Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑԱՎԻՑ ՈՒ ՈՂԲԻՑ ԱՆԴԻՆ

19/08/2021
- 19 Օգոստոսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի հանգստյան տներն ու հյուրանոցներն այս ամառ անցյալ տարվա տեղը հանել են, մի բան էլ ավելի: Փորձեք թեկուզ սեպտեմբերի համար տեղեր ամրագրել. վաղուց սպառվել են: Ծաղկաձորի, Դիլիջանի, Սեւանի, Աղվերանի, Ջերմուկի, Գյումրիի փողոցներն ու հրապարակները երեկոյան լեփ-լեցուն են մարդկանցով: Այլ երկրում հանգստանալու համար շատ դեպքերում պատվաստվելը պարտադիր է, իսկ կորոնավիրուսի թեսթ հանձնելնՙ անխուսափելի, այդ պատճառով էլ հայերի մեծ մասն այս տարի նախըտնրել է հանգստանալ իր երկրում: Հայաստանի տարբեր քաղաքների փողոցներում կարելի է լսել տարբեր բարբառներ:

Հայերն օգոստոսի ու ամռան վերջին օրերն են վայելում բառի բուն իմաստով: Գումար չեն խնայում, ծախսում են հանգստյան տներում ու ռեստորաններում, սրճարաններում, բնության գրկում քեֆեր են կազմակերպում, ուտում-խմում, Երեւանից հասնում են Դիլիջանՙ հայտնի երգիչների համերգներին ներկա լինելու, դիլիջանյան երեկոների զովը վայելելու համար:

Երեքշբաթի առավոտյան ժամը 10-ին Սեւանի ափերին արդեն տեղ չկա: Շաբաթ-կիրակի չի, այլ աշխատանքային օր, բայց ափամերձ տաղավարները զբաղված են: Պարարտ փորով տղամարդիկ մեքենաների բեռնախցիկից դուրս են բերում խորովածի մսացուն, բանջարեղենն ու միրգը, իսկ այդ ընթացքում ինչ-որ անծանոթ, սիրուն աղջկա կլկլացնելով գովերգում է ինչ-որ ռաբիս երգիչ: Մեքենայից հորդող նրա կլկլոցների տակ էլ մարմնեղ մի կին սուրճի պատրաստություն է տեսնում: Իսկ երեխաներն արդեն մի-մի խաշած եգիպտացորեն ձեռքներն առածՙ ախորժակով կրծոտում են:

Կնոջ ճարպոտ մարմինը մի կերպ է տեղավորվել լողազգեստի մեջ, իսկ հագի ծաղկավոր խալաթը հուշում է, որ հենց ամուսինը երկրորդ շիշը դատարկի, ինքը կարող է խալաթից ազատվել ու լողալ հենց լողազգեստով:

Մեկ այլ մեքենայից դուրս եկան միանգամից 5-6 ջահել աղջիկ ու տղա: Նրանցից մեկի ձեռքի երաժշտական հզոր սարքից մի կին ծղրտալով գովերգում էր Արցախում կռված ու զոհված մի հրամանատարի սխրանքները: Իրար գրկած, կիսամերկ տղաներն ու աղջիկները ծղրտացող երգչուհու հետ մտան ափամերձ անտառն ու քիչ անց այնտեղից դուրս եկան լողազգեստներով: Ծղրտացող կինը հիմա էլ երգում էրՙ «Հասնինք Սասուն, մտնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Արդահան… Հայոց ազգի կույս աղջիկներ ասկյարներ փախցրին տարան»: Երաժշտական հզոր սարքը մի ձեռքով գլխավերեւում բռնած, մյուս ձեռքով ասկյարի ձեռքը չընկած ընկերուհու մեջքը գրկած տղան գոչեց. «Տղե՜րք, էսօր ջրից դուրս գալ չկա: Գարեջուրը հետներդ վերցրեք, որ դրա համար հետ չգանք: Մինչեւ իրիկուն խմում ենք ու լողանում, եղա՞վ»:

Մյուսները միաբերան գոչեցինՙ եղա՜վ, ու գարեջրի շշերով հանդերձՙ ճչալով նետվեցին Սեւանի ալիքների մեջ:

Ափին նստած մի կին դստեր հետ ձմերուկ էր ուտում, ամուսինն, արեւային ակնոցով աչքերը քողարկած, թաքուն հետեւում էր գարեջրի շշերով ջուրը նետված ջահել աղջիկներին: Կինը մի մեծ շերտ ձմերուկ մեկնեց ամուսնուն ու անհանգիստ ասաց. «Կեր, որ չջրազրկվես, երեկ շատ էիր խմել»:

Սեւանի ափին մանղալների վրա խորովածի շամփուրները շուտ-շուտ պտտվում են: Խորովածի հոտը մինչեւ թերակղզի է հասնում: Կողք կողքի շարված ավտոմեքենաներից հորդող անճաշակ, անորակ ու «հայրենասիրական» երգերի 6/8 ելեւէջներն օդում իրար են խառնվում ու խորովածի ծխի հետ հասնում մինչեւ Սեւանավանք, որտեղ տեղացի եւ օտարազգի զբոսաշրջիկները մոմեր են վառում, լայնաժպիտ նկարվումՙ Սեւանի համայնապատկերը հետեւի պլան բռնած: Նույն պահին հարեւան ռեստորանի բացօթյա սրահներում մարդիկ ճաշում են, քահ-քահ ծիծաղում, որոշումՙ վերջում շոկոլադայի՞ն պաղպաղակ պատվիրել, թե՞ մրգային:

Այդ նույն ժամանակահատվածում Ծաղկաձորի հյուրանոցներում շեֆ-խոհարարներն ընթրիքի պատրաստություն են տեսնում, Ջերմուկի առողջարաններում թանկարժեք հաճախորդները օգտակար քսուքներով մերսվում են, որ երեկոյան մի շիշ կիսադառը գինով ճաշակեն գառան խորովածն ու բանջարեղանային աղցանները:

Իսկ նույն պահին հենց աշխատավայրում ձերբակալվում են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանն ու Մենուա Հովսեփյանը : Իսկ կեսօրին Ազգային Ժողովում քննարկվում էր Սեւանից ջրառի հարցը: Իմքայլական պատգամավոր Հայկ Կոնջոյանն էլ ասաց, որ հաջորդ օրը խորհրդարանում կանդրադառնան սահմանային խնդիրներին: Դրանից րոպեներ առաջ Սոթքի հատվածում թշնամու արձակած կրակահերթից հրազենային վերք է ստանում մի ժամկետային զինծառայող: Իսկ դրանից ընդամենը մեկ օր առաջ Գեղարքունիքի եւ Երասխի սահմաններին մահացու վիրավորվում են երկու զինծառայողներ, որոնցից մեկիՙ Արման Հակոբյանի 19-ամյակը նախօրեին էր լրացել:

44-օրյա պատերազմում իրենց որդիներին կորցրած մայրերն էլ արդեն քանի օր է, քննարկում ենՙ Եռաբլուրի միանման շիրմաքարերն իրենց զավակները կհավանե՞ն, թե ոչ, կամ ճի՞շտ է, որ բոլոր շիրիմները պատվեցին ցեմենտբետոնե շերտով, թե՞ հողի համար կռված ու զոհված տղաների մարմինները պետք է հողով էլ ծածկված մնային:

Ընդամենը երկու օր առաջ էր, որ Ալիեւը հերթական հարցազրույցում շեշտեց, որ Հայաստանի ժողովուրդը համակարպվել է պարտության հետ այնպես, ինչպես համակարպվել են Հայաստանի իշխանությունները: Նույն հարցազրույցում Ադրբեջանի ղեկավարը զարմանքը չթաքցրեցՙ ասելով, թե Հայաստանի պարտված ղեկավարն ընտրությունների ժամանակ նորից ստացավ ժողովրդի ձայնը:

Գեղարքունիքի, Սյունիքի, Արարատի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ընտանիքներով, երեխաների հետ դաշտ ու հանդ ընկածՙ փորձում են արտերը հնձել, բերքը տուն բերել, բայց թշնամու զինվորների սադրանքներին վերջ չկա: Ադրբեջանցիների զենքի փողերի ու նվաստացնող հայհոյանքների տակ նրանք դաշտ ու այգի են մտնում, որովհետեւ առջեւում ձմեռ է, ապրել է պետք:

Սեւանի ափին հանգստացողների հեռախոսները միացված են ինտերնետին, բայց նրանք ո՛չ նոր ձերբակալումների, ո՛չ երեկ ու այսօր սահմանին տիրող լարված իրավիճակի մասին չեն կարդում, չեն հետաքրքրվում, չեն լսում: Ինտերնետը հանգստի երանավետ րոպեները նկարահանելու եւ սոցցանցերում տարածելու, ոչ թե տրամադրություն գցելու կամ զուգահեռ տխուր իրականության մասին տեղեկանալու համար է:

Սեւանի գոլ ջրերում գարեջուր խմելով լող տվող տղաները Գեղարքունիքում թշնամու կրակոցից զոհված Արմանից մեկ-երկու տարով են մեծ: Սեւանի ափին բերանքսիվայր պառկած, սեւ ակնոցով վավաշոտ հայացքը քողարկած տղամարդու տարիքին էր Երասխում զոհված Վահան Թաթոսյանը :

Սեւանի այս ափից երեւում են այն մոտակա հորիզոնները, որոնց տիրելու մեծ ախորժակ ունեն ադրբեջանցիները: Ավելինՙ Ալիեւը բարձրաձայն երազել է Սեւանում լող տալու մասին: Մեր դառը փորձը վկայում է, որ նա իր երազանքներն ամեն գնով իրականություն է ուզում դարձնել:

Սեւանավանքի հինավուրց պատերից քիչ այն կողմՙ մեծ ու լայն տաղավարներում, վաճառվում են հայկական հուշանվերներՙ Հայաստանի քարտեզըՙ առանց Արցախի, բազմագույն, բազմաոճ «Դեդ ու Բաբոներ», ներքեւում գրվածՙ Արցախ, իմ սեր:

Հուշանվերների կողքին վաճառվում է Գորիսի մեղր, Մեղրիի թուզ, Արարատի ընկույզ, Տավուշի դեղձ: Տեղացի ու օտարազգի զբոսաշրջիկները բուռ-բուռ վճարում ու գնում են «Ադրբեջանի անկլավ» կոչվող հայկական պատմական տարածքների բերքն ու բարիքը, ախորժակով կծում-ծամում ու կուլ տալիս: Ու կուլ է գնում «Ադրբեջանի անկլավների» քաղցր, անմահական բերք ու բարիքը, առանց կոկորդում մնալու, առանց թեթեւ հազ անգամ առաջացնելուՙ հեշտությամբ կուլ է գնում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄԵՐԻԿԱ՜, ԱՄԵՐԻԿԱ՜

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆՈՒՄ»

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆՈՒՄ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվեց քրեական վարույթ։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ...

ԿարդալDetails

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական