Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՈՒՐՔԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ԱՊԱՀԱՅԱՖԻԿԱՑՆԵԼ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

26/02/2021
- 26 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց էլ ֆաշիստական Թուրքիան շարունակում է հայկական մշակութային արժեքների` հայերից օտարումն ու ոչնչացումը: Այդպիսով նրանք փորձում են հայերի պատմական հայրենիքից ջնջել հայկական հետքը, ոչ այնքան աշխարհի, որքան` եկող սերունդների տհաճ հարցերը կանխելու նպատակով:

Ոչնչացվող, օտարվող եւ «անուշադրության» հուշարձանները, ցավոք, շատ են, ստորեւ փորձեմ ներկայացնել դրանցից մեկ-երկուսը` ամենաթարմերը:

Օրինակ` Անկարայի հայկական գերեզմանատունը ցայսօր էլ շարունակաբար ենթարկվում է գանձախույզների վանդալային հարձակումներին ու պղծումներին: Այդ մասին անցյալ տարվա աշնանը Թուրքիայի խորհրդարանում անհանգստություն էր հայտնել նաեւ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը ` հիշեցնելով, որ գերեզմանոցի տարածքը Անկարայի պատմամշակութային ժառանգության մի մասն է կազմում եւ 90-ականներից հատուկ պահպանվող տարածք է համարվում:

Խոսքն Անկարայի Սինջանի շրջանի Սուրբ Փրկիչ եւ Ս. Քառասուն մանուկ եկեղեցիների հայկական գերեզմանոցի մասին է:

Քիչ չեն դեպքերը, երբ Թուրքիայում վաճառքի են հանվում նաեւ հայկական եկեղեցիները: Օրինակ` հունվարի 14-ին թուրքական առեւտրային կայքերից մեկը` «Sahibiden.com»-ը, հայտարարություն տարածեց այն մասին, որ 6 միլիոն թուրքական լիրայով վաճառվում է Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին: Այդ հայտարարության նախօրեին վաճառքի էր հանվել նաեւ Բուրսայի մեկ այլ հայկական եկեղեցի` արդեն 6.300.000 լիրայով:

Հայտարարության մեջ որեւէ նշում չկա եկեղեցիների ծագման մասին, միայն նշվում է, որ այն կարող է ծառայել որպես թանգարան, արվեստի կենտրոն, հյուրանոց եւ այլն.

«Վաճառքի է հանվել Բուրսայի շրջանում գտնվող եւ մասնավոր սեփականության կարգավիճակ ունեցող պատմական եկեղեցին: Եկեղեցին, որը կառուցվել է այստեղ ապրող հայերի համար, փոխանակությունից (1923թ. հույն-թուրքական բնակչության փոխանակություն) հետո բնակիչների հեռանալու պատճառով անցել է մասնավոր սեփականության եւ 1923թ. ի վեր մի որոշ ժամանակ շահագործվել է որպես ծխախոտի պահեստ, այնուհետեւ կարի ֆաբրիկա»,- ասված է հայտարարության մեջ:

Այս ամենին կարելի է հավելել «անուշադրության» պատճառով ամեն տարի փլուզվող ու հողին հավասարեցվող հայկական տասնյակ պատմամշակութային արժեքները, որոնք, ըստ թուրք իշխանավորների` «ավելորդ գլխացավանք» են իրենց համար:

Այս առումով Հայաստանի իշխանություններն ու սփյուռքի շրջանակները լուրջ անելիքներ ունեն, բայց սփյուռքը, մանավանդ վերջին շրջանում, կարծես նիրհի մեջ է, իսկ Հայաստանում…իսկ Հայաստանում, ցավոք, դրա ժամանակը չունեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ԶԱՎԵՇՏԱԿԱՆ ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔԸ ԹՈՒՐՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ. «ԼՈՒՍԻՆ ԵՆՔ ԳՆՈՒՄ»

Հաջորդ գրառումը

31 ՄԻԼԻԱՐԴԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

31 ՄԻԼԻԱՐԴԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական