Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՄՐՎԱ ԲԱԼԵՏԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՀՄԱՅՔԸ

02/07/2021
- 02 Հուլիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ

Միգուցե շատերին անսովոր թվա «Գյումրվա բալետ» բառակապակցությունը: Մինչդեռ արվեստի այդ տեսակի հայկական հետագծի գիտակաները կհաստատեն, որ դեռ անցած դարասկզբինՙ 1912-ին, Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի ալեքսանդրապոլյան առաջնախաղի ժամանակ թատերախմբի կազմում նաեւ պարող-պարուհիներ են եղել, որոնք ապահովել են ներկայացման աննախադեպ հաջողությունը: 1923-26 թվականներին էլ արդեն Լենինականի Օպերա-օպերետային թատրոնի բեմում բեմադրվել են Բիզե ու Գունո, Կալման եւ համաշխարհային դասական այլ հեղինակների օպերաներՙ բալետային տարրի ներգրավմամբ, իհարկե:

Շատերն են այսօր արվեստաշունչ այդ քաղաքում, որպես դասական արվեստի արձագանք, հիշում ազնվական դիմագծերով ու շարժուձեւով Գալյա (Գոհար) Մատնիշյանին , որն իր մեջ բալետի հանդեպ խենթացնող սեր էր կրում եւ 5 տասնամյակ շարունակ, նույնիսկ ավերիչ երկրաշարժին հաջորդած տարիներին, տարածում այն իր շուրջը: Բազմաթիվ աշակերտների նա փոխանցեց իր այդ կիրքը, որոնց մեջ էին Աիդա Սուվարյանը եւ Լիլիթ Ավետիսյանը : Հենց նրա՛նք դրեցին դասական պարի ուսուցման հիմքը քաղաքի «Վարդուհի» արվեստի դպրոցում:

Վերջինս, չնայած 6-ամյա կենսագրությանը, արդեն իր ուրույն տեղն ունի Գյումրու կրթամշակութային քարտեզի վրա: Այն կառուցվել ու իր գործունեությունը սկսել է 2015-ինՙ հովանավորությամբ ամերիկաբնակ բարերար Հովհաննես Օյունջյանի : Նրա տեսլականն էր, բացի կերպարվեստից ու երաժշտությունից, նաեւ ու հատկապես բալետային կյանքի աշխուժացումը մեր հանրապետության երկրորդ քաղաքումՙ պայմանավորված դասական պարի հանդեպ իր ունեցած անմար սիրով: Որպես դրա արտահայտությունՙ դպրոցում կահավորվեցին 2 ընդարձակ հայելապատ սրահներ, որոնք նպաստեցին բալետային պարապմունքների պատշաճ անցկացմանը:

Արդյունքում «մայրաքաղաքային արվեստ» համարվող դասական բալետը վերընձյուղվեց ու վերահաստատվեց հայրաքաղաքում: Դրա վկայությունը վերջերս Գյումրու Մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցած համերգն էր, որ խոսուն վերնագիր ուներՙ «Բալետի վերադարձը Գյումրի»: Օրեր են անցել, եւ միջոցառմանը ներկա հանդիսատեսի հիշողությունից չեն ջնջվում այն պատկերները, որ նա տեսավ բեմում: Շատերին այն անհավատալի հրաշք թվացՙ մանավանդ մեր խառն ու անհանգիստ օրերում: Բեմում իրար էին հաջորդում Աիդա Սուվարյանի բեմադրած պարերըՙ մերթ հայկական մեղեդիների ուղեկցությամբ, մերթ որպես հատվածներ Չայկովսկու, Շոստակովիչի, Արամ Խաչատրյանի եւ այլ հեղինակների գործերից: Հուզիչ էր հատկապես Կոմիտասի «Կռունկի» հնչյունների ներքո բեմադրված պարը, որը ցոլացնում էր մեկ մեր պատմության ողբերգական ընթացքը, մեկ մեր ժողովրդի ոգու տոկունությունն ու լավատեսությունը:

Այսօր «Վարդուհի» արվեստի դպրոցում դասական պարին հետեւող նոր սերունդ է աճում, որը վաղը-մյուս օր կարող է դառնալ ապագայում Գյումրիում ստեղծվելիք Օպերայի ու բալետի կամերային թատրոնի հիմքը: Արժի մտածել նաեւ մեր «մշակութային մայրաքաղաքում» Պարարվեստի ուսումնարան բացելու մասին: Ինչպես ասում ենՙ երազելը վնասակար չէ…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՏՈՐԵ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԸ ՄՈԼՈՐԱԿԸ ՓՐԿԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Հաջորդ գրառումը

ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ԹԱՔՆՎԱԾ ՔԱՐՏԵԶԸ» ՀԱՎԱԿՆՈՒՄ Է «ԷՄՄԻԻ» ԵՐԵՔ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՆԱԼ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ԹԱՔՆՎԱԾ ՔԱՐՏԵԶԸ» ՀԱՎԱԿՆՈՒՄ Է «ԷՄՄԻԻ» ԵՐԵՔ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՆԱԼ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական