Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՀԿ-ԻՆ ԻՐԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ

22/10/2021
- 22 Հոկտեմբեր, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Հայացք դեպի ԱրեւելքԱրդյո՞ք կարող ենք արձանագրել, որ «Շանհայան ակումբին» անդամակցելն Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի արտաքին քաղաքականության լրջագույն հաջողություններից էր, թե՞ տնտեսական պատժամիջոցների ծանր բեռը թոթափելու նպատակով Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու ԻԻՀ նախկին նախագահ Ռոհանիի քաղաքականությունից հրաժարվելու եւ հայացքը դեպի Արեւելք ուղղելու ճարահատ քայլ:2021 թվականի սեպտեմբերի 17-ին Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) Իրանի անդամակցության մեկնարկից հետո, Թեհրանում կարծես հասունանում է արտաքին քաղաքականության հայեցակարգի վերանայման կամ փոխլրացման անհրաժեշտությունը: Ըստ ամենայնի, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի գլխավորությամբ օգոստոսին ձեւավորված կառավարության արտաքին քաղաքականության հիմքում դրվելու է նոր գործընկերների հետ համագործակցության խնդիրը, որը պայմանավորված է Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցների ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումների գործադրման անհրաժեշտությամբ:Ի դեպ, Իրանի նոր գործընկերների շարքում, ՇՀԿ-ին անդամակցող ու դիտորդի կարգավիճակ ունեցող երկրներից բացի, Հայաստանը նույնպես իր ուրույն տեղը կարող է ունենալ, քանի որ դեռեւս 2016 թվականին Պեկինում գտնվող ՇՀԿ կենտրոնակայանում ստորագրվել է Հայաստանի Հանրապետությանը ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ շնորհելու մասին Հուշագիր:ԻԻՀ-ի հետ երեսնամյա հարաբերությունների պատմության ընթացքում քանիցս համոզվել ենք, որ երկկողմ հարաբերություններից բացի, Հայաստանը պետք է հարեւան Իրանի հետ հաստատի բազմակողմ ու տարածաշրջանային համագործակցության բնույթի հարաբերություններ:Այսպիսով, ՇՀԿ-ին Իրանի անդամակցությունն ու Հայաստանին շնորհված երկխոսության գործընկերոջ կարգավիճակը նման համագործակցության հնարավորություն ընձեռնում են: ՇՀԿ-ից բացի, Հայաստանը Իրանի հետ բազմակողմ շրջանակներում համագործակցության հնարավորություն է ստանում նաեւ ԵԱՏՄ-ի հարթակում, որը նույնպես էական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ Հայաստանը ձեռք է բերում ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ Իրանը շաղկապող երկրի կարգավիճակ:Ինչեւէ, Շանհայի համագործակցության կազմակերպությունը 1996 թվականին Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի մասնակցությամբ ստեղծված «Շանհայան հնգյակի» իրավահաջորդն է: 2001 թվականին Ուզբեկստանի անդամակցությամբ ձեւավորվեց ՇՀԿ-ն, որն առերեւույթ զբաղվում էր անվտանգային, տնտեսական ու մշակութային հարցերով, սակայն կազմակերպության հիմնական ուղղվածությունն ահաբեկչության, անջատողականության եւ ծայրահեղականության դեմ պայքարն էր:Այսօր արդեն Պակիստանից հետո Իրանն էլ է անդամակցության հնարավորություն ստացել: Իսկ Աֆղանստանը, Բելառուսն ու Մոնղոլիան առայժմ դիտորդի կարկավիճակ ունեն:ՇՀԿ-ն իր առջեւ դրված խնդիրներից ելնելով, Արեւմտյան երկրների հետ որոշակի հեռավորություն է պահպանում: Անգամ ԱՄՆ-ն է մերժում ստացել կազմակերպությանն անդամակցելու հարցում, որին հետեւել է Արեւմուտքի բացասական արձագանքը: Նույնիսկ որոշ Արեւմտյան երկրներ, դեռեւս Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի անդամակցությունից առաջ, Շանհայի համագործակցության կազմակերպությունը «Միջուկայինի ՕՊԵԿ» էին անվանում:Իրանի անդամակցության հարցում քաղաքականության վերանայումԻրանը ՇՀԿ-ին անդամակցելու համար ստիպված է եղել լուրջ խոչընդոտներ հաղթահարել: Դեռեւս 2010 թվականի տաշքենդյան գագաթաժողովին կազմակերպության անդամ երկրներն արձանագրեցին, որ անդամակցության համար անհրաժեշտ է, որ թեկնածուն ենթարկված չլինի ՄԱԿ-ի պատժամիջոցներին, ինչը հստակ ուղերձ էր Իրանի անդամակցությունը մերժելու համար: 2015 թվականին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) ստորագրումից ու ՄԱԿ-ի պատժամիջոցների չեղարկումից հետո, կրկին Իրանի անդամակցության հարցը քննարկման դրվեց: Սակայն Իրանի անդամակցությունը եւս մի քանի տարի հետաձգելու համար կային այլ պատճառաբանություններ եւս, որոնցից ամենագլխավորները Տաջիկստանի անհամաձայնությունն էր, ինչպես նաեւՙ ԱՄՆ պատժամիջոցներն ու Չինաստանի վերապահ մոտեցումը:Տաջիկստանի հետ Իրանի հարաբերությունների լարվածությունն սկիզբ էր առել այն բանից հետո, երբ 2015 թվականին Իրանը «Իսլամական Միասնականություն» նշանաբանով թեհրանյան կոնֆերանսին մասնակցելու հրավեր էր ուղարկել Տաջիկստանի «Իսլամական շարժում» կուսակցության առաջնորդ Մահի էդ-դին Քաբիրիին, որը միջոցառումից ընդամենը մի քանի ամիս առաջ մեղադրվել էր երկրում հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ: Դուշամբեում համոզված են, որ Իրանում կան ուժեր, որոնք աջակցում են ընդդիմադիր կուսակցությանը, եւ կոնֆերանսի շրջանակներում Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդի հետ Մահի էդ-դինի հանդիպումը ներայացվում էր որպես ապացույց: Իսկ Տաջիկստանը մտահոգ էր, որ ՇՀԿ-ում Իրանի դիրքի փոփոխմամբ կնվազեն «Իսլամական շարժում» կուսակցության վրա ներազդելու Դուշամբեի հնարավորությունները:Այսօր, հակառակ նախկինում եղած տարաձայնությունների, ըստ երեւույթին, Թեհրանն ու Դուշամբեն կարծես որոշում են կայացրել իրենց հարաբերությունները կառուցել ոչ գաղափարական հենքի վրա: Դրա մասին է վկայում 2020 թվականի ապրիլին պաշտպանական ոլորտում համագործակցոթյան մասին համաձանագրի ստորագրումը երկու երկրների կողմից: Բնականաբար, Իրանը ձգտում է նոր գործընկերների միջոցով թեթեւացնել ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառած հետեւանքների բեռը, Իսկ ցամաքի մեջ պարփակված Տաջիկստանն էլ ցանկանում է Իրանի օգնությամբ հասու դառնալ ազատ ծովային ուղիներին:Ինչպես նշվեց, ՇՀԿ-ին Իրանի լիիրավ անդամակցության գլխավոր խոչընդոտներից էին նաեւ միջազգային պատժամիջոցները: Ուստի, ՄԱԿ-ի պատժամիջոցների չեղարկումից հետո, ՇՀԿ անդամ պետություններին մտահոգում էր, որ Իրանի անդամակցությամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները կանդրադառնան նաեւ իրենց վրա: Թեեւ Ռուսաստանն ու Չինաստանը ԱՄՆ-ի հետ երբեւէ ջերմ հարաբերություններ չեն ունեցել, բայց ՇՀԿ-ի նշված երկու առանցքային անդամները մշտապես զգուշացել են ԱՄՆ-ի հետ ուղղակի լարվածության գեներացումից: Իսկ ԱՄՆ-ն մշտապես դեմ է արտահայտվել ՇՀԿ-ում Իրանի անդամակցությանը, եւ ահաբեկչության դեմ պայքարի նշանաբանով ձեւավորված կազմակերպությանը, Վաշինգտոնի բնորոշմամբՙ «ահաբեկչությանը սատարող» պետության անդամակցությունը համարել է անտրամաբանական ու սխալ: ԱՄՆ-ի հետ խաղաղ գոյակցությանը ձգտող Չինաստանն էլ Իրանի անդամակցության հարցի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէր: Իրան-ԱՄՆ խիստ լարված հարաբերությունների պայմաններում, Պեկինը մտահոգ էր, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին, այդ կազմակերպությանը կարող է հակաամերիկյան բնույթ հաղորդել:Վերջին շրջանում իրավիճակը հօգուտ Իրանի փոփոխության է ենթարկվել: Տնտեսական մրցակցության, Հոնգ Կոնգի հիմնահարցի ու Սինցզյայի մահմաեդականներին վերաբերող խնդիրների պատճառով, ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վատթարացման միտումներ են նկատվում: Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռացումը նույնպես ՇՀԿ-ին Իրանի անդամակցության հարցում դրական ազդեցություն ունեցավ: ՇՀԿ-ին միանալու հարցում Ռուսաստանն էլ իր մոտեցումները վերանայման ենթարկեց: Իսկ «Շանհայան ակումբին» Իրանի միանալու հարցում Ռուսաստանի խուսափողական դիրքորոշումը պայմանավորված էր Արեւմուտքի հետ հարաբերությունները չսրելու Ռուսաստանի արտաքին քաղաքականության մոտեցմամբ:ՇՀԿ-ին Իրանի անդամակցության շահագրգռվածության պատճառներըՆախագահ Ահմադինեժադի կառավարման տարիներին Իրանը 2008 եւ 2010 թվականներին երկու անգամ ՇՀԿ-ին անդամակցելու ձախողված փորձ է ունեցել: Արեւմուտքի հետ հարաբերությունների ճեղքվածքը բարելավելու մտադրություն ունեցող Իրանը, Ռոհանիի նախագահության օրոք նույնպես առանձնակի ջանքեր չգործադրեց ապահովելու իր մուտքը «Շանհայան ակումբում», եւ 2017 թվականի կազմակերպության գագաթաժողովին ներկայացավ արտգործնախարար Զարիֆի մակարդակով: Իսկ 2020 թվականի գագաթաժողովին միջոցառմանը նախագահի մակարդակով ներկայացած Իրանը նույնիսկ անդամակցության մասին ակնարկով էլ հանդես չեկավ:Սակայն ՀԳՀԾ-ի շուրջ Արեւմուտքի հետ ծագած խնդիրների պատճառով Իրանը կրկին իր ուշադրությունը դարձրեց դեպի Արեւելելք եւ շտապեց Չինաստանի հետ ստորագրել 25-ամյա ռազմավարական պայմանագիրն ու ընդառաջ գնալ դեպի ՇՀԿ:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿԱԹԸ ՍԱՌԵԼ Է

Հաջորդ գրառումը

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹԻՒՆ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹԻՒՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական