Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ. ԱՆԶՈՐԻ ՈՒ ԱՆՕԳՆԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեր առաջ ՄԱԿ-ի կառույցներից մեկի տարածած հայտարարությունը շոկային էր. ոչ քաղաքական, այլ տնտեսական պարենի ու գյուղատնտեսության կազմակերպությունը տեղեկացնում էր, որ վերջին 12 ամիսներին աշխարհի հիմնական հատվածներում պարենային ապրանքների գների նվազում է արձանագրվել: Հայաստանաբնակը, ով վերջին տարիներին պարբերաբար է իր առօրյայում խոսքի ու գործի անհամապատասխանությունների հանդիպել, կարող է եւ չհավատալ այդօրինակ գնահատականին: Մեր տառապանքը փորձ ունի, քանզի գերշահույթներով վաճառվող ապրանքներն անգամ կես գնով կամ 80 տոկոս զեղչով առաջարկելը գոհունակության որեւէ տրամադրություն չի առաջացնում:

Ի հակադրություն ՄԱԿ-ի հայտարարության, Հայաստանում պարենային ապրանքների գները մի շարք դեպքերում կտրուկ աճ արձանագրեցին: Երկրորդ հաց համարվող կարտոֆիլի 1 կիլոգրամի արժեքը մեկ օրվա ընթացքում 160-180 դրամից հասավ 450 դրամի, ստեպղինը վաճառվում է 600-700 դրամով, բարձրացան լոլիկի, վարունգի, պղպեղի, սոխի, այլ բանջարաբոստանային մշակաբույսերի գները: Հայաստանաբնակը երկընտրանքի տրվեց. ի՞նչ է կատարվում իր, թող որ անհանգիստ երկրում: Խնդիրներ ծագող ժամանակներ նախորդ տասնամյակներում էլ ենք ունեցել, սակայն ամառը նոր-նոր սկսած այս շրջանում նման խառնաշփոթ չենք նկատել: Եվ հարցըՙ տնտեսությունում, մասնավորապես գյուղոլորտո՞ւմ է նման խառնաշփոթ, թե՞ քաղաքական անորոշությունն է այս վիճակի պատճառը, հնչում է ինքնաբերաբար:

Ոմանք այս ամենը բացատրում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության լուծարումով: Երբեմնի գյուղնախի խնդիրները հիմա դրված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության վրա, որտեղ փոխնախարարներից 2-ը պատասխանատու են գյուղոլորտի համար: Ավաղ, այստեղ էլ ավարտվում է կառավարման ողջ մակարդակը: Ասենք. եթե ընդամենը 2-3 տարի առաջ հանրապետությունում արդեն նշված կարտոֆիլի ցանքատարածությունները կազմում էին մինչեւ 36 հազար հեկտար, հիմա այն, որոշ փորձագետների հավաստմամբ, նվազել է կեսից էլ պակաս չափով: Այն կարելի է մասամբ արդարացված համարել, եթե բարձրանար հեկտարի բերքատվությունը, կամ մեր առօրյա սննդակարգն այնքան բարեփոխվեր, որ կարտոֆիլի կողմը տասնօրյակը մեկ նայեինք: Բայց ոչ մեկն է եղել, ոչ մյուսը, արդյունքում էլՙ այդ պալարապտղի ծավալների նվազում ու առաջարկ-պահանջարկի արդյունքում գնի անսովոր բարձրացում:

Դե եկ ու բան հասկացիր այս երկրի կառավարումից, որի լինել-չլինելն անհասկանալի է: Մեկ բնակչի հաշվով վարելահողային 1500 քառակուսի մետր կարողունակությամբ Բելգիային ու Իսրայելին գերազանցում ենք կրկնակի-եռակի անգամ, իսկ ահա վերջինից գրեթե շուրջ տարին ստեպղին ենք ներկրում, տեսար Բելգիայից էլ բրինձ կներկրենք: Կեսկատակում եմ, քանզի ստույգ տեղեկացված չեմ այս երկրում այդ մշակաբույսի արտադրությունից: Դե նրանք ինչ հրաշքներ ասես գործում են, գուցե այդ մեկն էլ են իրականացրել, քանզի երկրի ՀՀ-ին համաչափ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա 11,5 մլն մարդ են պահում, միայն խոզի միս 1 մլն տոննա են արտադրում, երբ ՀՀ ցուցանիշը այս թվի հազիվ 1 տոկոսն է: Ինչ մնում է բրնձի արտադրությանը, ըստ ԱՄՆ-ումՙ 1868 թվականից տպագրվող «Համաշխարհային փաստեր 2021» տեղեկատուիՙ Եվրոպայում այս մշակաբույսի 2000 թվականի 3,2 մլն տոննա արտադրությունը 2018-ին հասել է 4 մլն տոնայի, միջին եվրոպացու հաշվով տարեկան 8 կգ-ի: Ճիշտ այսքան են օգտագործում անգլիացիներն ու ֆրանսիացիները, գերմանացիներն ու իտալացիները… Հայաստանցիներիս սպառածն էլ է այդչափ, միայն թեՙ 100 տոկոսով ներկրված, ինքնաբավության որեւէ ցուցանիշ անտեսած: Իսկ պարզվում է մեր հողերում էլ են ժամանակին բրինձ աճեցրել, որպիսի վկայության հանդիպում ենք Րաֆֆու հուշագրություններում. հատոր 9, էջ 228: «Սադարակի կիրճից անցնելով, սկսվում է Շարուրի երկրամասըՙ մեր պատմական Շարայի ժառանգությունը: Արփա-չայը, բաժանվելով հարյուրավոր առվակների, ոռոգում է այս կանաչազարդ հովիտը, որ մշակված է ըստ մեծի մասին բրնձի դաշտերով»:

Անշուշտ կան ոմանք, ովքեր գտնում են, որ հայոց բարեբեր հողերը հարկ է առավել բարձր արդյունք երաշխավորող մշակաբույսերի աճեցման նպատակով օգտագործել: Բայց ո՞ւր են այդ առաջարկները, ինչո՞ւ այդ մասին չեն հայտարարում ագրարային անվանվող համալսարանի գիտնականներն ու այլեւայլ ոլորտի մասնագետները: ՀՀ բնակչությունը միլիարդավոր դրամների երշիկեղեն ու մսամթերքների տեսականիներ է սպառում, որն ամբողջությամբ ներկրված խոր սառեցված խոզի, տավարի ու հավի մսից է պատրաստվում: Համանման վիճակ է կաթնամթերքի արտադրությունում, որի արդյունքում մեր ավանդական պանիրը ներկայացվում է պանրային մթերք պիտակով: Անշուշտ կան պաշտոնյաներ, պետական հաստատություններում աշխատող տնտեսագետ դոկտորներ, ովքեր բարեփոխումներ նկատում են, տնտեսական աճ տեսնում են, միայն… չեն կարող բացատրել, թե դրանք երբ առարկայական կդառնան, ասենք, հարյուր հազարավոր կենսաթոշակառուների եւ ուսանողների համար, երբ մանկապարտեզներում կվերանան հերթերը, կկառուցվեն մշակութային հաստատությունները… ի վերջոՙ երբ արեւածաղկի սերմը չրթելու անհրաժեշտությունից առաջնահերթ անհրաժեշտ բուսայուղի հումք կդառնա: Իսկ եթե իշխանության նպատակը տարիներ անց 1 բնակչի հաշվով 5000 դոլար ՀՆԱ ունենալն է, այն այսօր արդեն ունի, ասենք… Ալբանիան: Մերն ուրի՞շ է.

Գրում եմ այս մասին ու մտորում. ամբողջությամբ կախման մեջ ենք այս ու այն երկրներիցՙ պարենային ու էներգետիկ առումներով Ռուսաստանի դաշնությունից, հագուստի ու էլեկտրոնիկայի հարցում Չինաստանից ու Թուրքիայից, սերմերի դեպքումՙ Եվրոպայից… Վեր ենք ածվում Պորտուգալիայի երբեմնի գաղութ Անգոլայի պես մի երկրի, այն տարբերությամբ, որ հազիվ 45 տարիների անկախություն ունեցող այս երկիրը «Եվրոնյուսով» ամիսներ շարունակ իր հող ու ջրի գովազդն է անում, զբոսաշրջիկների ու ներդրողների հրավերներ է ուղարկում, մենք մեր ախոռներն ենք փորձում խելացի անասնագոմերի վերածել: Հարգելով անգոլացիների արածն ու առաջիկայի ծրագրերը, կցանկանայի այլ երկրների օրինակներ բերել, ուր մարդկանց առօրյան առավել գրավիչ ու օրինակելի է, ուր թեեւ ծիրան ու խաղող, անգամ եգիպտացորեն չի աճում, փոխարենը մեր կոնյակին մրցակից դանիական ու շվեդական օղի են արտադրում, նորվեգներն ու ֆիններըՙ նաեւ մեզանում վաճառվող յուղ ու կարագ…

Պարզ մի համեմատություն կատարենք. Թե Ալբանիան ու Բելգիան, թե Հայաստանը զբաղեցնում են մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք, 1 բնակչի հաշվով արդյունավետ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարելահողերը 1800, 540 եւ 1500-ական քառակուսի մետր են: Բայց ո՞ւր նրանց պարենապահովության ինքնաբավությունը, ո՜ւր մերը: Հավելենք, որ գյուղգործունեության նպատակը նաեւ վերամշակողներին հումք ապահովելն է. շաքարավազի գներն այսպես չէին տատանվի, եթե հեռավոր երկրներից ներմուծվող շաքարեղեգի փոխարեն Ախուրյանի գերհզոր գործարանի համար շաքարի ճակնդեղ մշակվեր Շիրակի ու Լոռու մարզերում: Որեւէ պատասխանատու երբեւէ խոսե՞լ է այս մասին. վստահեցնում եմՙ ոչ:

Եվ հարցըՙ ինչո՞ւ ենք այսչափ անզոր ու անօգնական դարձել, հնչում է ինքնաբերաբար:

20.07.2021թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՍՏԾՈ ՆԵՐՇՆՉԱՆՔ: ՀԱՅ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԵԿՈՒԿԵՍ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԸ» ԿԱՏԱԼՈԳՆ ԱՐԴԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ ՆՈՒԲԱՐ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ ՆՈՒԲԱՐ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը շուտով նոր՝ դեմ առ դեմ հանդիպում կանցկացնեն Բուդապեշտում։ Թրամփն այս հայտարարությունն...

ԿարդալDetails

Սա զգաստության կոչ է բոլոր մարդկանց, ովքեր դեռ հավատում են, որ կարող են ազատ խոսել և պաշտպանված լինել օրենքով. Սուրենյանց

16/10/2025

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը. Մայր Աթոռ

16/10/2025

Տեսանյութ. Փաստաբան Կոչուբաևին դատարանի դիմացից առևանգել են

16/10/2025

Մկրտիչ սրբազանին և տեր Գարեգին Արսենյանին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական