Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽՈՍՈՂԸՙ ՉԳԻՏԻ, ԻՄԱՑՈՂԸ ՉԻ ԽՈՍՈՒՄ

25/06/2021
- 25 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ես ու իմ նմանները,մի օր կգտնենք մեր աշխարհը…

հեղինակՙ Շանթ Նավոյան

Օդի մեջ խառնված կարոտի հոգոցները կուտակվել ենՙ դառնալով գիրք,որի բովանդակության մեջ ամփոփվել է կիսատված սիրո խենթ մտորումներն ու ապրումային խոսքերը:

Հունիսի 18-ին ժամը 19:00-ին Մետրո թատրոնում տեղի ունեցավ արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Շանթ Նավոյանի հեղինակած գրքին նվիրված երեկոն:

Գրքի առաջին էջերում տեղ են գտել Շանթիՙ տարբեր տարիների հեղինակային գրառումներըՙ համեմված մի քանի մեջբերումներով իր սիրելի գրքերից կամ երգերից: Երկրորդ մասում զետեղված է Շանթի նոթատետր-օրագիրը, որում պատերազմի օրերին նկարագրել է իրենց անցկացրած օրերը, զգացողություններն ու ապրումները:

«Սաղավարտը մարմնի մաս էր դարձել, որից երազում էինք ազատվել», զինվորի նոթատետրը ընտանիքը գտել-թերթել է, երբ տղան արդեն ազատվել էր սաղավարտից:

«Գիրքը Շանթի երազանքներից մեկն էր, որը մենք պարտավոր էինք իրականացնել: Շանթը գրառում ուներ, որի տակ նշում էր արել դեռ չգրված գրքից: Այն լռությունը, որը կար նրանից հետո, պետք է լցվեր նրա խոսքերի զրնգոցով, ու հիմա այս գիրքը կխոսի իր փոխարեն»,- ասում է Էլեն Նավոյանըՙ Շանթի մայրը:

Դահլիճում բոլորը գրքից չէին կտրում թաց աչքերը: Շանթի խոսքի հմայքը, բառապաշարի անսահմանությունը ստիպում էր կարդալ ու զարմանալ, կարդալ ու հիանալով չհագենալ: Նրա զգացած սերը գեղեցիկ էր նույնքան, ինչքան հավատարմության նրա օրինակը: Գրքի երրորդ հատվածում Շանթի ընտանիքի, ընկերների, հարազատների գրառումներն էին նրա մասին:

«Շանթի գրառումներից չեմ կարող առանձնացնել որեւէ հատված, որովհետեւ վստահ կարող եմ ասել, որ ամեն բառը, տողը, միտքը անգին գանձեր են: Հարազատների գրառումներից ամենաշատը հուզվել եմ Շանթի Ջուլիկ տատիկի նամակից, որը նախքան գրքի հրատարակվելը չէի կարդացել, իրենց կապը շատ ուրիշ էր, ու Շանթը միշտ ասում էր, որ իր տեսակի, ճաշակի, արվեստին ու գրականությանն այդքան մոտ լինելու մեջ ամենամեծ դերը Ջուլիկ տատիկինն է եղել»,-պատմում է Շանթի սիրած աղջիկըՙ Էլենը, ապա ավելացնում.

«Շանթը այնքան է խոսել ու գրել մեր մասին, որ ես որոշեցի «գրքին գրքով» պատասխանել, դեռ հստակ չգիտեմ երբ, բայց օրերից մի օր ես կանեմ դա, չէի կարող ուղղակի 1-2 գրառումով ներկայանալ, այդ իսկ պատճառով իմ գրառումներից ոչ մեկը չկա գրքում եւ թերեւս ոչ ոք չգիտերՙ ինչու…»:

Գիրքը տպագրվել է 1000 օրինակով: Վաճառքը բարեգործական նպատակ ունի: Նպատակըՙ հանգանակված գումարով, Շանթի հիմնադրամի անունից Արցախյան պատերազմում զոհված ու վիրավոր տղաների քույր-եղբայրների համար կրթական ծրագրեր իրականացնելն է:

Գրքի էջերը բացվում են, միտք սնող, հոգին անապատացումից փրկող նրա խոսքը կենդանացնում: 180 էջերը, որոնց վրա հավերժ դաջվել էին հերոսի 18 տարիները, միշտ ներկա են պահելու նրան ծանոթ ու անծանոթ օջախներում…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՂԹՈՂԻ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔ ԿԵՐՏԵԼՆ Է ԴԺՎԱՐ

Հաջորդ գրառումը

Բայդենը և Պուտինը խորհրդակցություններ են անցկացրել միջուկային պակտը թարմացնելու ուղղությամբ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Բայդենը և Պուտինը խորհրդակցություններ են անցկացրել միջուկային պակտը թարմացնելու ուղղությամբ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Դրանք են՝ 1. Առանց հաստատված նախագծի...

ԿարդալDetails

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական