Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համալրվեց Գողթն-Նախիջեւանի բարբառներին նվիրված ուսումնասիրությունների շարքը

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ, Բան. գիտ. թեկնածու

Օրերս ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կայքում (http://language.sci.am) տեղադրվել է ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Արտակ Վարդանյանի «Հյուսիսային Գողթնի միջբարբառը» մենագրության էլեկտրոնային տաբերակը:

Աշխատության մեջ քննության են ենթարկված անցյալ դարում հայաթափված Նախիջեւանի Գողթն գավառի հյուսիսային Բիստ, Խուրստ (Խուրց), Մեսրոպավան (Նասրվազ), Ողոհի (Ալահի), Ռամիս, Փառակա տեղաբնիկ գյուղերի չուսումնասիրված խոսվածքները: Գիրքը հեղինակիՙտարիների հետազոտական ու հավաքչական աշխատանքի արդյունքն է:

Ագուլիսի բարբառը կամ զոկերենը ընդգրկում էր պատմական Գողթն գավառի հարավային մասում տեղադրված Վերին Ագուլիս ավանը, Ներքին Ագուլիս, Տանակերտ, Ցղնա, Քաղաքիկ, Դիսար, Հանդամեջ գյուղերը: Լինելով հայերենի տարածքային ամենաառանձնահատուկ տարբերակներից մեկըՙ այս բարբառը ժամանակին պատշաճ կերպով ուսումնասիրվել է ինչպես հայ, այնպես էլ օտար լեզվաբանների կողմից, սակայն գավառի հյուսիսային մասում գտնվող վերոհիշյալ գյուղերի խոսվածքները առանձին չեն ուսումնասիրվել: Այս խոսվածքներին Ագուլիսի բարբառին նվիրված իրենց բարբառագիտական ուսումնասիրություններում թռուցիկ անդրադարձել են Հրաչյա Աճառյանը, Սարգիս Սարգսյանցը եւ Մարի Զաքարյանըՙ այս կամ այն խոսվածքը մասամբ ընդգրկելով կամ չընդգրկելով Ագուլիսի բարբառի մեջ:

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի աշխատակիցների կողմից Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագրով 1970-80-ականներին գրանցվել են Փառակայի, Մեսրոպավանի եւ Բիստի խոսվածքները: Հաշվի առնելով, որ տառացիորեն վերջին բարբառակիրներն են մեր օրերում ապրում Ռամիս եւ Ողոհի գյուղերի նախկին բնակիչներիցՙ Ա. Վարդանյանը անհապաղ ձեռնամուխ է եղել այս բնակավայրերի խոսվածքների գրանցմանը: Բարբառագետին, անշուշտ, օգնել է այն հանգամանքը, որ ծնունդով Նախիջեւանից է, եղել է «Նախիջեւան» հայրենակցական միության նախագահը եւ անձամբ է ճանաչել իր հայրենակից բարբառախոսներին:

Հետազոտողը, կատարելով նշված գյուղերի խոսվածքների հատկանիշների համեմատական քննություն եւ կիրառելով բարբառների բազմահատկանիշ դասակարգման սկզբունքըՙ բացահայտել է խնդրո առարկա խոսվածքների հնչյունաբանական ու ձեւաբանական հատկանիշների բավական սերտ մերձավորություն եւ հանգել այն եզրակացության, որ այդ խոսվածքները կարող են դիտվել որպես միեւնույն բարբառի կամ միջբարբառի խոսվածքներ: Խոսվածքախմբի միջինացված հատկանիշները համեմատելով հարեւան բարբառային միավորների հատկանիշների հետՙ բարբառագետը եզրակացրել է, որ հիշյալ խոսվածքները ներկայացնում են բարբառային այնպիսի միավոր, որը մերձավոր առնչություններ ունի շրջակա մեկից ավելի բարբառների հետ (Արցախ-Սյունիքի, Մեղրու, Ագուլիսի), ինչի հիման վրա էլ այդ միավորն անվանել է Հյուսիսային Գողթնի միջբարբառ: Հեղինակը գիտականորեն հիմնավորել է իր դիտարկումներն ու եզրահանգումները:

Աշխատության մեջ զետեղված են նաեւ բնակավայրերի խոսվածքների բառացանկերը եւ այդ խոսվածքներով բանահյուսական նմուշներ:

Ա. Վարդանյանը մենագրությունը երախտագիտությամբ նվիրել է իր գործընկերոջ եւ թեկնածուական ատենախոսության ղեկավար, ճանաչված բարբառագետ Անի Հանեյանի հիշատակին:

Հայոց պատմական հայրենիքի նվիրական հատվածներից մեկըՙ Գողթն-Նախիջեւանը, թուրք-բոլշեւիկյան խարդավանքով Ադրբեջան անունով նորաբույս պետությանը նվիրաբերվելուց հետո ոչ միայն իսպառ հայաթափվեց, այլեւ ենթարկվեց մշակութային ու լեզվական եղեռնի. ամբողջովին ոչնչացվեցին տարածքի հայ մշակույթի հազարավոր հուշարձաններ եւ հայերենի ամբողջ խումբ բարբառներ:

Արժեքավոր այս աշխատանքով հեղինակը մոռացությունից փրկել է Գողթնի տեղաբնիկ գյուղերի չուսումնասիրված խոսվածքախումբը: Մենագրությունը ամբողջացնում է երկրամասի ութ բարբառներին նվիրված ուսումնասիրությունների շարքըՙ համալրելով նաեւ Գողթն-Նախիջեւանին նվիրված հետազոտությունների շարքը. երկրամաս, որի պատմական հուշարձանների վիրավոր բեկորները այսօր էլ սպասում են հայոց նվիրական այս եզերքի նոր արշալույսին եւ իրենց օրինական տերերի վերադարձին…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն ադրբեջանցիների համար հիմք է ապահովում՝ աշխարհին չներկայանալու որպես ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ագրեսորներ․ Աննա Մկրտչյան

Հաջորդ գրառումը

Երրորդ հայկական խաչքարը Չեխիայում

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

Երրորդ հայկական խաչքարը Չեխիայում

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական