Չորեքշաբթի, Հուլիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՍՏԾՈ ՆԵՐՇՆՉԱՆՔ: ՀԱՅ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԵԿՈՒԿԵՍ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԸ» ԿԱՏԱԼՈԳՆ ԱՐԴԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ Է

23/07/2021
- 23 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

ԷԼԱԴԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2019 թվականի մարտի 25-ից մայիսի 20-ը Բուդապեշտի Սեչենի անվան ազգային գրադարանում բացվել էր «Միութիւն եւ բազմազանութիւն. Հայկական Աստուածաշունչը եւ կրօնական աւանդութիւնը» խորագրով ցուցահանդեսըՙ Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի, Կյուլպենկյան հիմնադրամի, Բեռլինի պետական գրադարանի եւ Լայպցիգի Լայբնիցի անվան արեւելյան երկրների մշակույթների եւ պատմական հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ: Հայաստանի ազգային գրադարանի հավաքածուներից ցուցադրվեցին 1666-68թթ. Ամստերդամում Ոսկան Երեւանցու տպագրած հայերեն տպագիր առաջին Աստվածաշունչը եւ 1733թ. Վենետիկում Մխիթար Սեբաստացու հրապարակած Աստվածաշունչը:

2020 թվականին տպագրվել է «Աստծո ներշնչանք: Հայ Աստվածաշնչի եւ կրոնական պրակտիկայի մեկուկես հազարամյակը» (The One-and-a-Half Millennia of the Armenian Bible and Religious Practice) ցուցահանդեսի անգլերեն կատալոգըՙ գերմանաբնակ հայագետներ, Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչի եւ պատմական գիտությունների թեկնածու Վահե Թաշճյանի խմբագրությամբ:

Այն արդեն Հայաստանի ազգային գրադարանում է: Հատորը լրացվում է նույն թեմայի վերաբերյալ հոդվածների ժողովածուով: Տպագրության, մշակութային պատմության եւ աստվածաբանության տեսանկյունից հայկական Աստվածաշնչի վերլուծությունից եւ գնահատումից բացի, այն ներկայացնում է Հայ առաքելական, բողոքական եւ կաթոլիկ կրոնական հարստությունը, որը բնութագրում է Օսմանյան կայսրությունում հայերի կյանքը եւ Կարպատների հայ կաթոլիկ համայնքները: Աստվածաշնչյան ձեռագրերն ու մանրանկարները, որոնք ցուցադրվում են այս հատորում, արտացոլում են դեռեւս 1600-ական թվականների հայ հասարակության մշակութային, լեզվական եւ կրոնական կյանքը:

Դոկտոր Բալինթ Կովաչը Լայպցիգի Արեւելյան Կենտրոնական Եվրոպայի պատմության եւ մշակույթի կենտրոնի ավագ գիտաշխատող է, որտեղ համակարգում է «Հայերն Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում» հետազոտական նախագիծը: Բուդապեշտում ուսանել է պատմություն, կաթոլիկ աստվածաբանություն եւ իրավունք: Հետաքրքրությունները ներառում են Արեւելյան Եվրոպայի (հատկապես Տրանսիլվանիայի), Կովկասի եւ հայ սփյուռքի մշակութային պատմությունը: Կովաչը հրատարակել է «Հայ կաթոլիկ հավաքական արխիվներն Արմենոպոլիսում» (2012, համահեղինակՙ Ռիտա Բեռնադ , անգլերեն, ռումիներեն, հունգարերեն), «Եղիսաբեթուպոլիսի հայկական գրադարանի կատալոգ» (2012, համահեղինակներՙԱրմենուհի Դրոսթ-Աբգարյան , Տիբոր Մարտի, անգլերեն) եւ «Արարատից հեռու. հայ մշակույթը Կարպատյան ավազանում» (2013, համահեղինակՙ Էմեսե Պալ , անգլերեն) հատորները:

Լիբանանում ծնված Վահե Թաշճյանը պատմության եւ քաղաքակրթության գիտությունների թեկնածուի կոչման է արժանացել Փարիզի Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում: Նա Բեռլինում հիմնված «Հուշամատյան» կայքէջի (www.houshamadyan.org) գլխավոր խմբագիրն է, մի գիտական նախագիծ, որի նպատակն է վերականգնել Օսմանյան կայսրության հայերի տեղական պատմությունը եւ նրանց հիշողությունները: Որպես հեղինակ եւ խմբագիր հրատարակել է «Ֆրանսիան Կիլիկիայում եւ Վերին Միջագետքում ՙ Թուրքիայի, Սիրիայի եւ Իրաքի սահմաններին, 1919-1933 թվականներին» (2004, ֆրանսերեն), «Հայկական բարեգործական ընդհանուր միություն. հարյուրամյա պատմություն» (հատոր 1-2, համախմբագիր, 2006, անգլերեն), «Կիլիկիայի հայերը. բնակավայր, հիշողություն եւ ինքնություն» (համահեղինակ, 2012, ֆրանսերեն), «Օսմանյան հայերը. հատոր 1. կյանքը, մշակույթը, հասարակությունը» (2014, անգլերեն), «Ամենօրյա կյանքն անդունդում. Ցեղասպանության օրագրեր, 1915-1918» (2017, անգլերեն) հատորները:

Նախորդ գրառումը

ԼԻԲԱՆԱՆԸ ԵՒ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ԴԱՆԴԱՂ ՔԱՅԼԵՐՈՎ Կ՛ԸՆԹԱՆԱՆ ԴԷՊԻ ԽԱՒԱՐ, ՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱՏՈՒՄ ԵՎ ԿՈՐԾԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀՀ. ԱՆԶՈՐԻ ՈՒ ԱՆՕԳՆԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ. ԱՆԶՈՐԻ ՈՒ ԱՆՕԳՆԱԿԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ

Լրահոս

Խուզարկությունից հետո տարել են երեք անչափահաս երեխաներիս հեռախոսները. դե հո դատարկ դուրս չէ՞ին գալու տանից. Կարեն Սիմոնյան

15/07/2026

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրավապահներն «աղմկահարույց» խուզարկության ընթացքում իր տանից...

Անկախական նկարիչը. Հայկազ Խաչատրյանի կտավների հետահայաց ցուցադրությունը՝ «Նարեկացի» արվեստի միությունում

15/07/2026

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով  կտավների հետահայաց ցուցադրության բացումը։  Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս  Թերլեմեզյանի...

Քրգործերը նոր չեն, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից չի եղել. Գյումրու փոխքաղաքապետ

15/07/2026

Արդեն 9 ամիս է՝ կառավարում եմ, քրգործերը նոր չէ, որ հարուցված են, բայց ոչ մի րոպե վախի արտահայտություն իմ կողմից...

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով. Թուրքիայի ԱԳՆ

15/07/2026

Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության ապահովումը Անկարայի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություններից է։ Ըստ ադրբեջանական պետական «APA» լրատվական գործակալության՝ այս...

Մեր ուժը հայտարարել է, որ վերցնելու է մանդատները. իմ հարցով դեռ ժամանակ կա. Ավետիս Առաքելյան

15/07/2026

Մեր քաղաքական ուժը հայտարարություն է տարածել, որ վերցնելու է մանդատները։ Իմ հարցով դեռ ժամանակ կա, ասել եմ, որ այդ մասին...

ՔՊ-ն շարունակում է բոյկոտել Գյումրու ավագանու նիստերը

15/07/2026

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այսօրվա արտահերթ նիստին ևս չեն ներկայացել՝ բոյկոտելով այն։ Գրանցվել է ավագանու 18 անդամ, քվորումն ապահովված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական