Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՐՑԵՐԻ ՀԱՐՑԸ` Ո՞ՒՄ ՏԱԼ ՁԱՅՆԸ

28/05/2021
- 28 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոցս միջավայրում նախընտրական ակտիվ շրջան է, որն օրեր անց եռուն կդառնա, վերջում էլ` օրհասական: Չգիտեմ ինչքանով է տեղին վերջին ձեւակերպումը, քանզի բացատրական բառարանները նայելով հանդիպեցի բախտորոշ-ճակատագրականից մինչեւ մահաբեր-մոտալուտ վախճան բացատրությունների: Այսուհանդերձ հուսամ, որ քաղաքական ողջախոհությունը կստիպի Հայաստան աշխարհի ճակատագրով մտահոգ այրերին խաղաղվել ու գործընթացը ծավալել ընտրություն որակվող հունով: Այսկերպ է տրվում ու կայանում ո՞ւմ ձայն տալ հարցը:

Ուր որ է կհայտնվեն սոցհարցումներ, որոնց հեղինակներն ու պատվիրատուները քողարկված թե ակնհայտ միջոցներով կներկայացնեն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների ու դաշինքների հնարավոր ակնկալիքները: Դրանք սովորաբար կազմվում ու ներկայացվում են լիդերներին ներկայացնելու նպատակով, որոնք եթե ոմանց հավանությանն են արժանանում, մյուսների էլ տարակուսանք են առաջացնում: Անվարան հաղթելու վճռական մոտեցումը մի միջավայր է ստեղծում, երբ այլոց մասնակցությունն անիմաստ է համարվում, քանզի ընտրողների ձայները մեզանում, որեւիցե մասնակցության պարագայում, էապես սահմանափակ է, 1,5 մլն-ի սահմաններում: Նրանք արդեն համոզվել են, որ կոռուպցիայի դեմ պայքար, օրինականության հաստատում, ներդրումային ազատ միջավայրի ձեւավորում, սոցիալական արդարության երաշխավորում ու համանման այլ արտահայտություններն ընդամենը բառեր են, որոնց հեղինակները դրանցում գաղափարական հենք չեն դնում, առավել եւս` տեսնում: Այստեղից էլ այն անորոշությունը, երբ պարզ չէ երկրի առաջիկա ընթանալիք ուղին, խնդիրների առաջնահերթությունը, դրանց լուծումների հերթականությունը:

ՀՀ քաղաքացուս շրջապատում վերջին օրերին հնչող հարցերից մեկը հետեւյալն է` ինչքանով էր տեղին ՀՀ բիզնես հանրությանը տարիների ընթացքում կուտակված մոտ 500 մլն դոլար պարտքի վերադարձը: Տողերիս հեղինակն իր տնտեսության վերաբերյալ վերլուծությունների փորձերի ընթացքում երբեւէ քաղաքական շահարկումների գայթակղության չի տրվել: Իսկ ահա նշված հարցում պատասխանի առումով խնդիրներ է ունենում, քանզի ասենք պայմանագրային զինծառայողների ընդգրկման, ժամանակակից զինատեսակների ձեռքբերման, անվտանգային այլ խնդիրների առումներով ֆինանսական խնդիրները հաճախ են հիշեցվել, ի պատիվ մեր գործարարների նրանք երբեւէ կտրուկ չեն դիմել իշխանություններին, պարտքի վերադարձը խնդիր չեն դիտարկել, անգամ բարձրագույն ղեկավարության աշխատավարձերն ու պարգեւավճարները կտրուկ բարձրացնելու պայմաններում: Իսկ ահա անգամ սիրողական մակարդակով արված հաշվարկների արդյունքում պարզ է դառնում, որ այդ գումարի կեսով կարելի էր առնվազն 20 հազար պայմանագրային զինծառայող ունենալ 500 հազար դրամ ամսավճարով, երկրորդ կեսը ծախսելով արդիական զինտեխնիկա ձեռքբերելու նպատակով: Պարզից էլ պարզ է, որ պայմանագրայինների գումարները ծախսվելու էին ՀՀ տնտեսական ոլորտներում, պահանջարկ էին խթանելու, այն, ինչ ակնկալում է գործարար միջավայրը: Փոխարենն ասել, թե գործարարները երկնային մանանայի տեսքով հայտնված պարտք-գումարներն օգտագործեցին ներդրումային միջավայրի ընդլայման ուղղությամբ, չենք կարող, քանզի բազմիցս է նշվել, որ 2018-2019-ի տնտեսական որոշակի աճը հիմնականում ձեռք է բերվել վարչական միջոցներով ստվերը նվազեցնելու արդյունքում:

Վստահաբար գիտեինք, չէ՞, որ թշնամին զինվելու նպատակով բազմապատիկ ծախսեր է անում, պատերազմի է պատրաստվում, որտեղ օրվա խնդիրը մեր պաշտպանունակության աստիճանի երաշխավորումն էր: Հանրության գործարար հատվածը մինչ խաղաղ ժամանակների նշմարումը կսպասեր, որպիսի պահվածք եւ դրսեւորել էր: Եթե ՀՀ քաղաքացիս ու իր շրջապատը սխալ են, խնդրեմ հակառակն ապացուցեք:

Այսօրինակ կառավարման մեղմ թե կոշտ գնահատականները թողնելով մասնագետներինՙ ընդամենը հիշենք, որ ՀՀ կառավարությունը ֆինանսական փոսերը լցնելու նպատակով գնաց աննախադեպ քայլի, հանձին` «Հայաստան» համայակական կառույցի ֆինանսների օգտագործման, որը հետագայում վերադարձրեց: Ֆինանսական ճեղքերը լցնելու պարտադրված քայլ էր նաեւ 750 մլն դոլար կազմող պարտատոմսերի թողարկումը, որի անգամ 3 տոկոս ցածր որակված գումարը 22.5 մլն դոլար է կազմում: Դե եկ ու հայաստանաբնա՛կ, հույս տածիր, որ նման ֆինանսական ձեռնարկումներով երկիրդ առաջիկա տարիներին տնտեսապես կկայանա, հեռահար խնդիրները կանոնակարգելու երաշխիքներ կառաջանան:

Անվտանգային-պաշտպանականից ոչ պակաս մտահոգիչ է ՀՀ պարենային ապահովվածության խնդիրը: Այն մոտեցումը, թե ցորենի, շաքարավազի, կենդանական ու բուսական յուղերի, կաթի ու մսի այսքան օրերի ու այսչափ շաբաթների պաշարներ ունենք, մասամբ է միայն բավարարում հանրության ակնկալիքները: Հիշատակված բոլոր այս ու այլ պարենային առաջնահերթությունները ներկրվող են, որոնք որակական ու գնային խառնաշփոթ են ստեղծում մեր առեւտրային ցանցում: Այստեղ ինչ ուզես կա, 807 հազար դրամ արժեցող հայկական կոնյակից մինչեւ 20 հազար դրամ գնահատված անհասկանալի ընկույզ: Առաջինով հիմա կարելի է խորհրդային արտադրության 2 «ժիգուլի» գնել, իսկ երկրորդով որոշ ընտանիքներ իրենց զավակի հարսանիքն են կազմակերպում: Կատակ չէ ասվածը, այլ մեր առօրյայի տխուր արձանագրում: Իշխանամետ թե ընդդիմադիր ուժերն անվերջ խոսում են ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի սակավությունից, բացարձակապես չնշելով դրանցում մշակվող բույսերի արդյունավետությունից ու հիմնավոր պահանջարկից: Այսկերպ երկիրը դառնում է այլոց բանջարա-բոստանային կցորդ, իր անցանկալի հետեւանքներով:

Եվ հարցը, ԱԺ արտահերթ ընտրություններում ո՞ւմ տալ ձայնը, հնչում է ինքաբերաբար: Ամեն ինչ ձախողման եզրին հասցրած իշխանությա՞նը, որ չի ընդունում իր ձախողումները, թե՞ ինչ-որ նորերի, որոնց խոստումները հերթական ոգեւորողն են, մարդկանց հուսալքությունը մասամբ կանխողը: Որ թշնամին մեր դուռն ու լուսամուտն է ծեծում, եւ այս պայմաններում սխալվելու իրավունք չունենք, դա անքննելի է:

Հավատա՛նք մեր ազգի դարերով կուտակված ներուժին:

24.05.2021թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԳԵՆԵՐԱԼ

Հաջորդ գրառումը

«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԵՐՊԱՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԿԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԵՐՊԱՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ԳԻՏԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական