Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ԹԱՔՆՎԱԾ ՔԱՐՏԵԶԸ» ՀԱՎԱԿՆՈՒՄ Է «ԷՄՄԻԻ» ԵՐԵՔ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՆԱԼ

02/07/2021
- 02 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Ապրիլի 24-ի շաբաթավերջին ամերիկյան հեռուստատեսային համացանցով 6 հեռարձակումներ ունենալուց հետո, հեռուստալսարանի համընդհանուր փափագին ընդառաջելով NBCLY հեռուստաընկերությունը մայիսի 28-ի շաբաթավերջին երեք լրացուցիչ հեռարձակումներով հանրությանը ներկայացրել է ամերիկահայ ֆիլմարտադրող Անի Հովհաննիսյանի «Թաքնված քարտեզը» (Hidden Map) խորագրով վավերագրական ֆիլմը, որը վերջերս, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, ժյուրիի որոշմամբ արժանի է գնահատվել ներկայացվելու «Էմմի» մրցանակաբաշխությանը հետեւյալ երեքՙ (ա) արտակարգ սցենար ոչ գեղարվեստական ծրագրի համար, (բ) ակնառու ներածական եւ (գ) վավերագրական ֆիլմարտադրության բնագավառում բացառիկ արժանիք ունենալու անվանակարգերում:«Թաքնված քարտեզը» ուղեւորություն է դեպի Թուրքիայի անցյալը: Ցեղասպանությունը վերապրած ամերիկահայերի թոռնուհին խիզախում է բացահայտել իր նախնիների բնօրրանի թաքնված ճշմարտությունը: Շոտլանդացի հետախույզի հետ պատահական հանդիպումը ճանապարհ է հարթում համատեղ ջանքերով երեւան հանելու հոգեւոր մասունքներ, լռեցված ձայներ, ճկունության անվախ դրվագներ եւ իհարկե նաեւ թաքնված մի քարտեզ:Մ. Նահանգների Հեռուստատեսային ակադեմիայի ժյուրիի անդամները խստապահանջ են եւ բացառիկ արժանիք ունենալու անվանակարգը համարում են խիստ կարեւոր: Նրանք դրանում տեսնում են ֆիլմարտադրության արվեստի բաղկացուցիչ տարրերըՙ ունենալ խորը սոցիալական ազդեցություն, ներկայացման ձեւում նշանակալի նորամուծություն եւ ֆիլմարտադրության տեխնիկայի աչքի ընկնող վարպետություն, որն իր մեջ ներառում է տեղեկատվության լիարժեք եւ համապարփակ մատուցում, լուսաբանում եւ համապատասխան հուզականություն: Այս տարրերն են, որ անջնջելի տպավորություն են թողնում եւ վավերագրական կինոյի արվեստը բարձրացնում նոր մակարդակի, հավատացած են նրանք:«Էմմի» մրցանակաբաշխության 3 անվանակարգերում ընդգրկվելու լուրն իմանալովՙ Անի Հովհաննիսյանը արձագանքել է. «Ինձ համար պատիվ է, որ իմ ֆիլմի միջոցով հայերի պատմությունը դառնում է համամարդկային փորձառության արժանի մի մասը: Երախտապարտ եմ հատկապես, որ վավերագրական ֆիլմը ներկայացված է «Բացառիկ արժեք ունենալու» անվանակարգում: Դա նշանակում է, որ բացառիկ մի բան նրանք նկատել են, որ համարել են արժանի այդ անվանակարգում ընդգրկելու համար: Շատերին եմ երախտապարտ: Ծնողներիս առաջին հերթին, տատիս ու պապիս, եւ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին դրա իրականացմանը: Նկատի ունեմ Սթիվն Սիմին, Շերոն Չեքիջյանին եւ Պիտեր Մսըրլյանին»:Մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դառնալու սեպտեմբերին: Մինչ այդ Հովհաննիսյանի ֆիլմը «Լավագույն վավերագրական ֆիլմ» եւ «Հանդիսատեսի նախընտրածը» մրցանակների արդեն արժանացել է միջազգային մի շարք կինոփառատոներում:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՅՈՒՄՐՎԱ ԲԱԼԵՏԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀՄԱՅՔԸ

Հաջորդ գրառումը

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական