Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԿԱՆԳՆԵԼ Է ՊԱՂԵՍՏԻՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ

14/05/2021
- 14 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Միջազգային հանրությունը, սակայն, Իսրայելի փոխարեն Համասին է դատապարտում

Ռամադանը, ըստ լուսնային օրացույցի, սրբազան ամիս է մահմեդականների համար: Նրանք մեծ պահքը ռամադանում են պահում, որին հետեւում են ռամադանի եռօրյա տոները, որոնք այս տարի սկսեցին երեկՙ մայիսի 13-ին: Այս տոները շարժական են: Սակայն անկախ շարժականությունից, ամեն տարի ռամադան ամսում իրադրությունը Երուսաղեմում սրվում էր, իսկ դա, որպես կանոն, հանգեցնումՙ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը, դրան հետեւում էին Գազայի հատվածի ռմբակոծությունները:

Այս ամենի առումռվ բացառություն չկազմեց նաեւ ընթացիկ տարին: Խնեդրո առարկա բախումների նախադրյալները դեռեւս ստեղծվել էին մայիսի 7-ին, երեկոյան նամազից հետո, երբ իսրայելական ոստիկանությունը հարձակվել էր Արեւելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը արմատական հրեաների հնարավոր ոտնձգություններից պաշտպանելու համար այնտեղ հերթապահող պաղեստինցիների վրա: Վիրավորվել էին, պաղեստինյան Կարմիր մահիկի տվյալներով, 205 պաղեստինցի:

Ոստիկանների հարձակումը կրկնվել էր նաեւ մայիսի 8-ին, որի հետեւանքով վիրավորվել էր եւս 90 պաղեստինցի: Մայիսի 10-ին Ալ-Աքսայի մոտ պաղեստինցիներն անցան դիմադրության, ի պատասխան դրան Իսրայելի ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին Գազան, որը հանգեցրեց 30 պաղեստինցիների սպանության, սպանվածներից 10-ըՙ երեխաներ:

Մայիսի 11-ին Իսլամական դիմադրության շարժումըՙ Համասը, դրան արձագանքեց իսրայելական սահմանային բնակավայրերի հրթիռակոծությամբ: «Ազատություն» ռադիոկայանը ռմբակոծության առնչությամբ նշում է, որ հիմնական թիրախները դարձան Իսրայելի հարավում գտնվող բնակավայրերը, մասնավորապես Աշքելոն քաղաքը, որտեղ կա երկու զոհ:

Մինչ Արեւելյան Երուսաղեմում շարունակվում էին բախումները իսրայելական ոստիկանության եւ Ալ-Աքսան ոտնձգություններից պաշտպանող պաղեստինցիների միջեւ, որոնք գագաթնակետին էին հասել մայիսի 10-ին, 1967 թ. վեցօրյա պատերազմում Երուսաղեմը պաղեստինցիներից (Հորդանանից) գրավելու օրը, որոշ իսրայելցի վերաբնակներ սկսել էին Արեւելյան Երուսաղեմում բնակարաններից վտարել արաբ ընտանիքներին, ինչը քաղաքի ազգագրությունը փոխելու իսրայելական հերթական քայլ էր: Խոսքը գլխավորապես Շեյխ Ջարրահ թաղամասի մասին է:

Անդրադառնալով պաղեստինցիներին թաղամասից վտարելու հարցին, «Euronews»ի կայքէջը մայիսի 10-ի համարում գրել էր, որ դատական ստորին ատյանների հօգուտ իսրայելցի վերաբնակների կայացրած որոշմանը պաղեստինցիների առարկությունից հետո վտարման հարցը ներկայացվել էր Իսրայելի գերագույն դատարան, սակայն վերաբնակները, առանց սպասելու դատարանի որոշմանը, որն ընդունվելու էր հաջորդ օրըՙ մայիսի 10-ի նիստում, ներխուժել էին թաղամաս, ցույց տալով հարյուրամյա վաղեմությամբ գրանցամատյանները, թե իրենք են թաղամասի բուն տերը, հետեւաբար նաեւ բնակարանների, փորձելով պաղեստինցի ընտանիքներին վտարել սեփական տներից:

Բախումների հետեւանքով հետաձգվել է Իսրայելի գերագույն դատարանի նիստը: Սակայն իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից Գազայի ռմբակոծության եւ դրան Համասիՙ սահմանամերձ իսրայելական բնակավայրերը հրթիռակոծելով արձագանքի պատճառով պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ավելի քան սրվեց, ստանալով հերթական պատերազմի վերաճելու բնույթ: Կվերաճի՞, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Պարզապես պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր պատերազմի վերաճելու հավանակությունը, տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, մեծապես մտահոգում է միջազգային հանրությանը, կասկած չի հարուցում: Մանավանդ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի «սա դեռ սկիզբն է, ռմբակոծությունը շարունակելու ենք» հայտարարության եւ Համասի «համարժեք քայլերով Իսրայելին պատասխանելու» վճռականության ֆոնին:

Անկախ այդ վճռականության իրատեսական լինելու հանգամանքից, մայիսի 10-ին ՄԱԿ-ի Անվտագության խորհուրդը արտակարգ նիստում քննարկեց Արեւելյան Երուսաղեմում տիրող իրավիճակը, բայց ապարդյուն: Թուրքական «Անադոլու» գործակալության տվյալներով ԱՄՆ-ի առարկության պատճառով որեւէ որոշում չի ընդունվել: Անվտանգության խորհրդի հաջորդ նիստը նախատեսվոքւմ էր մայիսի 12-ին: Թեեւ հոդվածը գրելու պահին նիստը դեռ չէր գումարվել, սակայն դժվար չէ կռահել, որ նիստում առավելագույնս կընդունվի Իսրայելին դատապարտող որոշում, ընդ որում բավականին անբովանդակ, որը հազիվ թե որեւէ լուծում առաջադրի հարցին:

Համենայն դեպս, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին, որտեղ, ինչպես մայիսի 12-ին նշել է պաղեստինյան պաշտոնական WAFA գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահն անդրադարձել է Արեւելյան Երուսաղեմում տիրող վերջին զարգացումներին, ինչպես նաեւ ԱՄՆ-Պաղեստին երկկողմ հարաբերություններին, որոնք փաստորեն սառեցվել էին Դոնալդ Թրամփի օրոք, աստիճանաբար դադարեցնելով պաղեստինյան կողմին տրամադրվող ամերիկյան ֆինանսական աջակցությունը:

WAFA գործակալության այս հաղորդագրությունն ավելի քան անբովանդակ է, Բայդենի ուղերձի բովանդակության մասին նույնիսկ պատկերացում չի տալիս: Այնտեղ պարզապես նշվում է, որ Սպիտակ տունը դատապարտեց Գազայի հատվածից Համասի կատարած հրթիռակոծությունները եւ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը պայմանավորեց երկու պետության, այսինքն իսրայելականի կողքին նաեւ պաղեստինյան պետության կազմավորման սկզբունքով:

Պաղեստինցիները հազիվ թե դեմ լինեն այդ սկզբունքին, պայմանով որ այդ դեպքում Արեւելյան Երուսաղեմն էլ դառնա Պաղեստինի մայրաքաղաքը, ինչը իրատեսական չի թվում: Ավելին, Իսրայելը, ըստ երեւույթին, մտադիր է աստիճանաբար Արեւելյան Երուսաղեմը ամբողջովին դատարկել պաղեստինցիներից: Ի դեպՙ թուրք քաղաքագետները նույնիսկ խոսում են Գազայի դատարկման Իսրայելի մտադրությունների մասին, բնակիչներին Սինայի թերակղզի, այսինքն Եգիպտոսի տարածք տեղափոխելու միջոցով: Հարկ է նշել, որ ամենեւին չի բացառվում Գազայի բնակիչների տեղափոխման տարբերակը, թեկուզ միջնաժամկետ հեռանկարում:

Ի դեպՙ իսրայելական բնակավայրերի հրթիռակոծության համար Համասին դատապարտել է նաեւ Գերմանիան: Գալով արաբական երկրներին, համանուն լիգան Գազայի իսրայելական ռմբակոծության առնչությամբ առայժմ նախանձելի զսպվածություն է դրսեւորում: Դրա գլխավոր պատճառը, թերեւս, Համասի սերտ կապերն են «Մուսուլման եղբայրների» հետ, որոնց արաբական երկրներից զատ ԱՄՆ-ի գլխավորությամբ ահաբեկչեկան է համարում նաեւ Արեւմուտքը:

Հատկանշական է, որ ոչ պակաս նախանձելի է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զսպվածությունը: Մինչդեռ նա մինչեւ օրս հանդես էր գալիս Համասից զատ նաեւ «Մուսուլման եղբայրների» գլխավոր հովանավորի դերում: Մայիսի 12-ի դրությամբ Էրդողանը Իսրայելին դատապարտող որեւէ հայտարարություն չի արել, ուղղակի ասել է, որ դա Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի գործն է:

Մեջլիսը խորհրդարանական բոլոր 5 կուսակցությունների համատեղ հայտարարությամբ դատապարտեց Իսրայելին: Դատապարտեցին նաեւ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընն ու նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունը : Ինչ վերաբերում է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուին , ապա նա էլ մայիսի 11-ին Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ Իսրայելին դատապարտելը քիչ է, պետք է գործնական քայլերի դիմել:

Թե ի՞նչ քայլեր են դրանք, նա չասաց, պարզապես հայտարարեց, որ ամեն կերպ աշխատում են գործի դնել ՄԱԿ-ի Անվտագության խորհրդին: Կկարողանա՞, դժվար թե: Առավելագույնս նրան հաջողվի նպաստել Արեւելյան Երուսաղեմում տիրող իրադրության առնչությամբ Իսլամական համագործակցություն կազմակերպության արտահերթ նիստի գումարմանը, որտեղ ընդամենը կընդունվի Իսրայելին դատապարտող մի որոշում, ինչը որքան էլ բովանդակալից լինի, ոչինչ չի տա պաղեստինցիներին, ինչպես որ չի տվել 2017-ին Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախագահ Թրամփի որոշումից հետո Իսլամական համագործակցություն կազմակերպության գումարած արտակարգ նիստը, որտեղ Արեւելյան Երուսաղեմը հռչակվել էր Պաղեստինի մայրաքաղաք:

Նախորդ գրառումը

ՍԱԴՐԱՆՔՙ ՀԵՌՈՒՆ ՏԱՆՈՂ ԵՆԹԱՏԵՔՍՏԵՐՈՎ

Հաջորդ գրառումը

ՍՈՒՐԻԱ-ԼԻԲԱՆԱՆ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՍՈՒՐԻԱ-ԼԻԲԱՆԱՆ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական