Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԱՎՐՈՎԸ ԿԱ՛Մ ՀԱՇՎԵԼ ՉԳԻՏԵ, ԿԱ՛Մ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

07/05/2021
- 07 Մայիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկօրյա այցով Հայաստանում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը , որը Երեւանից մեկնելու է Բաքու: Լավրովը հանդիպումներ է ունեցել վարչապետ Փաշինյանի եւ արտգործնախարար Արա Այվազյանի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպման ընթացքում խոսել է դժվար պահին Հայաստանին մեկնված ռուսական օգնության ձեռքիցՙ համավարակի եւ Ղարաբաղի դեմ ագրեսիայի հետեւանքով ստեղծված խնդիրները լուծելիս, ՌԴ շնորհիվ պատերազմական գործողությունների կանգնեցնելը նշելով, ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիք անվանելով եւ Վլադիմիր Պուտինը դերը խաղաղության ու խնդիրների լուծման ուղղությամբ առանձնահատուկ ընդգծելով:

Հայաստանն էլ պատրաստակամ է շարունակել 2020 թվականի նոյեբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություննեով նախատեսված պայմանավորվածությունների կատարումը: ԲայցեւՙՓաշինյանը նշել է, որՙ

Ադրբեջանի գործողությունները բոլորովին չեն նպաստում երկխոսության առաջընթացին, այն էՙ Ադրբեջանի կողմից ռազմագերիներին չվերադարձնելը, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումները, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացումը, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի լարմանը եւ պայմանավորվածությունների տապալմանը: Նա Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման արձագանք է համարել Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որը համահունչ է հայկական կողմի դիրքորոշմանը, այն էՙ վերականգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու խաղաղ բանակցային գործընթացը: Ինչպես տեսաքՙ Արցախի հանրապետության մասին էլ ոչ ոք չի խոսումՙ Լեռնային Ղարաբաղ է:

Ավելի վաղ իր հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում Սերգեյ Լավրովը նշել էր, թե քաղաքական հարցերը հեշտ կլուծվեն, երբ մարդիկ սկսեն լավ ապրել, սա որպես պատասխան հաղորդուղիների ապաշրջափակման հարցին.«Խաղաղ գործընթացը, որը սկսվել է նոյեմբերի 9-ից, նպատակ ուներ դադարեցնել պատերազմն ու անցնել խաղաղապահ օպերացիայի եւ բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակմանը, արդեն գրեթե կես տարի էՙ իրականացվում է: Այդ պատճառով խոսել խաղաղ գործընթացի անցնելու մասինՙ իրականության խեղաթյուրում է: Երբ մարդիկ ազատվեն շրջափակումից ու էմբարգոյից, այդ ժամանակ կանցնեն այն առավելություններից օգուտ քաղելուն, որոնք ներկայացնում է այդ ե՛ւ ռազմավարական, ե՛ւ աշխարհաքաղաքական, ե՛ւ աշխարհատնտեսական առումով կարեւոր տարածաշրջանը: Մեր ջանքերով հրադադար սահմանվեց եւ խաղաղապահ զորախումբ տեղակայվեց, ինչի մասին պայմանավորվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը: Եվ ես համոզված եմ, որ երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի օգուտները, նրանք կսկսեն արդեն այլ կերպ վերաբերվել հարցերին, որոնք այժմ մեր որոշ գործընկերներ փորձում են առաջին պլան մղել: Պետք չէ այժմ քաղաքականացնել գործընթացը: Այն բավական բարդ է: Նրանք, ովքեր փորձում են այդ հարցերը թողնել հետոյի եւ առաջին հերթին զբաղվել քաղաքական հարցերով, իմ կարծիքով, ամբողջ գործընթացը ոտքից գլուխ շրջում են: Ավելի հեշտ է լուծել քաղաքական հարցերը, երբ մարդիկ նորմալ են ապրում, հողի վրա, որտեղ ե՛ւ ադրբեջանցիները, ե՛ւ հայերը շատ տասնամյակներ եւ հարյուրամյակներ կողք կողքի ապրել են»,- ասել է նա:

Դեՙ ինքը, Լավրովն այս տարածաշրջանում եւ հայերի կաշվի մեջ չի ապրում, դրա համար էլ այդպես հեշտ է խոսում, առեւտրի վերածում մեր հողի վրա անվտանգ ապրելու մեր իրավունքը:

Իսկ թե ոնց է հարյուրամյակներ հաշվել հայ-ադրբեջանական հարաբերություններում Սերգեյ Լավրովը, երբ ադրբեջանական պետություն հասկացությունը ընդամենը 100 տարվա ծագումնաբանություն ունի, հասկանալի չէՙ կա՛մ հաշվել չգիտե, կա՛մ պատմություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽԱՂՈՒՄ ԵՆՔ ՍԹՐԻՆԲԵՐԳ

Հաջորդ գրառումը

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՙ ԸՍՏ ԵՌԱԲԼՈՒՐԻ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՙ ԸՍՏ ԵՌԱԲԼՈՒՐԻ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական