Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԵԾԱԳՈՒՄԱՐ ՆԵՐԴՐՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

16/07/2021
- 16 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Տեւական ժամանակ լքված եւ անտեսված մնալուց հետո Հայաստանը կրկին հայտնվում է աշխարհաքաղաքական հետաքրքրությունների ծիրում: Արեւմուտքը, հանձին Եվրոմիության, շաբաթավերջին անակնկալի բերեց բոլորիսՙ պաշտոնապես հայտարարելով, որ առաջիկա չորս տարիների ընթացքում մեր երկրին կտրամադրվի ընդհանուրՙ 2,6 միլիարդ եվրո գումար, որը աննախադեպ է Հայկական պետության պատմության մեջ:

Այդ գումարը, ինչպես հայտարարեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին , ներդրվելու է ոչ թե մարդասիրական, ինչպես սովորաբար լինում է, այլ առավելապես զարգացման եւ հատկապես կրթության ու ճանապարհաշինության ոլորտներում: Ու թեեւ դեռեւս բացահայտված կամ բարձրաձայնված չեն գումարների ներդրման նախապայմաններն ու հարակից հանգամանքները, ինչպես նաեւ վերջնական նպատակները, սակայն քաղաքական իմաստով կարելի է արձանագրել, որ Եվրոմիությունն իր այդ քայլով «փափուկ» տեղավորվում է հարավկովկասյան թատերաբեմում եւ վճռական ձայնի իրավունք է պահանջում գերազանցապես ռազմաքաղաքականացված բեմահարթակի վրա: Թե ի՛նչպես կընկալվի նրա ներկայությունը ցարդ բեմահարթակը միայնակ զբաղեցնող եռյակ խաղացողներիՙ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, դեռեւս տեսնելու հարց է: Սակայն ֆինանսական ներդրման իրավունքը եւ դրա գործնականացումը այնպիսի հաղթաթուղթ է, որը ոչ ոք չի կարող ժխտել, առավելեւս արգելել: Շատ-շատՙ կարող են խանգարել, որը ներկա պայմաններում չի բացառվում, եթե շարունակենք վերջին տարիների, մանավանդ վերջին երեք տարիների անպատասխանատու, խաբեպատիր, սնամեջ եւ վնասաբեր գործելակերպը, գլխավորությամբ ապիկար հայտնի անձնավորության:

Անշուշտ պատրանքներ պետք չէ ունենանք, որ եվրոպացիները 2,6 մլրդ եվրոյի օգնությունը հայթայթում են միայն բարի նկատառումներով, միայն մեզ համար: Միշտ հիշենք 2008-ի պատերազմից հետո Վրաստանին տրված 3 միլիարդ դոլարը: Ավելորդ է ասել, որ եվրոպացիք այդ նախաձեռնությանը դիմում են իրենց համար, աշխարհի այս զգայուն հատվածում խոսքի եւ գործի իրենց իրավունքը հաստատելու համար: Եվ մեր հավաքական իմաստությունից է կախված, թե ինչքանով եւ ինչպես այդ խոսքը կհնչի ներդաշնակՙ մեր ձայնի հետ, որը, դժբախտաբար, 44-օրյա պատերազմից հետո կորցրել ենք իսպառ, դարձել ենք քրջե գնդակ, որը տշում են աջից ու ձախից, կրծոտում ու պատառոտում: Այդ նախաձեռնությունը հաստա՛տ կարող է մեզ օգնել, ի թիվս այլոց, Արցախյան հարցը Մինսկի խմբի եռանախագահության սեղան վերադարձնելու եւ դրանով իսկ «Արցախի հարցը փակված» հայտարարող Իլհամի լափառոշ բերանը փակելու համար: Այդ նախաձեռնությունը կարող է չափավորել Հայաստանը Աջարիայի վերածելու Էրդողանի նկրտումները: Կարող է հակակշռել մեր գլուխը սակարկության առարկա դարձնելու Պուտինի ռազմաստրատեգիակա՜ն ազարտը : Կարող է, դրական իմաստով, գրավիչ դարձնել մեր երկիրը Իրանի եւ Չինաստանի համար նաեւ: Եվ վերջապեսՙ կարող է արտասահմանյան ներդրումների խթան հանդիսանալ վաղուց ներդրում չտեսած այս երկրում, որտեղ, սփյուռքահայ մի գործարարի ասելով, անգամ 5 միլիոն դոլարը պատշաճորեն ներդնելու տեղ չկա: Չմոռանանք բիզնեսի ոսկե կանոնըՙ կարեւորվում է, գրավիչ է դառնում այն երկիրը, որտեղ այլք ներդրումներ են կատարել արդեն:

Սակայն զգո՛ւյշ, վերը նշված եռյակի մեջ իրավունք չունենք մոռանալու մեր ավանդական դաշնակցիՙ Ռուսաստանի հետ վարվելու հիմնական կանոնները: Ճիշտ է, որ այդ դաշնակիցը, այս էլ որերորդ անգամ, դավաճանել է մեզ,- այս բնորոշումը իմը չէ, այլՙ Արեւելքի հարցերով ռուսաստանցի առաջատար փորձագետ Եվգենի Սատանովսկունը,- սակայն մենք ենք, ավելի ճիշտՙ «թավշյա» կամ «պողպատյա» մեր իշխանությունը, որը առիթներ տվել է նրան մեզ հետ այդպես վարվելու, որից օգտվել ու դեռ օգտվում է նա, շրջանցելով պարկեշտ գործընկերության կանոնները:

Բնավ մտահան պետք չէ անել նաեւ, որ եվրոպացիք, մեզ համար շատ մեծ համարվող այդ ներդրմամբ գալիս են Հայաստան ի հակակշռումն Ռուսաստանի եւ ի շահ իրենց: Կարո՞ղ ենք, առանց հայկական շուստրիության, առանց ավելորդ ճկունության եւ միայն ազգաշահ իմաստությամբՙ խոստացված ներդրումները ծառայեցնել մեր պետության շահերին: Անկեղծորեն ասածՙ ոչ: Պատճառը հայտնի է, կրկնելու կարիք չկա: Սակայն կա մի բան, որը կարող ենք հաշվի առնելՙ եվրոպացիների բծախնդրությունը նման պարագաներում: Բանն այն է, որ եվրոպացիք սիրում են ներդրումների հարցում գործ ունենալ միայն պրոֆեսիոնալ, ձեռնհաս եւ պարկեշտ անձնավորությունների հետ: Հետեւաբար նրանք կպահանջեն համապատասխան կադրեր քառամյա ծրագրերը իրականացնելու համար: Տպավորությունս այն է, որ այս օրերին որպես կառավարության անդամության թեկնածու շրջանառվող անունների շարքում մեկ-երկու պրոֆեսիոնալները հենց այդ նպատակի համար են նախատեսվում:

Կապրենք, կտեսնենք:

Նախորդ գրառումը

Հայտնաբերվել է ֆուտբոլիստ Դավիթ Բաբայանի աճյունը

Հաջորդ գրառումը

ՀՈՒՍԱՆՔ ՀՀ ԱԳՆ-Ն ԿԱՐՁԱԳԱՆՔԻ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀՈՒՍԱՆՔ ՀՀ ԱԳՆ-Ն ԿԱՐՁԱԳԱՆՔԻ

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական