Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՐԹԱԳՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵԾԱՆՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՓԱԿ ՄՆԱԼ

13/02/2021
- 13 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

– Ուզում ենք աշխատել, բայց չենք կարող, որովհետեւ երեխային ոչ ոքի չենք կարող վստահել:

Փետրվարի 8-ին Երեւանի քաղաքապետարանի մոտ ծնողները պահանջում էին բացել մանկապարտեզները եւ բողոքի ակցիա էին կազմակերպել: Քաղաքային իշխանությունը պնդում է, որ հարցը մոտ ժամանակներս կլուծվի: Սակայն ծնողները պահանջում էին հստակություն, թե երբ են մանկապարտեզները վերսկսելու իրենց աշխատանքը:

«Ծնողների մեծ մասը չեն կարողացել գալ, քանի որ չգիտենՙ ում մոտ թողնեն երեխաներին», մեզ հետ զրույցում ասաց Մարինե Հայրապետյանը :

Զրուցակիցս նշեց, որ իր երեխային մանկապարտեզ ընդունելու համար գրանցել է դեռեւս 2019 թվականի հունիսին, բայց հարցը հետաձգվել է համավարկի եւ սահմանափակումների պատճառով:

Ծնողները նշում են, որ այս ընթացքում շատացել են մասնավոր մանկապարտեզները:

«Ծնողների մի մասը ստիպված է երեխաներին մասնավոր մանկապարտեզներ տանում: Բայց ոչ բոլորը կարող են այդպես վարվել: Իմ ընտանիքում աշխատում է միայն ամուսինս, իսկ ես չեմ կարողանում աշխատել, քանի որ պետք է մնամ տանըՙ երեխայիս հետ», ասում է Ելենա Մանուկյանը , որը եկել էր իր 4-ամյա երեխայի հետ: Կինն ասում է, որ չի հասկանում պետական մանկապարտեզները փակ պահելու իմաստը, երբ մասնավորները աշխատում են:

Հավաքված ծնողներից մեկն էլ նշեց, որ չնայած նախընտրում է պետական մանկապարտեզը, սակայն ստիպված է երեխային վճարովի մանկապարտեզ ուղարկել: Մեկ այլ ծնող էլ նշում էր, որ ստիպված դուրս է եկել աշխատանքից, որ կարողանա երեխային խնամել:

Ծնողների պահանջը մեկն էրՙ վերսկսվեն մանկապարտեզների բնականոն ընդունելությունները, քանի որ իրենց նման շատ մայրիկներ չգիտենՙ գնալ աշխատանքի, թե՞ մնալ երեխայի հետ, իսկ մասնավոր մանկապարտեզները թանկ «հաճույք են»:

Ծնողներից մեկըՙ Զարուհի Սարիբեկյանը նշեց. «Մեր տան շրջակայքի երեք մանկապարտեզներից ոչ մեկում տեղ չկա. արդեն կես տարի է, ինչ սպասում եմ, բայց կան ծնողներ, որ նույնիսկ իրենց բալիկներին երկու տարի առաջ են գրանցել, ու ոչ մի առաջընթաց չկա: Վերջերս գնացել եմ նաեւ թաղապետարան, մանկապարտեզների բաժնի պատասխանատուն ինձ պատասխանել է, որ մինչեւ սեպտեմբեր, պայմանավորված համավարակով, մանկապարտեզներում ընդունելություն չի լինելու. հիմա առաջնահերթությունները հիմնականում տրվում են միայնակ ծնողներին ու անապահով ընտանիքներին, նաեւ զինծառայողների ընտանիքներին: Բայց մեր ծնողների մեջ կան զինծառայողների ընտանիքների ներկայացուցիչներ, որոնց եւս առաջնահերթություն չի տրվել»:

Երեւանի մանկապարտեզներում այս պահին ավելի քան 12 հազար հերթագրված երեխա կա, իսկ այժմ հաճախում է 15 հազար երեխա: Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի խոսքովՙ հիմա քննարկումներ են ընթանում հարցին լուծում տալու համար. «Հիմա շատ ակտիվ քննարկում է, եւ մենք լուծմանը շատ մոտ ենք: Կարծում եմ առաջիկա օրերին ինչ-որ լուծում կլինի, եւ մենք դրա մասին կհայտարարենք»:

Պետք է նշել, որ դպրոցները եւ համալսարանները հակահամաճարակային սահմանված կարգերին համապատասխան վերսկսել են դասերըՙ առկա եղանակով:

Օրերն անցնում են, երեխաները մեծանում, իսկ նրանց անունները դեռ հերթագրված են մանկապարտեզների ընդունելության ցուցակներում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵԶ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ՞ ՀԱՅ ԵՎ ՀՐԵԱ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԿԻՐԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԸՙ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԿԻՐԻԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԸՙ ՀԱԱԳԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական