Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹԻՒՆ

22/10/2021
- 22 Հոկտեմբեր, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հազար անգամ ներողութիւն պիտի խնդրեմ ընթերցողներէն այս գրառումը ներկայացնելուս համար: Վերջապէս այս ամօթալի երեւոյթը տեղ մը հասաւ, որ այլեւս անտեսել կամ թաքցնել անհնար էր: Վերջապէս նեխած բան մը եթէ երկար պահուի, կրնայ վնասել մարմնին, պալարը պատռելու է, որպէսզի թարախը դուրս թափի:

Դիմատետրի (Ֆէյսպուք) վրայ բռնուած բազմախօսութիւն մըն է, աւելի ճիշդՙ հայհոյանքներու փոխադարձ նետարձակում մըն է, որ անամօթ մարդիկՙ տղամարդ թէ կին, ամենայն ազատութեամբ հրապարակած են, եւ մարտադաշտին մէջ քաջագործութիւն կատարողներու պէս ալ իրենց գրածներով գոհունակութիւն ստացած:

Մէկը գրած էրՙ «թքեմ ………………… էլ ու նրան ընտրողներին էլ վրան…», ու ահա՛ թէ ինչ արձագանգ ունեցած է այդ «թուքը»: Կը տեղադրեմ այդ լեզուակռիւէն մաս մը, անունները զանց ընելով եւ առանց միջամտութեան, ինչպէս որ է, առանց լեզուական եւ ուղղագրական սրբագրութեան:

– այ էշ………..խեղտվես քո թքով

– թուրքի ծառայ

– այ օչխար թքեմ վրեդ համբալ

– այ տղա չափթ ճանաճիր, ով որ …………..ին ընտրել սաղ շռեն քո վրեն

– թքեմ վրեդ այ պոռնիկ էշի քուռակ ես դու հոքեկան

– խոզի դեմքով ոչնչ(ո)ւ թյ(ո)ւն ազգն էլ թքած (ո)ւնի քո վրա բաղնիքդ անուշ

– ժեխ

– այ որց կով անասուն Ծերեթելի կանգնածները քեզանից նամուսով են

– մենք քեզ վրա շատ շուտ ենք թքել, այ լալոշ, դու դեռ մարդու հաշիվում կա՞ս

– այ հաստագլուխ ավանակ

– անասուն

– գնա թքի հորտ մորտ վրա որ քո նման բոզի տղա են ունեցել, պապատ երեք ռուբլի չուներ տար մորտ քեզ աբորտ աներ

– թքի մորտ վրա այ լրբի վաստակ

– ժողովուրդն էլ թքի քո վրա պիդառած գանդոն

……………………………………………….

Ահա՛, այսպէ՛ս: Մաս մըն է այն թքարշաւէն, այն թուքի ու խայտառակութեան անձրեւէն: Ափսոս, ամօթ չունի՞ն այս մարդիկը, որոնք իրենց այս քզվռտալից գրառումներով ոչ միայն կը խայտառակեն իրենք զիրենք, այլեւ երեւան կը հանեն այն լեզուական աղբանոցը, որ երթալով կը յորդի, երբ աղբահանող չկայ: Կը վնասեն մեր հայու նկարագրին, ընկերային կառոյցին, մեր մշակոյթին: Ոեւէ ընտրուող անձ, եթէ այսպիսի խուժանի կողմէ ընտրուած է, կողմ, թէ հակա, պէտք է ջնջէ անոնց քուէները, ո՛չ իրենց նեցուկը, ո՛չ ալ ընդդիմադրութիւնը:

Ու ամէն օր քիչ մը աւելի կը զգացուի մեր «նահանջը առանց երգի»… նահանջ բոլոր ասպարէզներուն մէջ անխտիր, այն աստիճան, որ երկրին մէջ իրենց մտաւորական, գրական, գիտական, գեղարուեստական եւ այլ ստեղծագործութիւններով լուսարձակողներուն լոյսը ակամայ կը պղտորի, երբ նժարին միւս կողմը երեւան այսպիսի մարդիկ, որոնց գռեհիկ, փողոցային լեզուն կը մատնէ, որ իրենց բոլոր գործերն ալ նոյն մակարդակի են, բաներ, որոնք երկիրը կը տանին կանխահաս փլուզումի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՀԿ-ԻՆ ԻՐԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական