Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԷՐԴՈՂԱՆԸ ՎԱՏԱՌՈՂՋ Է, ԴԱ ՀԱԶԻՎ ԹԵ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱ ՆՐԱՆ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

22/10/2021
- 22 Հոկտեմբեր, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Գրում է ամերիկյան հանրահայտ եւ հեղինակավոր «Foreign Policy»-ի հանդեսը

Օրերս Թուրքիայի քաղաքական եւ հասարակական շրջանակները նորից սկսել են քննարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակը:Այս հարցը, իհարկե, նոր չէ, երկրում դեռեւս քննարկվել էր 2014-ից առաջ, երբ Էրդողանը վարչապետ էր: Առհասարակ ժողովրդավարական երկրներում պետության կամ կառավարության ղեկավարի առողջության խնդիրներին լուրջ են վերաբերում, պարտադիր տեղեկացնելով բնակչությանը նրանց ինքնազգացողության մասին: Թուրքիայում էրդողանի վատառողջության մասին, սակայն, իմացել էին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստերին վերջինի շուրջ մեկ ամիս բացակայությունից հետո միայն, այն էլ պատգամավորները:

Այնուհետեւ պարզվեց, որ նա քաղցկեղով հիվանդ է եղել եւ վիրահատվել էր հաստ աղիքից: Ապաքինվեց, դրանով դադարեցին Էրդողանի հիվանդության մասին ենթադրության բնույթի խոսակցություններ: Դրանք վերսկսեցին ընթացիկ տարա հուլիսին, երբ Էրդողանը հեռակապով, առցանց հուլիսի 21-ին «Ռամադանի» տոների առթիվ իր կուսակիցներին շնորհավորելիս, ուղիղ եթերում հանկարծ սառեց, հետո փակվեցին նրա աչքերը եւ նա 10-12 վարկյան դադարեց շարունակել շնորհավորական ելույթը:

«Odatv.com»-ի հուլիսի 22-ի վկայությամբ, Էրդողանի վատթարացման տեսանյութը հեռարձակել էր «Haber Turk» հեռուստատեսությունը, ինչի համար արժանացել նախագահականի հաղորդակցությունների վարչության պետիՙ Ֆահրեթդին Ալթունի եւ «Գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության գլխավոր նախագահ Դեւլեթ Բահչելիի խիստ քննադատությանը:

Ալթունը, դատապարտելով հաղորդման առնչությամբ «Haber Turk»-ին, ասել էր. «Սուտ լուրերի, վատաբանումների եւ ապատեղեկատվության դեմ շարունակվում է մեր պայքարը, իսկ «Haber Turk»-ը չի հրաժարվում սյս վարվելակերպից: Մեր ժողովրդի իրազեկվածությունը ճշմարիտ լուրերով ապահովելը լրատվամիջոցների հեղինակության խնդիրն է, եւ մենք այդ ուղղությամբ ջանք չենք խնայելու»: Ի պատասխան «Haber Turk»-ի հաղորդավար Մեհմեդ Աքիֆ Էրսոյն էլ նույն օրը դատապարտել էլ Ալթունին, թե նախագահի հեղինակությունը համազոր է Թուրքիայի հեղինակությանը, եթե նա գերհոգնած վիճակում էր, ապա նրան պետք չէր ցուցադրել հեռուստատեսությամբ:

«Haber Turk» կայքէջի հեղինակ Ֆաթիհ Ալթայլին էլ միջադեպի առնչությամբ գրի էր առել մի հոդված, որտեղ մասնավորապես գրելՙ «Երկրի նախագահի նախորդ օրը իր կուսակիցներին հղած ուղերձի տեսանյութը լրատվամիջոցներին Անադոլու գործակալությունն է տրամադրել: Դա տեսագրել էր Թուրքական հանրային հեռուստատեսությունըՙ TRT-ն: Հեռուստատեսությունը նախագահի վատթարացման տեսարանները ջնջել էր տեսանյութից, ապա այն նոր տրամադրել լրատվամիջոցներին, բայց «Անադոլու» գործակալությունը նույնությամբ տեղադրեց կայքէջում, նույն կերպ վարվեցին նաեւ այն հեռուստատեսությունները, որոնք նլութը քաղել էին գործակալությունից: Այդ տեսանյութի հեռարձակումը կատարյալ խայտառակություն է, որովհետեւ դա դիտում են ոչ միայն Թուրքիայում, այլեւ ողջ աշխարհում: Ըստ երեւույթին ոմանք Էրդողանին բացահայտորեն ծանր կացության մեջ գցելու մտադրություն ունեն, որովհետեւ տեսանյութը պատրաստվել էր նախօրոք, այլ ոչ թե հեռարձակվել ուղիղ եթերում»:

Ալթայլու այս տողերին էլ բուռն հակազդեցությամբ արձագանքել է Բահչելիի խորհրդական Յըլդըրայ Չիչեքը , թե նա տառապում է ատելություն սերմանելու մոլուցքով, իսկ «Haber Turk» կայքէջը չափն անցնում է, մինչդեռ պետք է իմանար եւ զգուշացներ իր հեղինակին:

Ըստ երեւուկթին չեն իմացել, որ վերջերս թուրքական լրատվամիջոցները ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Ջումհուրիյեթ» թերթի գլխավորությամբ վերստին սկսեցին արծարծել Էրդողանի առողջության խնդիրները: Նրանց միացան համանուն քաղաքական գործիչները: Ինչ վերաբերում է շարքային քաղաքացիներին, ապա նրանց հավանաբար հետաքրքրում է ոչ այքան Էրդողանը, որքան անելանելի թշվառ վիճակը, որի մեջ հայտնվել են վերջինի բռնատիրության պատճառով: Թերեւա այդ առումով պատահական չեր «Գորշ գայլերի» երբեմնի խոսափող «Ենի չաղ»-ը, որ նախորդ օրը գրել էր. «Թուրքիայում 16 մլն. մարդ ապրում է սովի, իսկ 50 միլիոնը աղքատության շեմին»:

Ամենայն հավանականությամբ վերարծարծումների մեկնարկը «Էրդողանը հիվանդ է» հոդվածով տվել է ամերիկյան հեղինակավոր «Foreign Policy» հանդեսը, որը հոկտեմբերի 2-ին թարգմանաբար արտատպեց «Ջումհուրիյեթ» թերթը: Ըստ ամերիկյան հանդեսի, Էրդողանն այնքան է հիվանդ, որ նույնիսկ ի վիճակի չէ կատարել նախագահի պարտականությունները: Հանդեսը միաժամանակ կարծիք է հայտնել, որ Էրդողանը 2023-ին նախատեսվող հաջորդ ընտրությունների նախօրյակին կարող է հայտնվել անպաշտպան վիճակում եւ առողջական վիճակի վատթարացումը նրան հավանաբար կզրկի կրկին առաջադրվելու հնարավորությունից:

Այնուհետեւ «Foreign Policy»-ին շարունակել է. «Վերջին ամիսներին ի հայտ են եկել բազմաթիվ տեսանյութեր, որոնցում թուրք առաջնորդի ինքնազգացողությունն ամենեւին լավ չի երեւում: Որոշ տեսանյութեր թեեւ հստակ չեն, սակայն Էրդողանի վատառողջության մասին հարցականներ, այնուամենայնիվ, առաջացնում են: Օրինակՙ տեսանյութերից մեկում նա աստիճաններով բարձրանալիս իր տիկնոջ օգնության կարիքն է զգում, իսկ մյուսում Աթաթուրքի դամաբարան բարձրանալիս քարշ է տալիս ոտքերը»:

Լուսանկարը Odatv.com -ի

Նախորդ գրառումը

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՏԻՆ Է

Հաջորդ գրառումը

ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՊԱՀԸ ՊԱՐԶ ՉԷՙ Ո՞Վ Է ՇՈՒՇԻԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԻՆՉԵՎ ԱՅՍ ՊԱՀԸ ՊԱՐԶ ՉԷՙ Ո՞Վ Է ՇՈՒՇԻԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

Լրահոս

Կարկուտից տուժած գյուղացիները փակել են ճանապարհը․ կառավարությունից լուծումներ են պահանջում․ Շամշյան

07/07/2026

Այսօր՝ հուլիսի 7-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Վաղ առավոտից Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ ի...

Այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Ավետիք Չալաբյան

07/07/2026

Ավետիք Չալաբյանի ուղերձը, «Արմավիր» ՔՀԿ, 06.07.2026 ------------- Սիրելի´ բարեկամներ, գործող թրքամետ վարչախումբը, Սահմանադրական դատարանի միջոցով պարտադրելով հուլիսի 4-ի խայտառակ, իր...

Լեգիտիմությունը կորցրած ու արևմտա-թուրքական աջակցությամբ իշխանություն պահող ՔՊ-ական կառավարության վաղվա օրը. Արտակ Զաքարյան

07/07/2026

Թեհրանից՝ FLYONE-ով Եկատերինբուրգ։ Ինչպես գիտեք Նիկոլ Փաշինյանը «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Ռուսական կողմն...

103 տարի առաջ ճիշտ այս օրը Խորհրդային Ադրբեջանն ապօրինաբար ձևավորել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը. Ստեփան Հասան-Ջալալյան

07/07/2026

1921թ. հուլիսի 5-ին երրորդ երկրի կուսակցական մարմնի՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի, առանց քննարկման և քվեարկության՝ ապօրինի...

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական