ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԻ ԴԱՐՁՐԵՔ « ՌԱԶԲՈՐԿԱՅԻ» ՎԱՅՐ

4

Այն, ինչ այս րոպեներին տեղի է ունենում Ազգային ժողովում, նման է պարզապես տղայական «ռազբորկայի», ընդ որումՙ դա տեղի է ունեցել պարբերաբար այս նոր ԱԺ-ի աշխատանքն սկսելու պահից սկսած, պարզապես «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդ պատգամավորուհուՙ Աննա Մկրտչյանի հերթական կրքոտ ելույթից հետո սրվեց հերթական անգամ, ու նույնիսկ անվտանգության աշխատակիցները հրավիրվեցին ԱԺ դահլիճ, որտեղ կարող էր իշխանական ու չիշխանական պատգամավորների միջեւ ձեռնամարտ սկսվել: Աննա Մկրտչյանը, որ իր ելույթներում սիրում է կապիտուլյանտ, Նիկոլ, հողատու բառերն արտաբերել, այս անգամ եւս արեց դա, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որ մինչ այդ էլ նրան եւ ուրիշ շատ պատգամավորների չգիտես իր որ լիազորությունից ելնելով նկատողություններ էր «շնորհում», ոչ միայն նկատողություն արեց Մկրտչյանին, այլեւ դուրս հրավիրեց դահլիճիցՙ ողջ օրով: Ընդդիմությունն իր « բարձրության» վրա է, իշխանություննՙ իր: Ապրեք, շուտով Հայաստանի խորհրդարանը լիովին կնմանվի այն երկրների խորհրդարաններին, որտեղ պատգամավորներն իրար են ծեծում, միմյանց աչք հանում:

Ամոթալի է, էս ինչո՞վ եք զբաղված: Իշխանությանն ու ընդդիմությանն առաջարկում եմ մի քայլ հետ գնալ իրենց սնապարծ դիրքերից եւ Հայաստանի խորհրդարանը չդարձնել ամոթալի կառույց: