Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

…ՔԱՆԻ ՈՐ ԵՍ ՄԱՐԴՙ ՄԱՐԴՈՒՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ, ԵՎ ՆՐԱ ՀՈԳՈՒ ՍՏԵՂԾԱԾ ՎԵՀԸ

10/09/2021
- 10 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Խորիմաստ այս խոսքերը պատկանում են հայ գրական շրջանակներին լավագույնս հայտնի իրանցի բանաստեղծ եւ թարգմանիչ, հայագետ Ահմադ Նուրիզադեին : Իսկ մարդու ստեղծած վեհը, ըստ անվանի մտածողիՙ հայ ժողովրդի մշակույթն է:

Օգոստոսի 20-ին 70 տարեկանում Թեհրանում մահացել է իրանցի ճանաչված հայագետ Ահմադ Նուրիզադեն: Նա լիովին տիրապետում էր հայերեն լեզվին եւ գրում էր հայերեն ու պարսկերեն լեզուներով: Նուրիզադեն 15 գրքի հեղինակ է, թարգմանել է հայերեն արձակ եւ չափածո գործեր: Հիրավի, Նուրիզադեի գլուխգործոցը նրա «Հարյուր տարվա հայ բանաստեղծություն» անտալոգիան է, որը հրատարակվել է 1990 թ.:

Նուրիզադեի եւ նրա արժեքավոր գրքի վերաբերյալ հիշարժան տեղեկություններ են պահպանվել «Կարծիք» հաղորդաշարի արխիվում: 1993 թ. հրապարակված հարցազրույցում հայախոս Նուրիզադեն վկայում է, որ գրքում ի մի է բերել թվով 71 հայ հեղինակների լավագույն գործերն ու նրանց կենսագրականը: Ժամանակագրական առումով գրքում ներառված են, սկսած 1880 թվականիցՙ Պետրոս Դուրյանից մինչեւ Արմեն Մարտիրոսյան: Այդուհանդերձ, Նուրիզադեին առավել հոգեհարազատ են Պարույր Սեւակի ստեղծագործությունները: Նշելի է, որ գրքի շապիկի ձեւավորումը կատարել է նրա կինըՙ Մանդանա Փարնիան : Ծառերի խորհրդանիշով նկարում ցույց է տրված հայ ժողովրդի հավերժությունը, իսկ կտրված ծառերը խորհրդանշում են Եղեռնը:

Հիշարժան է նաեւ Նուրիզադեի հեղինակած «Հայաստանի պատմությունն ու մշակույթը» ծավալուն աշխատությունը, որի 7 բաժիններում ներառված է հայոց պատմությունը` սկսած հնագույն ժամանակներից մինչեւ 20-րդ դարավերջ:

Նուրիզադեն սկսել է գրել հայերենով բանաստեղծություններ 1988-ից: Առաջին անգամ նրա ստեղծագործությունները հրատարակվել են Թեքեյան մշակութային միության Լիբանանի «Շիրակ» գրական ամսագրում, որից հետո հայկական այլ ամսագրերում: Նուրիզադեն օտարազգի հայագիր այն բացառիկ բանաստեղծն էր, որն իր իսկ հայրենիքում` Իրանում, քարոզում էր հայ մշակույթն ու գրականությունը:

«Երբ սկսեցի ձեր գրականությամբ եւ մշակույթով զբաղվել` մեկ սպիտակ մազ չունեի գլխիս, հիմա մեկ սեւ մազ չի ճարվում` ձեր մշակույթին ծառայելով սպիտակեցի, բայց եւ ուրախ եմ, որ կյանքս նվիրել եմ աշխարհի ամենահին ազգերից մեկի հարուստ եւ շատ մարդկային գրականությանն ու մշակույթին»:

Նուրիզադեն ծնվել էր երբեմնի հայաշատ Անզալի քաղաքում, հայերեն էր սովորել բանաստեղծուհի Արշալույս Բաբայանի մոտ, իսկ գրաբարում հմտացել էր Սպահանի համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ Խաժակ Տեր-Գրիգորյանի մոտ: Նա` որպես հայերենով գրող բանաստեղծ, մեծ ճանաչում ուներ Հայաստանում եւ Սփյուռքում: Արժանացել էր «Մովսես Խորենացի» շքանշանին (2001 թ.), Հայաստանի Գրողների Միության «Կանթեղ» մրցանակին (2005 թ.) եւ այլ մրցանակների ու կոչումների: Ներկայացնենք Նուրիզադեի հայերեն մտքերից մի քանիսը.

«Եթե հայկական որեւէ կազմակերպություն ուզենա գնել այն ժամերը, որոնց ընթացքում ես միայն հեռատեսիլով հայ մշակույթի մասին եմ խոսել` հավատացեք, հարյուր հազարներ է ծախսելու»:

Այսօր դժվար է ասել, արդյոք Նուրիզադեի գրական աշխատանքները նույնքան ջանասիրությամբ շարունակող կլինի՞ պարսկական գրական ասպարեզում, սակայն մի հարց միանշանակ է. նոր թարգմանիչը իր առջեւ խնդիր պետք է դնի առավել զարգացնելու Նուրիզադե գրողի եւ թարգմանչի, պարզապես մտածողի սկսած գործը, որը նպատակ ունի ծանոթացնելու հայկական մշակույթի լավագույն կոթողները հարեւան եւ բարեկամ պարսիկ ընթերցասեր հանրությանը:

Ներկայացնենք հայությանն ուղղված Նուրիզադեի «Պատասխան» բանաստեղծությունից հատվածներ.

… – Այո՛, բարեկամ, ընկեր, հարազատ

Պարզ է, հայ չեմ ես,

Եվ ոչ էլ պարսիկ:

Թող այսպես ասեմ.

Ես մի գիլանցի եւ իրանցի եմ,

Կյանքը վիճակեց հայերեն գիտնալ,

Գրել ու կարդալ…

… Այո՛, իմ ծանօթ,

Բարեկամ իմոյ,

Սիրում եմ ես քո ազգն ու մշակույթ

Ես մի իրանցի, ոչ հայ բանաստեղծ,

Սիրում եմ այնքան, որքան դու սիրես

Քանի որ ես մարդՙ մարդուն եմ սիրում,

Եվ նրա հոգու ստեղծած վեհը:

Նախորդ գրառումը

ՀԱՅԿ ԱՒԱԳԵԱՆ. «ԱՅՍՕՐ ՍՓԻՒՌՔԸ ՏԱՐՈՒԱԾ Է ՄԵԾ ՊԱՏՈՒՄՆԵՐՈՎՙ ՄՈՌՆԱԼՈՎ ԻՆՔՆ ԻՐԵՆ»

Հաջորդ գրառումը

ՔՐԻՍ ԲՈՀՋԱԼՅԱՆ. «ԲԱՆՋԱՐԱՆՈՑՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ ՀՈԳԵԿԱՆ ԲԵՐԿՐԱՆՔ Է»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՔՐԻՍ ԲՈՀՋԱԼՅԱՆ. «ԲԱՆՋԱՐԱՆՈՑՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ ՀՈԳԵԿԱՆ ԲԵՐԿՐԱՆՔ Է»

Լրահոս

SONY DSC

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել, ասում են՝ Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական. Տեր Մանուկ

15/07/2026

«Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել։ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք»,- նշել է  նշել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր...

Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից. Գագիկ Ծառուկյան

15/07/2026

Մեր ժողովուրդը շատ մեծ պոտենցիալ ունի։ Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ...

Թրամփն իր վարչակազմի հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական ավելի լայնամասշտաբ գործողությունների հնարավորությունը

15/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի առանցքային անդամների հետ քննարկել է Իրանի դեմ ռազմական գործողությունների սրման հնարավորությունը, որպեսզի Թեհրանը ստիպված...

Թրամփը սպառնացել է, որ Իրանի վրա հարձակումները կշարունակվեն, եթե այդ երկիրը չվերադառնա բանակցային սեղան

15/07/2026

ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն հարվածել Իրանին առաջիկա օրերին և հաջորդ շաբաթվա ընթացքում, եթե Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները չվերադառնան բանակցությունների սեղանի շուրջ....

Արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման. Վահե Դավթյան

14/07/2026

Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման...

ԿԸՀ նախագահի մամլո խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

14/07/2026

Սեդա Ղուկասյանը հուլիսի 15-ից չի կատարելու ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարի գործառույթները։ Նա այդ մասին հրապարակում է արել. «Տեղեկացնում եմ, որ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական