Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԸ ՈԳԵԿՈՉՈՂ ՀԱՄԵՐԳ ՍԱԼՈՆԻԿՈՒՄ

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հուշահամերգով ոգեկոչել է Սալոնիկի պետական սիմֆոնիկ նվագախումբը: Այն կյանքի է կոչվել հայ-հունական ծագումով դիրիժոր եւ ջութակահար Քրիստոս Ղալիլեասի ջանքերով: Համերգի ընթացքում հնչել են Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պոեմը, հատվածներ կանադաբնակ հույն ժամանակակից երգահան Քրիստոս Խացիսի «Լույս խաչից» ստեղծագործությունիցՙ հիմնված հայկական շարականների («Ուրախ լեր», «Ուր ես, մայր իմ», «Տէր, ողորմեա», «Գովեա Երուսաղէմ») վրա, Արամ Խաչատրյանի Սպարտակի եւ Ֆրիգիայի Ադաջոն «Սպարտակ» բալետից: Նվագախումոբը ղեկավարել է Միլթոս Լողիադիսը , վոկալ բաժինը կատարել է հունահայ սոպրանո Սիրան Չալըքյանը , բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես են եկել Հյուսիսային Հունաստանի պետական թատրոնի գեղարվեստական տնօրեն Նիկոս Կոլովոսը (հունարեն) եւ Արաքսյա Կարապետյանը (հայերեն):

Համերգը հեռարձակվել է ժամը 22:00-ին, Հունաստանի հեռատեսիլի ET3 կայանով: