Չորեքշաբթի, Հուլիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԻՄՈՒՄՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈԼՈՐ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

16/04/2021
- 16 Ապրիլի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Դիմողՙ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՄՋՅԱՆ

Ավելի քան 22 տարի ապրել եմ մենակ: Քրիստոսի չարչարանք կրել եմ: 3 օր դիմացավ Քրիոստոսը: Ես այսքան ժամանակ դիմանում եմ: 2-րդ կարգի հաշմանդամ եմՙ 8-րդ տարին: Ապրել եմ գրեթե թափառականի նման: Եղել է դեպք, երբ ես սովից իմ արյունն եմ խմել, բայց հրաժարվել եմ պետական կամ մասնավոր որեւէ օգնությունից, եւ դա բոլորը գիտեն: Մինչեւ 2014 թիվը, երբ ինձ վրա, մինչեւ օրս ինձ համար անհայտ մարդիկ, կատարեցին 4-րդ մահափորձը, որն ինձ կիսամարդ դարձրեց, ես տառացիորեն ոչինչ չունեի: Եթե ստրուկները ոչինչ չունեին, բացի սեփական շղթաներից, ապա ես այդ շղթաներն էլ չունեի: Միայն դրանից հետո ստացա հաշմանդամության 2-րդ խումբ եւ սոցիալական նպաստ: Իմ մասին մի 15-20 անգամ գրվել է տարբեր օրաթերթերում: Ո՛չ պետությունից, եւ ոչ էլ մասնավորից ոչ մի ակնկալիք չունեի, քանի որ, չնայած պաշտում էի իմ հայրենիքը, բայց զզվում էի իմ պետությունից: Հույսս միայն եղբորս եւ հորեղբորս տղաների վրա էր: Ինձ համար անհայտ մարդիկ անընդհատ խոչընդոտում էին, որ ես ապրեմ, ստեղծագործեմ եւ աշխատեմ: Դա բոլորը գիտեն:

2014 թվից արդեն կարծրությունս մեղմացավ, եւ ես սկսեցի օգնություններից չհրաժարվել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ եղբայրներինՙ Վահրիճ Գեւորգյանին, Վահրամ Ադամյանին, Սերգեյ Մանուկյանին, Հարություն Մելքոնյանին, ԱԺ նախկին պատգամավոր Վրեժ Մարկոսյանին, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանին եւ օգնական Մերի Բադալյանին, Ապարանի համայնքապետներ Կարեն Եղիազարյանին եւ Գոռ Աբրահամյանին եւ այն մարդկանց, որոնք իմ լավն ու բարին են ցանկացել:

Գրող-հրապարակախոս եմ: Իմ «Մի՛ կարդա» խորագրով գիրքը բոլորին է հայտնի: Օրական խմում եմ 10-15 կոճակ դեղահատ:

Այս պահին ուզում եմ հայոց ճիշտ պատմությունը գրելՙ 1985 թվից մինչեւ հիմա: Սակայն իմ պաշտելի հայրենիքի եւ զզվելի պետության տերերը նախ ինձանից էին վախենում, հիմա էլ վախենում են իմ գրածներից: Խնդրում եմ Հայաստանի բոլոր լրագրողներին, որ ինձ ժողովրդի հետ խոսելու հնարավորություն տանՙ մամուլի ասուլիսի միջոցով: Ես այնպիսի բաներ կասեմ, որ 1991 թ.-ից մինչեւ հիմա ոչ ոք չի ասել:

Հեռախոսահամարներՙ 041-888455, 093-799942

Նախորդ գրառումը

ՄՇՈ ՀԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Հաջորդ գրառումը

ՎԵՐԵԼՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՎԵՐԵԼՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Լրահոս

Ցեղասպանության միջազգային ճանաչումն ինքնին մեծ արժեք չունի, եթե այն չի զսպում Թուրքիայի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

30/06/2026

Պատմական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը հարցազրույց է տվել «Եվրոմեդիա-24» կայքին և վերլուծել Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրադարձությունը։ Արմեն Այվազյանը...

Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստան»-ի միջնորդությունը

30/06/2026

Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը հրապարակել է միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումները։ Նա, մասնավորապես, նշել է. «Սահմանադրական դատարանը երեկ քննարկեց կողմերի...

Բաքվում շարունակվել է առևանգված հայ պատանդների շինծու դատավարությունը

30/06/2026

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների բողոքների քննությունը: Ադրբեջանական APA-ն հայտնում է,...

Մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը

30/06/2026

Հայաստանի կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը....

Իրենք ուրացան 10 միլիոն ժողովրդի արածը, իմ արածն ի՞նչ է, որ չուրանան. Սամվել Կարապետյան

30/06/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է՝ իշխանությունները ոչ մի շանս չունեն իրենց «մեջտեղից հանելու»։ Կարապետյանը չի պատկերացնում, թե...

Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում. Իրինա Յոլյան

30/06/2026

​Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական