Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՇՐՋԱՆԱՒԱՐՏՆԵՐԸ

16/07/2021
- 16 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Դարձեալ կ՛անդրադառնամ այս երեւոյթին ուրախութեամբ, յուզումով, մտահոգութեամբ, այո՛, չեմ կրնար չանդրադառնալ:

Դիմատետրի (ֆէյսպուք) մէջ, իրար ետեւէ տեղադրուած են Հալէպի երկրորդական վարժարաններու պաքալորիայի պետական քննութեանց յաջողած աշակերտներու անուանացանկերը, իւրաքանչիւր անուան կողքին ալ յիշուած են անոնց հաւաքած նիշերը: Յաջողութեանց տոկոսը բարձր է, ինչպէս միշտ, ինչպէս նախապատերազմեան տարիներուն: Ոչինչ փոխած է պատերազմը մեր հայ աշակերտներու ջանասէր աշխատանքէն, ո՛չ ելեկտրականութեան բացակայութիւնը, ո՛չ վառելանիւթի պատճառով ջերմութեան բացակայութիւնը, ո՛չ ալ սննդատեսակներու նուազումը աննախընթաց սղաճի պատճառով: Միակ փոխուած բանը աշակերտութեան թիւն է, որ պակսած է, շա՛տ պակսած, նախկինին քառորդը մնացած, երբեմն աւելի՛ նուազ: Որակէն բան չէ փոխուած, սակայն քանակը տուժած է: Պարզ է, հալէպահայութեան նախապատերազմեան բնակչութեան քառորդը մնացած է, որուն հետ ուրիշ բաներ ալ նոյն համեմատութեամբ նուազած են:

Պատերազմի մէջ մեծցած այս սերունդը դժուար ճանապարհ կտրեց մինչեւ յաջողութիւն, սակայն դժուարութիւնները զիրենք յուսալքումի առաջնորդելու փոխարէն կոփեցին զիրենք ու դարձուցին աւելի՛ ինքնավստահ, աւելի՛ զօրաւոր կամքով ու ոգիով եւ աւելի՛ դիմացկունՙ կեանքի դժուարութիւնները դիմակայելու համար: Իսկ անոնց ծնողնե՞րը… հերոսներ չե՞ն անոնք, որ տարատեսակ զրկանքներ կրելով հանդերձ, երբեմն հայու անձնական հպարտութիւնն ու արժանապատուութիւնը մէկ կողմ դրած, բարեսիրական կեդրոնները ափ առին, պարզապէս նուազագոյն կենսամակարդակ մը ապահովելու եւ իրենց զաւակները ուսումէ չզրկելու համար:

Կը պատկերացնեմ այդ ծնողներուն հոգեկան ցնծութիւնը ի տես իրենց զաւակներուն յաջողութեանց: Անոնք մոռցան իրենց բոլոր զրկանքները, քանի որ վարձատրուեցան իրենց զաւակներուն յաջողութեամբ:

Այս խանդավառութենէն ետք կու գայ լրջանալու պահը, որ իր հետ կը բերէ ապագայի բազմաթիւ մտահոգութիւններ: Փառք Սուրիոյ, որ համալսարանական ուսումը երկրի բոլոր համալսարաններուն մէջ ձրի է (ինչպէս ձրի է ուսումը նախակրթարանէն մինչեւ միջնակարգ ու երկրորդական բոլոր պետական վարժարաններուն մէջ): Անշուշտ համալսարանական տղան կամ աղջիկը մանկական ու պատանեկան տարիքէն տարբեր կարիքներ ունին. ծնողները անոնց ալ պիտի հասնին: Սակայն ինչպէ՞ս: Ծնողքի եկամուտո՞վ, երբ անհատական գործերը փայլուն ըլլալէ շատ հեռու են, իսկ եթէ պաշտօնեայ են, ապա անոնց ամսական աշխատավարձը 20-30 տոլարի սահմանները չ՛անցնիր:

Պետութիւնը տակաւին վերջերս հացի ու վառելանիւթի գիները եռապատկեց, սակայն անոնց զուգահեռ պաշտօնեաներուն ամսականները 50%-ով աւելցուց, այնպէս որ, ըստ պետական հաղորդագրութեան, ոեւէ պաշտօնեայի ամսականը նուազագոյն 22 տոլար ըլլայ: 22 $…??? Արեւմտեան կողմն աշխարհի մէջ ապրողներ, կատակ չկարծէ՛ք, իրական է, եւ Սուրիան բնաւ ամօթի սիւնին չգամէք, որովհետեւ այս բոլորին պատճառը Արեւմուտքն է եւ մեր կողմերու անոնց գործակիցները, որոնք տասը տարիէ ի վեր կը քանդեն Սուրիան, ուր մեղր ու կարագ կը հոսէր պատերազմէն առաջ, ուր ամէն մարդ ինքնաբաւ էր, շուկաները լեցուն ամէն տեսակի բարիքներով, առատ ու աժան, անգործութիւն չկար, ապահովութիւնըՙ բացառիկ: Իսրայէլի սիրոյն ինչի՞ վերածեցիք այս երկիրը:

Հիմա կը մտածեմ. մեր այս շրջանաւարտներն ալ ձեւով մը եթէ աւարտեն իրենց համալսարանական ուսումը եւ վկայուին, ի՞նչ պիտի աշխատին, այս պայմաններուն մէջ ո՞ւր գործ պիտի գտնեն, որ ընտանիք կազմեն ու բարւօք կեանք մը ապահովեն:

Կը շնորհաւորեմ ձեզ, սիրելի շրջանաւարտներ, կը խնդակցիմ ձեր ծնողներուն, վարձքը կատար մեր կրթական մշակներուն: Կամենալըՙ կարենալ է, օրերը յղի են անակնկալներով: Չյուսահատիք. գլուխները բարձր դիմաւորեցէք ապագան: Բարին ընդ ձեզ:

Խմբ. կողմից.- Ավելորդ չէ ընթերցողին տեղեկացնել, որ մեր հեղինակը ոչ միայն թատերական գործիչ է, այլեւ ուսուցիչ: Հալեպում նա որպես տնօրեն աշխատել է ՀԲԸՄիության Լազար Նաճարյան-Գալուստ Գյուլբենկյան համբավավոր դպրոցում, իսկ Հայաստան տեղափոխվելուց հետո էլ շարունակում է մնալ ուսուցիչ:

Նախորդ գրառումը

ԹԱԼԻԲԱՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ. «ԱՖՂԱՆՍՏԱՆԻՑ ՀԵՌԱՑԵՔ, ԱՅԼԱՊԵՍ ԶՂՋԱԼՈՒ ԵՔ»

Հաջորդ գրառումը

ԲՌՆԱՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ ԲԺՇԿԱՊԵՏԻ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԲՌՆԱՊԵՏՆ ԸՆԴԴԵՄ ԲԺՇԿԱՊԵՏԻ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական