Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՈՒ ԳՈՐԻՍՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ ՈՉ ԵՆ ԱՍԵԼ

22/10/2021
- 22 Հոկտեմբեր, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի 6 մարզի 9 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ եղան: Սյունիքի չորս համայնքումՙ Գորիսում, Մեղրիում, Տաթեւում ու Տեղում, ընտրեցին համայքի ղեկավարների:

Մեղրիում պայքարում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ազատական» եւ նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցությունները:

Մեղրիի համայնքի ղեկավարի աթոռը դատարկ էր: Մխիթար Զաքարյանը հրաժարական էր տվել, նա «Հայաստան» դաշինքի կողմից մանդատ է ստացել, բայց դեռ հուլիսից կալանավորված է:

Մեղրիում, որի շուրջը աշխարհաքաղաքական նկրտումներ են շրջանառվումՙ կապված միջանցքի խնդրի հետ, հաղթել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, որը գլխավորել է Բագրատ Զաքարյանը : «Հանրապետությունը» Մեղրիում հավաքել է 42,8 տոկոս ձայն: Իսկ գաղտնիք չէ, որ «Հանրապետությունը» Նիկոլ Փաշինյանի արբանյակներից է:

Տաթեւում ձայների առավել թվով առաջատարը «Քաղաքացիական պայմանագիրն» է. համայնքի ղեկավարի թեկնածուն Արթուր Մաթեւոսյանն է: Տեղ համայնքում նույնպես «Քաղաքացիական պայմանագիրն» է հաղթելՙ առաջադրելով Դավիթ Ղուլունցի թեկնածությունը:

Գորիսում ընտրապայքարի մեջ էր մտել նաեւ Հայ ազգային կոնգրեսը, իշխանական կուսակցությունը գլխավորեց Վլադիմիր Աբունցը , սակայն հաղթեց կալանավայրում գտնվող Առուշ Առուշանյանի գլխավորած նույնանուն դաշինքը, որի կազմում են «Ազգային օրակարգ» եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները:

Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքն ստացել է ընտրողների ձայների 60 տոկոսը, այն էՙ 6256 քվե:

Շիրակում եւս քաղաքային իշխանություն կձեւավորվի: Քաղաքապետի աթոռի համար պայքարեց 3 դաշինք եւ 7 կուսակցություն:

Շիրակում ավագանու ընտրություներում հաղթելու համար պայքարում էին ծնունդով գյումրեցիներՙ իհարկե, մրցակից քաղաքական տարբեր ուժերից: Նրանք ստեղծել էին տարօրինակ անուններով կուսակցություներՙ «Թասիբով», «Գյումրին կռնա», «Հայրաքաղաք»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն եւս տեղացի էրՙ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը :

Թեեւ «Բալասանյան» դաշինքը ղեկավարում էր Վարդգես Սամսոնյանը , բայց բոլորին է պարզ, որ այս քաղաքական ուժի հեղինակությունը Սամվել Բալասանյանն է, որը Հայաստանում չէ. բուժման նպատակով նա մեկնել է այլ երկիր:

«Բալասանյան» դաշինքն ստացել է ձայների 34 տոկոսը, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»ՙ 30 տոկոսը: Հաղթանակը ջախջախիչ չէ, ինչպես Գորիսումՙ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեպքումՙ կրկնակի ձայներով, բայց, փաստորեն, հանրապետության երկրորդ քաղաքը իշխանություններին ՈՉ է ասել: Ընդ որումՙ գաղտնիք չէ, թե քպականներն ինչ մեծ ջանքեր են թափել Գյումրիում հաղթելու համար:

Տեսանյութեր տարածվեցին, թե ինչպես են ընտրությունների նախօրեին թե՛ Գյումրիում, թե՛ Սյունիքում 50 հազարական դրամ բաժանվում ընտրողներին, ինչն անվանվեց սոցիալական աջակցություն, մինչդեռ այդ նույն գումարից երկու զրո պակասը «նախկինների» ժամանակ համարվում էր քրեորեն պատժելի ընտրակաշառք, իսկ պրոֆեսոր Արմեն Չարչյանը դեռեւս կալանավայրում տառապում էՙ հիվանդանոցի անձնակազմին ընտրություններին մասնակցելու հորդորի համար:

Հիշեցնենք, որ երբ ապրիլին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գորիսեցիներին գումար էր տրամադրելՙ որպես սոցիալական օգնություն, իշխանությունները դա որակեցին ընտրակաշառք այն դեպքում, երբ ընտրություններին դեռ երկու ամիս կար, ու Առուշանյանին կալանավորեցին: Իսկ հիմա իշխանական կուսակցությունը 50 հազար դրամը ընտրությունների նախօրեին ընտրողներին բաժանելը համարում է սոցիալական օգնություն:

Մի նուրբ դիտարկում. ոչ ոք չի հերքում, որ իշխանափոխությունից առաջ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվել, բայց ոչ ոք չի հերքում, որ այդ ընտրակաշառքը բաժանում էին իշխանությանը մոտ կանգնած օլիգարխներըՙ սեփական գրպանից, բայց այսօր, օրը ցերեկով, սոցիալական օգնության անվան տակ մարդկանց գումար է բաժանվում, որը ՀՀ պետբյուջեից է վերցված, ոչ թե ինչ-որ գործարարի անձնական գրպանից: Իշխանական կուսակցությունը հարկատուներիս վճարած գումարներից հատկացումներ է անում բնակչության մեկ այլ հատվածի: Ամենաթողությունն ու անպատժելիությունն էլ ինչպե՞ս է լինում:

Անցնենք Դիլիջանին. այստեղ 57 տոկոս ձայն է հավաքել «Քաղաքացիական պայմանագիրը»:

Ամենից շատ շրջանառվում է Գորիսում «Առուշ Առուշանյան» դաշինքի հաղթանակը: Սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանն ու մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը , փաստորեն, լավ չեն աշխատել: Առուշ Առուշանյանը կալանավայրից իրավիճակն ավելի վարպետորեն է իր ձեռքում պահել, քան ազատության մեջ գտնված, վարչական ռեսուրսների տիրապետող իշխանական ներկայացուցիչները:

Նիկոլ Փաշինյանը հաշվի չէր առել, որ Առուշ Առուշանյանին կալանքի տակ պահելովՙ նրա վարկանիշն ավելի է բարձրացնում, որովհետեւ նախՙ գորիսեցիների մեջ բորբոքում է ընդվզման ու ցասումի կրակը, երկրորդՙ հայի հոգեկերտվածքն է այդպիսինՙ զգացմունքային, կարեկցանքի հողի վրա աջակցել հալածվածին:

Փաշինյանը գոնե իր օրինակը չպետք է մոռանար, երբ 2018-ին փողոցներ փակելով, ձեռքը բինտով փաթաթած, արյան հետքն էլՙ վրան, ինչպես մանիպուլացրեց հանրությանըՙ նրանից ստանալով կարեկցանքի ու ապրումակցելու քվեներ:

Նախորդ գրառումը

ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՊԱՀԸ ՊԱՐԶ ՉԷՙ Ո՞Վ Է ՇՈՒՇԻԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՓԱՅԼԱՍԱՐԻՙ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐՁՈՒՆՔՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՆՑԵԼ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Ջրի մակերեւույթի համաշխարհային միջին ջերմաստիճանը հասել է +21

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՓԱՅԼԱՍԱՐԻՙ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐՁՈՒՆՔՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ Է ԱՆՑԵԼ

Լրահոս

Այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Ավետիք Չալաբյան

07/07/2026

Ավետիք Չալաբյանի ուղերձը, «Արմավիր» ՔՀԿ, 06.07.2026 ------------- Սիրելի´ բարեկամներ, գործող թրքամետ վարչախումբը, Սահմանադրական դատարանի միջոցով պարտադրելով հուլիսի 4-ի խայտառակ, իր...

Լեգիտիմությունը կորցրած ու արևմտա-թուրքական աջակցությամբ իշխանություն պահող ՔՊ-ական կառավարության վաղվա օրը. Արտակ Զաքարյան

07/07/2026

Թեհրանից՝ FLYONE-ով Եկատերինբուրգ։ Ինչպես գիտեք Նիկոլ Փաշինյանը «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Ռուսական կողմն...

103 տարի առաջ ճիշտ այս օրը Խորհրդային Ադրբեջանն ապօրինաբար ձևավորել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը. Ստեփան Հասան-Ջալալյան

07/07/2026

1921թ. հուլիսի 5-ին երրորդ երկրի կուսակցական մարմնի՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի, առանց քննարկման և քվեարկության՝ ապօրինի...

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական