Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ

22/10/2021
- 22 Հոկտեմբեր, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ստորեւ լույս տեսնող գրությունը պատրաստ էր դեռեւս 20 օր առաջ, սակայն հետաձգվեցՙ մինչեւ որ տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները նաեւ Գյումրիում, որին Ռամկավար Ազատական կուսակցությունը անարժանաբար ներկայացնող խմբակը մասնակցում էր: Մտավախությունն այն էր, որ մեր պատրաստ գրությունը նույն խմբակի կողմից կարող էր իբրեւ պատրվակ ներկայացվերՙ պարտության համար, որը ընտրություններում կրելու էր խմբակը: Անշուշտ ոչ ոք չի կարող մեղադրել որեւէ մեկին ընտրություններում կրած պարտության համար: Սակայն կարելի է եւ, այս պարագայում պե՛տք է մեղադրել խմբակին, որ հարգված մեր կուսակցության անունը առնչել էր մի մարդու հետ, որը համարվում է Հայաստանում գրանդակերության սիմվոլներից մեկը: Այո, կուսակցական ուղուց վաղուց շեղված խմբակը դաշինք էր կազմել այսպես կոչված «Հայրաքաղաքի» հետ, որին գյումրեցիները այդպես էլ ձայն չտվեցին եւ, հուսանք, լուրջ չընդունեցին ՌԱԿ-ի անունն այդ դաշինքում:

Երկու տարուց ի վեր Լոս Անջելեսից ոմն Վարդան Նազիրյանի անձնական օգտագործման ֆիրմայի վերածված ՌԱԿ վարչությունը որոշել է խզել իր չխոսկան հարսի լռությունը եւ բարբառել իր չիմացած բաների մասին: Ավելի լավ կլիներ, եթե շարունակեր «խորհրդավոր» լռությունը, քան ծաղրի առարկա դարձներ 100 տարվա վաստակ եւ փորձառություն ունեցող կուսակցությանը:

Ծաղր մանավանդ այն կուսակցությանը, որն իր հիմնադրման օրից հայտնի է որպես մտավորականների կազմակերպություն, այսինքն զարգացած, մտքի աշխատանք տանող, մտածող մարդկանց կուսակցություն: Մինչդեռ վերոհիշյալ մարդու փառասիրությունները սպասարկող այդ վարչությունը, ավելի ճիշտՙ նրա կորիզը կազմող քառյակը, մեկ անգամ եւս հանդես է բերել ոչ միայն քաղաքական իր բոբիկությունը, տհասությունը, այլեւ բացարձակ անգրագիտությունը ՌԱԿ-ի եւ ընդհանրապես հայ ժողովրդի պատմությանը:

Վերոհիշյալ կորիզի անդամներից երկուսըՙ ատենապետ Հ. Կարապետյանը եւ ատենադպիր Հ. Կարապետյանը օրերս ստորագրել են մի Հայտարարություն, որն իբր նվիրված է Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադրման 100-ամյակին: Ավելի լավ կլիներ, եթե շարունակեին լռել, ինչպես լռել էին 44-օրյա պատերազմի ժամանակ, Արցախի 75 տոկոսը կորցնելուց հետո, ՀՀ տարածքների նկատմամբ ազերիների ոտնձգությունների, երկրում մոլեգնող ներքաղաքական ատելության դիմաց, լռել են նույնիսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եւ այնուհետեւ:

Միայն մեկ անգամ է խախտվել այդ լռությունը, երբ կորիզը հայտարարեց, որ ինքը «անվերապահ աջակցում է» Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, առանց իրեն հաշիվ տալու, որ իշխանությանը մաս չկազմող քաղաքական կազմակերպությունը, գուցե եւ աջակցի, բայց չի կարող «անվերապահ» աջակցել իշխանությանը, ինչը նշանակում է, որ ինքն ավելորդ է:

Այսուհանդերձ իշխանության հանդեպ քծնանքը, որից թերեւս կարող էր շահել վերոհիշյալ մարդու բիզնեսը, չբավականացրեց ՌԱԿ-ի անունը շահագործողներինՙ գեթ պահպանելու համար վարձակալական իրավունքը Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքում կուսակցության կենտրոնական գրասենյակի նկատմամբ, որտեղ գտնվում էր նաեւ «Ազգ»ի խմբագրությունը 30 տարուց ի վեր:

Ի դեպ, հետաքրքրական օրինաչափություն է, որ ՌԱԿ-ը կորցրել է իր կենտրոնական գրասենյակների տարածքը ամեն անգամ, եբր պատահական մարդիկ են տիրացել կուսակցության ղեկին…

Եվ հիմաՙ կորիզը իրեն կարեւորություն ու հանգամանք տալու համար ուսերին է գցել ՌԱԿ-ի ծանրածանր վերարկուն ու փորձում է կրծքին շարել հավելյալ գույնզգույն փետուրներ, ինչպեսՙ անունները Խրիմյան Հայրիկի, Մկրտիչ Փորտուգալյանի, Զապել Եսայանի եւ ուրիշների: Բոլորն էլ պանծալի անուններՙ որոնք չեն եղել ո՛չ հիմնադիր եւ ո՛չ էլ անդամ ՌԱԿ-ի, ինչպես պնդում է Կարապետյան զույգը ՌԱԿ 100-ամյակի իր Հայտարարության մեջ: Ավելինՙ ՌԱԿ-ին է վերագրում, որպես նախաձեռնողի, մեծ հայրենադարձության կազմակերպումը Սովետական Հայաստան: Կազմակերպո՞ւմ, թե՞ սատարում ու քարոզչություն: ՌԱԿ-ը քանի՞ գլխանի պետք է լիներ, որ Ստալինի պետություն կարողանար 110 հազար մարդ ուղարկել: Նույնըՙ 1967-ի մասնակի հայրենադարձության պարագայում, երբ Հայաստանում աշխույժ գործում էր Սփյուռքի կոմիտեն, իսկ Սիրիայումՙ սովետական դեսպանատներում աշխատող հայ դիվանագետներ:

ՌԱԿ-ը բնա՛վ կարիք չունի նմանՙ այլոց արածները իրեն վերագրելու:

Սա արդյունք է տգիտության, մարտնչո՛ղ տգիտության, որով փայլում են լոսանջելեսյան դրածոները: Առնվազն կարելի էր հայտարարությունը գրելուց հետո ՌԱԿ վարչության անդամ հայտնի պատմաբան ընկերոջ ցույց տալ, որը հազարավոր էջեր ունի գրած այս բոլորի մասին, այդ թվումՙ Խրիմյան Հայրիկի եւ Մկրտիչ Փորթուգալյանի, որոնք ոչ թե հիմնադրել, այլ ոգեշնչել են մեր ավանդական 3 կուսակցություններին, այդ թվումՙ արմենականներին ու ռամկավարներին:

Բայց ո՛չ, իրենք գիտեն: Չգիտեն մեկ բանՙ որ իրենք տգետ են:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹԻՒՆ

Հաջորդ գրառումը

ԻԻՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՙ ՀՀ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԻԻՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՙ ՀՀ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական