Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻՆ ՖԻՆՆԵՐԵՆ ՀՈԴՎԱԾՈՒՄ

24/09/2021
- 24 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ֆիննական «Հելսինգին սանոմատ» պարբերաանում սեպտեմբերի 8-ին լույս է տեսել «Գրեթե ամեն օր լսում եմ հիվանդների կասկածները, թե արդյո՞ք ես ճիշտ բժիշկ եմ» վերնագրով մի հոդված, որ ստորագրված է Լեեկերի (Բժիշկ): Թերթը քննում է աշխատանքի հետ կապված ներգաղթի մասին եւ ծածկանունով հրատարակված հոդվածների միջոցով քննարկում այն պատճառները, թե ինչու Ֆինլանդիան չի ներգրավում տարբեր ոլորտների մասնագետների: Բժիշկ ծածկանունով հեղինակը նշում է, որ ինքը 30 տարի որպես բժիշկ աշխատում է Ֆինլանդիայում, ամուսնացած է ֆիննուհու հետ, շատ բան է արել Ֆինլանդիայի համար, սակայն իրեն որպես ֆինն չեն ընկալում եւ մինչ օրս ենթարկվում է ազգային խտրականության: Նա նշում է, որ Ֆինլանդիայում ապրելն ապահով է, սոցիալական ապահովությունը բարձր է, ուսումն անվճար է, իսկ կոռուպցիանՙ ցածր, բայց «նույնիսկ բառերով չեմ կարող նկարագրել, թե որքան վիրավորական է այն զգացումը, որ ավելի քան 30 տարին բավարար ժամանակ չէ որպես ֆինն ընկալվելու համար»: Հեղինակն ամենայն հավանականությամբ հայ է, քանի որ հետագա շարադրանքում գրում է. «Կարո՞ղ ենք դասեր քաղել հինգերորդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացուց, որը հայտարարել է, որ հպարտ է, որ հայ մշակույթը ձեւավորվել էՙ ընդունելով տարբեր մշակույթների ազդեցությունները: Ես զրուցեցի Ֆրանսիայում ապրող հայ բարեկամիս հետ, եւ նա խոսակցության ընթացքում միանշանակ ասաց. «մենքՙ ֆրանսիացիներս»: Ես շփոթվեցի եւ հարցրի, թե արդյո՞ք այդ մարդն իսկապես իրեն ֆրանսիացի է զգում: Նա հպարտորեն պատասխանեց. «Այո՛, իհարկե»: Ինձ մնում էր հետաքրքրվել, թե ինչու իմ կողմից ֆիննական ինքնություն ձեռք չի բերվել, չնայած ես իմ ողջ կյանքը կառուցել եմ Ֆինլանդիայում եւ այստեղ ավելի երկար եմ ապրել, քան իմ ծննդավայրում: Ես եկել եմ այն եզրակացության, որ ամեն ինչ արել եմ Ֆինլանդիայի եւ ֆինների համար, բայց չեմ կարող ասել «մենք ՙ ֆիններս», քանի ֆինները դեռեւս պատրաստ չեն դա լսել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾՆԵՐԸՙ «ԵՎ ԱՆԳԱՄ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ».

Հաջորդ գրառումը

ՔԻԹ ԳԱՐԵԲՅԱՆ. «ՈՉ ՄԻ ԳՐՈՂ ՉԻ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼՙ ԱՊԱՎԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԻՐԵՆ»

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՔԻԹ ԳԱՐԵԲՅԱՆ. «ՈՉ ՄԻ ԳՐՈՂ ՉԻ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼՙ ԱՊԱՎԻՆԵԼ ՄԻԱՅՆ ԻՐԵՆ»

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական