Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՑ ԲԱՌՈՒԲԱՆԻ ՔՈՒՐՄԸ

05/03/2021
- 05 Մարտի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ


Հայ լեզվի, հայ մշակույթի ազնիվ մշակ էր Լեւոն Սարգսյանը: Նրան ճանաչելու հնարավորություն ընձեռեցին «Ազգ»-ի մշակութային հավելվածում իր հրաշալի հրապարակումները. տարիներ նա թղթակցում էր մեր թերթին, ի մասնավորի հայերենի, մեր գրական լեզվի նկատմամբ որեւէ ոտնձգություն, անգամ աննշան աղավաղում աչքից չէր վրիպում, արձագանքում էր անմիջապեսՙ խստաոճ, խստապահանջ, հանգամանալի, փաստերով, լակոնիկ: Ցավոք, մտավորական մեր միջավայրում այսպիսի սկզբունքային մարդիկ, անգամ մասնագետներ, շատ սակավ են: Եվ ահա այսպես վաղաժամ նա հեռացավ մեր կյանքից:

Իր ֆեյսբուքյան էջում Լեւոն Սարգսյանի գրիչը բոլորովին այլ երանգով երեւացՙ բանաստեղծական, նուրբ քնարերգուի նոտաներով. զգայուն այդ հոգին մաքուր սիրո լարեր էր հնչեցնում: Այս խառնակ, մտատանջ օրերին զգացմունքի այդ տողերը օգնում էին մեր ներսում կուտակված ամպերը մի պահ ցրելու, կյանքի թաքուն հմայքները զգալու:

Եվ հիմա չեմ կարող չհիշել նրա մարդկային նկարագրի մասին վկայող մի դրվագ, նրա վերաբերմունքը «Ազգ»-ի մշակութային հավելվածի դժվարին օրերին, երբ ամիսներ ֆինանսական պատճառով լույս չէր տեսնում: Ինչպիսի անհանգստությամբ էր Վանաձորից զանգահարում խմբագրություն, հետաքրքրվում եւ ոչ միայն. նա նախաձեռնեց վանաձորցի մտավորականների ստորագրահավաքՙ հաջակցություն թերթի այդ էջերի վերաբացման: Ասում էր. «Ափսոս է, մեր օրերի եզակի ամբիոն էՙ լեզվի պահպանման, բարձր մշակույթի քարոզչության»:

Հազար ափսո՜ս…

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


Մահը կյանքի ընթերական է, որից ոչ ոք խուսափել չի կարող: Այդ գիտակցումն ունեն բոլորը, եւ այնուամենայնիվ մարդկայնորեն անասելի ծանր է հարազատի, մտերմի հավերժ հեռացումը: Միակ սփոփանքը հեռացողի` շրջապատին թողած ջերմության հուշն է, հատկապես երբ հեռացողը իրական արժեքների կրող է:

Ցավալի է, բայց փաստն այն է, որ հետխորհրդային ողջ շրջանում ազգային ծրագրերի երազանքով անկախացած Հայաստանում վտանգված է եղել հայոց արժեքային համակարգն ամբողջությամբ: Ավա՜ղ, շատերը չէ, որ խորությամբ են ըմբռնում դա, եւ այդ քչերից էր Լեւոն Սարգսյանը : Սուր էր Լեւոնի գրիչը, ճշգրտորեն դիպուկ եւ հեռահար: Սրանք ընթերցող հանրությանն ուղղորդող հատկություններ են, որոնք մղում են այդ հանրությանը ազնիվ դիմադրության` ի տես նրա ինքնապահպանման:

Տարոլորտ խնդիրներ է արծածրել Լեւոնի գրիչը, եւ գրածը միշտ էր մասնագիտորեն արտակարգ: Լեզվի մասին գրելիս լեզվաբան էր նա, գրականության մասին գրելիս` գրականագետ, քաղաքականության մասին գրելիս` քաղաքագետ եւ այս ամենով պայմանավորված` խորագետ հրապարակախոս: Իր նախորդ բոլոր մեծերից ազգային արժեքներին տեր ու պաշտպան լինելու մարտական հմտությունն էր ժառանգել: Հայոց լեզվի` մեր իրականության մեջ պաշտոնական մակարդակով համատարած ապականությանը զուգընթաց, խորապես գնահատելով բարբառային հարստությունը` առաջնային եւ անզիջում կարեւորություն էր տալիս գրական հայերենի` իբրեւ ազգային միասնության խորհրդանիշի դերին, նրա պահպանման, «է» օժանդակ բայի քաղաքացիության պահանջին: Պարտավոր եմ տեղեկացնել, որ անցյալ տարվա կրթական չափորոշիչների նախագծի դեմ առաջին սուր ճոճողն էր Լեւոնը: Հակահայկական ծրագրերի դեմ լայնածավալ պայքարի սկիզբը նա՛ դրեց:

Անզուգական են Լեւոն Սարգսյանի քաղաքական դիմանկարները, յուրաքանչյուրը` իրեն արժանի այպանանքով: Կարելի էր, իհարկե, վիճարկել նրա այս կամ այն միտքը, բայց անհնար էր անտարբեր անցնել նաեւ՛ այդ մտքերի կողքով:

Բազմաշնորհ էր Լեւոն Սարգսյանը, եւ այդ շնորհներից էր վերուստ տրված գեղարարի ձիրքը: Եթե հրապարակախոսական հոդվածներում անզիջում մարտիկ էր, ապա բանաստեղծության տիրույթում (հատկապես վերջին շրջանի գործերում) իմաստուն ու նուրբ քնարերգակ էր:

Կյանքի վերջին երեսուն տարին ապրում էր Վանաձորում: Այնտեղ հայտնվելուն պես այնպես ու այնքան էր աշխուժացրել քաղաքի գրավոր մշակույթի տարածքը, որ ցավով պիտի արձանագրեմ` նրա հեռացմամբ մի տեսակ որբացավ նաեւ այդ քաղաքը: Մթնոլորտարար կերպար էր: Երկար տարիներ լինելով Վանաձորի պետական համալսարանի լրատվության բաժնի վարիչը` դասախոսից մինչեւ ուսանող իր սպասելի հյուրն էր դարձել: Քանի՜ քանիսին է օգնել` աներեր ոտք դնելու գրական ճանապարհ: Լեւոնի խմբագրության գողտրիկ սենյակը առողջ մտասերման յուրովի կացարան էր դարձել, մշակութային գունոլորտով լեցուն մի կացարան, որի` իրեն դիմահայաց պատի` պատմական Հայաստանի հատվածական քարտեզին թափանցիկ եւ նկատելի գրով դաջված էր` Ալաշկերտ` պապերուս էրգիր…

Արդ` բարի ե՛րթ քեզ դեպի քեզ սպասող մեզ անհայտ տարածություն, հայոց բառուբանի քուրմ իմ ալաշկերտցի՛ ընկեր:

Քո կորստյան վիշտը միայն հարազատներինդ, ընկերներինդ եւ ծանոթներինդ չէ: Կիսով չափ ամայացավ քաղաքիս գրագիտությունը: Քեզնով, քո արդեն հուշ դարձող գոյությամբ ազգային արժեքների պաշտպան ու պահապան հայ ռազմիկի կորստյան ցավ է ծանրացած հիմա հոգումս…

03.02.2021 թ.

Նախորդ գրառումը

ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԽԱՂԱՂ ՏՈՂԵՐ» ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԷՍՍԵՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ

Հաջորդ գրառումը

Փաստացի՝ պայքարի մի կողմում հայն է իր Բանակով, իսկ մյուս կողմում՝ ազգադավ իշխանությունը. Գևորգ Գևորգյան

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Փաստացի՝ պայքարի մի կողմում հայն է իր Բանակով, իսկ մյուս կողմում՝ ազգադավ իշխանությունը. Գևորգ Գևորգյան

Լրահոս

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի կալանքը

24/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։ Դատարանը՝ նկատի ունենալով...

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական