Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻԻՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՙ ՀՀ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

22/10/2021
- 22 Հոկտեմբեր, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի ՙ վերջին 8 տարվա ընթացքում ՀՀ առաջին այցի անցկացումը վկայում է մի քանի կարեւոր իրողությունների մասին: Նախ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Երեւան է այցելել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով: Նշանակում է, որ իրանական կողմը ցանկացել է լսել հայկական կողմին: Ակնհայտ է, որ այդ այցելությունը նշանակում է նաեւ գործընկեր կառույցների միջեւ գործակցության ամրապնդում:

Հետաքրքրական է, որ ՀՀ գլխավոր դատախազի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում Մոնթազերին չի շրջանցել իրանահայերի նշանակալի ներդրման մասին Իրանի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքումՙ ընդգծելով, որ առկա փոխադարձ վստահության շնորհիվ երկկողմ հարաբերություններում լուրջ խնդիրներ գործնականում չեն առաջանում:

Ինչ վերաբերում է հանդիպման ընթացքում քննարկված հարցերին, ապա դրանցից թերեւս որոշակի նշանակություն ունեն գլխավոր դատախազների կողմից կարեւորված անդրազգային հանցավորության դեմ պայքարի համատեքստում տարածաշրջանը միջազգային ահաբեկչությունից զերծ պահելու, ահաբեկչական խմբավորումների ներկայությունը տարածաշրջանում բացառելու անհրաժեշտությունը, որն արդիական է դարձել, հատկապես, 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հակամարտության գոտի նման խմբավորումների տեղափոխման եւ տեղակայման պատճառով:

Հիրավի, գնահատելի է այդ հարցում իրանական կողմի ընդգծված անհանդուրժողական դիրքորոշումը: Ահա թե ինչու իրանցիներին նաեւ հետաքրքրել է 2020 թ. արցախյան 44-օրյա պատերազմից հետո հակամարտության գոտում կայունության, բնակչության անվտանգության եւ կենսական իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ-ի գործադրած ջանքերը, առկա հումանիտար խնդիրները:

Այլ կերպ ասածՙ 44-օրյա պատերազմական գործողությունների հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը քաղաքական եւ տնտեսական տեսանկյուններից քննարկելուց զատ, ըստ էության իրանական կողմից փորձ է արվում դիտարկել նաեւ իրավական ոսպնյակով: Կարծում ենք, որ հենց այստեղ կարելի է տեսնել իրանական կողմի առանձնահատկությունը:

Ավելին, պաշտոնական Թեհրանի կողմից զորավարժությունների անցկացմանը հաջորդում է տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության առկա սպառնալիքի դիմագրավման խնդրի ուղղությամբՙ իրավական զգոնության ամրապնդումը: Այն էՙ Իրանն իր անմիջական հարեւանությամբ չի հանդուրժելու ահաբեկչության ծավալումը:

Հիշարժան է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան գնահատելով հայ-իրանական հարաբերությունները, այն բնութագրել է որպես «արժեքավոր խորքային քաղաքական հարաբերություններ»:

Մոնթազերիի խոսքովՙ «Մեր երկրում հայերը բարձր դիրք ունեն, նրանք առողջ մտածողություն ունեն, շատ լավ ու ճիշտ են աշխատում, նրանց հանդեպ կա այն վստահությունը, որ նրանք երբեւիցե չեն դավաճանի երկրին»: Ակնհայտ է, որ իրանական պետականության համար դավաճանության երեւույթը կարող է նույնացվել պանթուրքիստական որոշ գործիչների հետ, որոնք աշխույժ են Իրանի հյուսիս-արեւմտյան նահանգներում:

Վերոնշյալի մասին է վկայում Արթուր Դավթյանի անդրադարձը նոր մարտահրավերներին, որոնք առաջացել են 2020 թ. սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական եւ վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների հետեւանքով տարածաշրջանում, այդ թվում նաեւՙ մարդու իրավունքների պաշտպանության եւ սահմանների անվտանգության հարցերում:

Ուշագրավ է, որ իրանցի պետական գործիչը նկատում է, որ հայ-իրանական սահմանին ահաբեկիչները ոչ մի դեպքում հանդուրժելի չեն. «Ահաբեկիչները շուտափույթ պետք է անհետանան: Մենք կարող ենք կտրուկ քայլեր կատարել, բայց ես հույս ունեմ, որ մինչեւ այդ հարեւան երկրները իրենք ձեռնամուխ կլինեն հարցի լուծմանը»:

Հատկանշական է, որ ՀՀ գլխավոր դատախազի ուղեկցությամբ Իրանի գլխավոր դատախազը վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպմանը նորից ընդգծել է ՀՀ սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Թեհրանի հստակ դիրքորոշումը:

Այսպիսով, Մոնթազերիի այցը կարելի է դիտարկել որպես իրանական իրավաքաղաքական գնահատականի ձեւավորմանը միտված կարեւոր նախաձեռնություն տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների սպառնալիքների դեմ պայքարում:

Ավելին, ԻԻՀ գլխավոր դատախազիՙ ՀՀ այցելության կարեւոր արձանագրումն է այն, որ Թեհրանի համար կարմիր գիծ է ոչ միայն ՀՀ-ԻԻՀ անխախտ սահմանը, այլ նաեւ այդ սահմանային շրջաններում ահաբեկչության ցանկացած դրսեւորումը, որի հավանականությունը մեծացել է 44-օրյա պատերազմի հետեւանքով: Այդ մասին են վկայում դատաիրավական երկկողմ հարցերի քննարկումից զատ քաղաքական խնդիրներին անդրադառնալը: Հենց սրանում էլ պետք է տեսնել իրանցի պետական գործչի այցելության իրավաքաղաքական նշանակությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԹԵ՛ ԻՇԽԱՆԱԿԱՆՆԵՐԸ, ԹԵ՛ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՙ ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ՄԻԱՅՆ ՌՈՒՍՆԵՐԸ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԹԵ՛ ԻՇԽԱՆԱԿԱՆՆԵՐԸ, ԹԵ՛ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՙ ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ ՄԻԱՅՆ ՌՈՒՍՆԵՐԸ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական