Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երրորդ հայկական խաչքարը Չեխիայում

17/09/2021
- 17 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 15-ին Չեխիայի Կրալուպե Վլտավայի վրա քաղաքի կենտրոնական այգում տեղի ունեցավ օրերս տեղադրված հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն:

Խաչքարի տեղադրման կազմակերպիչը մեր հայրենակից Թելման Ներսիսյանն է, որի ողջույնի խոսքով բացվեց հանդիսավոր արարողությունըՙ ներկայությամբ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս կարդինալ Դոմինիկ Դուկայի, Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի, Կրալուպեի քաղաքապետի ու փոխքաղաքապետի, բազմաթիվ տեղացիների ու չեխահայերի: Իր ելույթում Թելմանը խոստովանեց, որ վերջին տարվա ընթացքում իրեն մտահոգել է իր հայրենքում ստեղծված վիճակը, եւ ցանկացել է այս խաչքարի տեղադրմամբ հարգանքի տուրք մատուցել իր ժողովրդին եւ երկրին, որտեղ ծնվել է: Եվ բացի այլ նշանակությունից, այս խաչքարը պետք է խորհրդանշի նաեւ բոլոր մարդկանց միջեւ համերաշխությունը եւ համագործակցությունը:

Թելման Ներսիսյանն ընդգծեց, որ հայկական խաչքարը նվիրված է 1915 թվականի թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին: Բացելով հայկական դրոշի գույներով ծածկված խաչքարը, ներկաները նկատեցին, որ այդ մասին վկայող գրությունը փակցված է նաեւ խաչքարի պատվանդանի վրա:

Այնուհետեւ իր օրհնության խոսքն ասաց կարդինալ Դուկանՙ անդրադառնալով ոչ միայն Ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի կրած անհամար զրկանքներին, միլիոնավոր զոհերի հիշատակին, այլեւ այսօր Հայաստանում ապրող հայերի ծանր վիճակին, նշելով, որ ներկա ժամանակներում էլ Հայաստանը շրջապատված է թշնամիներով եւ դրված է նրա լինելիության հարցը: Նա իր խոսքն ավարտեց Տերունական աղոթքով, որին միացան ներկաները:

Այնուհետեւ Հայոց ցեղասպանության գրքի հեղինակ Մարեկ Յանդակը ներկայացնելով հայերի նկատմամբ կատարված 20-րդ դարի առաջին ցեղասպանության մանրամասները, նաեւ կարդաց օտար միսիոներների վկայությունները, այդ թվումՙ Մարիա Յակոբսոնի:

Կրալուպեի փոխքաղաքապետ Լիբոր Լեսակը նշեց, որ դեռեւս 1990 թվականներին իրենց քաղաքում հաստատված հայերը, որոնց թվում նաեւ ինժեներ Թելման Ներսիսյանը, իրենց դրսեւորել են լավագույնս, եւ բարձրագույն կրթություն են ստացել այստեղ եւ արժանի ծառայություններ են մատուցել քաղաքին: Մի խոսքով, նրա ասելով, հայերն արժանի են, որ իրենց հուշարձանն ունենան այս քաղաքում:

Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը նշեց, որ այս տարի ողջ աշխարհի հայերը նշեցին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը, եւ ըստ էության 9 միլիոնանոց հայկական սփյուռքը այդ ցեղասպանության հետեւանքով աշխարհով մեկ սփռված հայերի սերունդներն են: Հայաստանի դեսպանը ընդգծեց, որ հայերը ողջ աշխարհում պայքարում են Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ, որը Թուրքիան մինչ օրս շարունակում է հերքել, եւ շնորհակալություն հայտնեց այն երկրներին, որ այդ հարցում աջակցում են հայ ժողովրդին: Մասնավորապես դեսպան Հովակիմյանն իր երախտագիտությունը հայտնեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին, որ 2017-ին ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ, եւ Չեխիայի սենատին, որը 2020-ին ընդունեց համանման բանաձեւ:

Նա նաեւ հիշեցրեց, որ առաջին խաչքարը Չեխիայում տեղադրվել է 2005թ. Յիհլավայում, երկրորդը 2014-ինՙ Պրահայում, իսկ 2020-ինՙ Կրալուպեում: Դեսպանը խորհրդանշական համարեց ներկա ժամանակաշրջանում նման խաչքարի բացումը, քանի որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծած ագրեսիայի արդյունքում ոչնչացվել են հայկական ժառանգությունը, եկեղեցիները, խաչքարերը, մշակութային արժեքները:

Վերջում ներկաներին ողջունեց նաեւ Պրահայի Ռեպորեի շրջանի քաղաքապետ Պավել Նովոտնին, ում շնորհիվ դեռ պատերազմի օրերին շրջխորհուրդը ճանաչել էր Արցախի անկախությունը եւ քաղաքապետարանի շենքից պարզել էին Հայաստանի դրոշը:

Հատկանշական է, որ խաչքարի բացման արարողությունն ամբողջությամս ցուցադրվեց չեխական հեռուստատեսությամբ:

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համալրվեց Գողթն-Նախիջեւանի բարբառներին նվիրված ուսումնասիրությունների շարքը

Հաջորդ գրառումը

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն այսուհետ նաեւ դիրիժոր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ահազանգ. Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ է. Հովիկ Ավանեսով

25/04/2026
24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
Հաջորդ գրառումը

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն այսուհետ նաեւ դիրիժոր

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական