Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

…ՔԱՆԻ ՈՐ ԵՍ ՄԱՐԴՙ ՄԱՐԴՈՒՆ ԵՄ ՍԻՐՈՒՄ, ԵՎ ՆՐԱ ՀՈԳՈՒ ՍՏԵՂԾԱԾ ՎԵՀԸ

10/09/2021
- 10 Սեպտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորիմաստ այս խոսքերը պատկանում են հայ գրական շրջանակներին լավագույնս հայտնի իրանցի բանաստեղծ եւ թարգմանիչ, հայագետ Ահմադ Նուրիզադեին : Իսկ մարդու ստեղծած վեհը, ըստ անվանի մտածողիՙ հայ ժողովրդի մշակույթն է:

Օգոստոսի 20-ին 70 տարեկանում Թեհրանում մահացել է իրանցի ճանաչված հայագետ Ահմադ Նուրիզադեն: Նա լիովին տիրապետում էր հայերեն լեզվին եւ գրում էր հայերեն ու պարսկերեն լեզուներով: Նուրիզադեն 15 գրքի հեղինակ է, թարգմանել է հայերեն արձակ եւ չափածո գործեր: Հիրավի, Նուրիզադեի գլուխգործոցը նրա «Հարյուր տարվա հայ բանաստեղծություն» անտալոգիան է, որը հրատարակվել է 1990 թ.:

Նուրիզադեի եւ նրա արժեքավոր գրքի վերաբերյալ հիշարժան տեղեկություններ են պահպանվել «Կարծիք» հաղորդաշարի արխիվում: 1993 թ. հրապարակված հարցազրույցում հայախոս Նուրիզադեն վկայում է, որ գրքում ի մի է բերել թվով 71 հայ հեղինակների լավագույն գործերն ու նրանց կենսագրականը: Ժամանակագրական առումով գրքում ներառված են, սկսած 1880 թվականիցՙ Պետրոս Դուրյանից մինչեւ Արմեն Մարտիրոսյան: Այդուհանդերձ, Նուրիզադեին առավել հոգեհարազատ են Պարույր Սեւակի ստեղծագործությունները: Նշելի է, որ գրքի շապիկի ձեւավորումը կատարել է նրա կինըՙ Մանդանա Փարնիան : Ծառերի խորհրդանիշով նկարում ցույց է տրված հայ ժողովրդի հավերժությունը, իսկ կտրված ծառերը խորհրդանշում են Եղեռնը:

Հիշարժան է նաեւ Նուրիզադեի հեղինակած «Հայաստանի պատմությունն ու մշակույթը» ծավալուն աշխատությունը, որի 7 բաժիններում ներառված է հայոց պատմությունը` սկսած հնագույն ժամանակներից մինչեւ 20-րդ դարավերջ:

Նուրիզադեն սկսել է գրել հայերենով բանաստեղծություններ 1988-ից: Առաջին անգամ նրա ստեղծագործությունները հրատարակվել են Թեքեյան մշակութային միության Լիբանանի «Շիրակ» գրական ամսագրում, որից հետո հայկական այլ ամսագրերում: Նուրիզադեն օտարազգի հայագիր այն բացառիկ բանաստեղծն էր, որն իր իսկ հայրենիքում` Իրանում, քարոզում էր հայ մշակույթն ու գրականությունը:

«Երբ սկսեցի ձեր գրականությամբ եւ մշակույթով զբաղվել` մեկ սպիտակ մազ չունեի գլխիս, հիմա մեկ սեւ մազ չի ճարվում` ձեր մշակույթին ծառայելով սպիտակեցի, բայց եւ ուրախ եմ, որ կյանքս նվիրել եմ աշխարհի ամենահին ազգերից մեկի հարուստ եւ շատ մարդկային գրականությանն ու մշակույթին»:

Նուրիզադեն ծնվել էր երբեմնի հայաշատ Անզալի քաղաքում, հայերեն էր սովորել բանաստեղծուհի Արշալույս Բաբայանի մոտ, իսկ գրաբարում հմտացել էր Սպահանի համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ Խաժակ Տեր-Գրիգորյանի մոտ: Նա` որպես հայերենով գրող բանաստեղծ, մեծ ճանաչում ուներ Հայաստանում եւ Սփյուռքում: Արժանացել էր «Մովսես Խորենացի» շքանշանին (2001 թ.), Հայաստանի Գրողների Միության «Կանթեղ» մրցանակին (2005 թ.) եւ այլ մրցանակների ու կոչումների: Ներկայացնենք Նուրիզադեի հայերեն մտքերից մի քանիսը.

«Եթե հայկական որեւէ կազմակերպություն ուզենա գնել այն ժամերը, որոնց ընթացքում ես միայն հեռատեսիլով հայ մշակույթի մասին եմ խոսել` հավատացեք, հարյուր հազարներ է ծախսելու»:

Այսօր դժվար է ասել, արդյոք Նուրիզադեի գրական աշխատանքները նույնքան ջանասիրությամբ շարունակող կլինի՞ պարսկական գրական ասպարեզում, սակայն մի հարց միանշանակ է. նոր թարգմանիչը իր առջեւ խնդիր պետք է դնի առավել զարգացնելու Նուրիզադե գրողի եւ թարգմանչի, պարզապես մտածողի սկսած գործը, որը նպատակ ունի ծանոթացնելու հայկական մշակույթի լավագույն կոթողները հարեւան եւ բարեկամ պարսիկ ընթերցասեր հանրությանը:

Ներկայացնենք հայությանն ուղղված Նուրիզադեի «Պատասխան» բանաստեղծությունից հատվածներ.

… – Այո՛, բարեկամ, ընկեր, հարազատ

Պարզ է, հայ չեմ ես,

Եվ ոչ էլ պարսիկ:

Թող այսպես ասեմ.

Ես մի գիլանցի եւ իրանցի եմ,

Կյանքը վիճակեց հայերեն գիտնալ,

Գրել ու կարդալ…

… Այո՛, իմ ծանօթ,

Բարեկամ իմոյ,

Սիրում եմ ես քո ազգն ու մշակույթ

Ես մի իրանցի, ոչ հայ բանաստեղծ,

Սիրում եմ այնքան, որքան դու սիրես

Քանի որ ես մարդՙ մարդուն եմ սիրում,

Եվ նրա հոգու ստեղծած վեհը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿ ԱՒԱԳԵԱՆ. «ԱՅՍՕՐ ՍՓԻՒՌՔԸ ՏԱՐՈՒԱԾ Է ՄԵԾ ՊԱՏՈՒՄՆԵՐՈՎՙ ՄՈՌՆԱԼՈՎ ԻՆՔՆ ԻՐԵՆ»

Հաջորդ գրառումը

ՔՐԻՍ ԲՈՀՋԱԼՅԱՆ. «ԲԱՆՋԱՐԱՆՈՑՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ ՀՈԳԵԿԱՆ ԲԵՐԿՐԱՆՔ Է»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՔՐԻՍ ԲՈՀՋԱԼՅԱՆ. «ԲԱՆՋԱՐԱՆՈՑՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ ՀՈԳԵԿԱՆ ԲԵՐԿՐԱՆՔ Է»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական