգաբանության «թեթեւ ձեռքով» հնչյունափոխվել ու դարձել է dokhtar: Եվ այլոց մշակութային ու պատմական ժառանգության յուրացման հարցում բարձունքեր նվաճած «հնարամիտ» թյուրքերին մնում էր միայն թարգմանել արդեն իսկ աղավաղված բառը եւ ստանալ ՔԸԶ / ԿԸԶ (աղջիկ) հորջորջումը:

Նկար 1. Նկարում իրանական Միյանե քաղաքի մատույցներում գտնվող ԱՂՋԿԱ ԿԱՄՈՒՐՋՆ էՙ (փոլ-է ԴՈԽԹԱՐ), կառուցված յոթ կամարների վրա, որին ավելի կպատշաճեր Կամարակապ կամուրջ (Փոլ-է ԹԱՂԴԱՐ) անվանումը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԼԻ ՇԱՄԽԱՆԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՆԱԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ՊԱՏՐԱՍՏ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆՆ Ո՞Վ Է, ՄԻ ՔԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱ՞

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ՊԱՏՐԱՍՏ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆՆ Ո՞Վ Է, ՄԻ ՔԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱ՞

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական