ԲԱՔՎԻ ԿԱՇԱՌԱՌՈՒՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ ԵՆ

9

Երեկ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր քրիստոնյա դեմոկրատական կուսակցության անդամ Աքսել Ֆիշերը Ադրբեջանից կաշառք ստանալու կասկածանքով իմունիտետից զրկվել է, խուզարկել են նրա գրասենյակներն ու տունը, իրազեկ ենք դառնում գերմանական տարբեր ԶԼՄ-ների նույն օրվաՙ մարտի 4-ի հրապարակումից: Ի թիվս մի շարք փաստերի, նրան մեղադրում են 2008-2016 թվականներին բալթիական հաշվեհամարով, բրիտանական կեղծ ձեռնարկատիրական ընկերության միջոցով Ադրբեջանից դրամ ստանալու մեջ: «Բիլդը» հիշեցնում է, որ 2017-ին արդեն ԵԽ-ում Բաքվիՙ եվրոպացի տարբեր քաղաքական գործիչներին կաշառելու փաստը սկանդալ էր գրանցել, պառլամենտի նախկին նախագահ իսպանացի Պեդրո Ագրամունտը ստիպված եղավ հրաժարական տալ: