Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋԱԴԵՊԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ

08/10/2021
- 08 Հոկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

2021թ. սեպտեմբերի 26-ի գիշերը, լույս 27-ին, Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտներից մեկում ուժգին հրդեհ բռնկվեց:

Պայթյունը եւ հրդեհի բռնկումը տեղի է ունեցել «Շահիդ Հեմմաթ» արդյունաբերական խմբի գաղտնի օբյեկտի «հետազոտական կենտրոնում»: Կենտրոնը ԻՀՊԿ կառույցում է գտնվում եւ ենթարկվում է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերին:

Արտակարգ իրադարձության արդյունքում զոհվել են կենտրոնի 2 աշխատակիցներ, վիրավորվելՙ 3-ը:

Ըստ որոշ տվյալներիՙ պայթյունը եւ հրդեհը տեղի են ունեցել ինչ-որ հրթիռի անհաջող փորձարկման հետեւանքով (հիշեցնենք, որ վերոհիշյալ կենտրոնը գտնվում է հրթիռային հենակետի հարեւանությամբ):

Կա նաեւ տեսակետ, որ կենտրոնը ենթարկվել է հրթիռային հարձակման Կասպից ծովի կողմից եւ որ թիրախը եղել է Կենտրոնի ստորգետնյա համալիրը: Ընդ որում, այդ վարկածի որոշ կողմնակիցներ պնդում են, որ հրթիռը արձակվել է Իսրայելի ռազմա-օդային ուժերի կողմից, որոնք գործում էին Ադրբեջանի օդային տարածքից:

Հրթիռային հենակետը եւ վերոհիշյալ կենտրոնը գտնվում են Թեհրանի արեւմտյան մասում: Առայժմ հայտնի չէ, թե կենտրոնը ինչ վնասներ է կրել: Իրանական կողմը մանրամասներ չի հայտնում:

Հայտնի է, որ 2011թ. Թեհրանից ոչ հեռու հրթիռային հենակետում տեղի ունեցած մահաբեր վթարի արդյունքում զոհվեց ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարներից մեկըՙ գեներալ Հասան Թեհրանի Մոգհադդամըՙ իրանական միջուկային ծրագրի «հայրերից» մեկը: Նրա հետ միասին զոհվեցին 16 բարձրաստիճան ծառայողներ ԻՀՊԿ-ից:

Հետաքրքրական է այն փաստը, որ վերջին մի քանի տարում Իրանի արդյունաբերական կառույցներում, այդ թվում եւ նավթարդյունաբերության օբյեկտներում տեղի ունեցավ պայթյունների եւ հրդեհների հաջորդական շարք: Երկրի պետական չինովնիկները պնդեցին, որ նման միջադեպերի հիմքում ընկած են դժբախտ պատահարները, անասելի շոգ եղանակները, հնացած ինֆրակառույցները եւ այլն, եւ այլն: Բայց իհարկե հատուկ ծառայությունները եւ որոշ պետական այրեր այդ ամենի ետեւում տեսնում են դավադրություններ:

Ինչեւէ, վերադառնանք «Shahid Hemmat Industrial Group» օբյեկտի միջադեպին:

Իրանական կողմը մանրամասներ չի հայտնում, սակայն միջադեպի վերաբերյալ ակտիվ քննարկումներ են ընթանում Ադրբեջանում եւ Իսրայելում: Համացանցում տեղադրվել են տեսահոլովակներ օբյեկտի պայթյունի վերաբերյալ, հոդվածներ են գրվում ադրբեջանական «Haqqin.az»-ում եւ հետաքննություն է վարում Իսրայելի մասնավոր հետախուզական «ImageSat International» ընկերությունը:

Մասնավորապես նշվում է, որ վերոհիշյալ կենտրոնում արտադրվում են «Shahab-3» բալիստիկական (միջմայրցամաքային) հեռահար հրթիռներ:

Ըստ արբանյակային լուսանկարներիՙ արտադրական կառույցի մեկ քառորդ մասը փլուզված է: Հոդվածների եւ լուսանկարների հեղինակները ենթադրում են, որ տեղի է ունեցել հրթիռային հարձակում եւ ոչ թե դժբախտ պատահար, ռուսական որոշ աղբյուրներ անգամ նշում են, որ օբյեկտում կային նաեւ միջուկային մարտագլխիկներ…

Դե ինչ, քանի որ ապացույցներ չկան, մեղադրել որեւէ պետության դիվերսիայի իրականացման մեջՙ չի կարելի, չնայած օպերատիվ վարկածներ կարող են մշակվել եւ ստուգվել:

Իսկ հիմա որոշ ժամանակագրություն

– 2018թ. սեպտեմբերի 22-ին Իրանի հարավ-արեւմուտքում տեղաբաշխված Ահվազ քաղաքում, զորահանդեսի ընթացքում տեղի ունեցավ ահաբեկչական ակտ, որի հետեւանքով զոհվեցին 29 մարդ եւ վիրավորվեցին 70-ը (այդ թվում եւ երեխաներ):

– 2020թ. հունվարի 3-ին անօդաչու թռչող սարքերի ռմբակոծության հետեւանքով զոհվեց (Բաղդադի օդանավակայանում) «ստվերի ասպետ» Իրանի գլխավոր ռազմական ստրատեգ, ռազմա-դիվանագիտական հատուկ հանձանարարականներ իրականացնող, «Ալ-Քոդս» հատուկ հետախուզական ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին

– 2021թ. մարտին «Նաթանզում» Իրանի ատոմային ինֆրակառույցում տեղի ունեցավ լուրջ վթար, զոհեր չկային: Կասկածվում էին Իսրայելի հատուկ ծառայությունները:

– 2020թ. նոյեմբերի 27-ին Իրանում (Դամովենդ քաղաքում) սպանվեց միջուկային հայտնի ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն: Ըստ իրանական աղբյուրներիՙ դիվերսիան կազմակերպել էր իսրայելական «Մոսսադ» հետախուզությունը:

Իրանական ռազմական բարձրաստիճական գործիչները, ֆիզիկոսները, միջուկային ինֆրակառույցները, հրթիռային հենակետերը, ԻՀՊԿ եւ Տեղեկատվության նախարարության ղեկավարները, ռազմավարական կենտրոնները մշտապես գտնվում են Իսրայելի «Մոսսադի» եւ «Ամանի» (ռազմական հետախուզություն) թիրախավորման ցուցակներում:

Ինչ խոսք, Իրանի հատուկ ծառայությունները տարածաշրջանում համարվում են լավագույններից մեկը եւ անշուշտ ոչ մի արտակարգ միջադեպ իրենց երկրում աչքաթող չեն անում: Նրանք բավական ուժեղ եւ կենսունակ օպերատիվ դիրքեր ունեն տարածաշրջանի բոլոր երկրներում եւ կարող են պարզաբանել, թե ով ում դաշնակիցն ու բարեկամն է, ով ում թշնամին է եւ ում է պետք աջակցել այս բարդ, խճճված ու պայթյունավտանգ աշխարհաքաղաքական իրավիճակում:

Նախորդ գրառումը

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԵԿԱՆ Է

Հաջորդ գրառումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳԵՐԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳԵՐԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐՆ ՈՒ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական