Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ա. ԹՈՓՉՅԱՆԻ «ԲԱՆԿ ՕՏՈՄԱՆ» ՎԵՊԸՙ ԼԱՏՎԻԵՐԵՆ

05/02/2021
- 05 Փետրվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Zelta Rudens Printing» հրատարակչությունը Ռիգայում լույս է ընծայել հայ գրող, թատերագիր եւ գրականագետ Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ Օտոման» (Aleksandrs Tops ijans, «Osma u banka») վեպը: Անդրիս Ձենիսը վեպի լատվիերեն թարգմանությունը կատարել է ռուսերեն հեղինակային թարգմանությունից: Թարգմանության նախաձեռնողներից է արձակագիր եւ լրագրող Ալեքսանդր Գերոնյանը , որը Լատվիայում հրատարակում է «Արարատ» թերթը եւ «Կռունկ» հանդեսը, լատվիացիներին ներկայացնում հայ մշակույթի լավագույն նմուշները: Գրքի հրատարակությանն աջակցել են Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ լատվիացի հովանավորներ:

Վեպը ներկայացնում է 1896 թվականի օգոստոսին հայ հեղափոխականների կողմից Պոլսի պետական բանկի գրավման դրամատիկ պատմությունը: Գործողությունը զուտ քաղաքական բնույթ ուներ. այս հուսահատ քայլով հանդուգն երիտասարդները ցանկանում էին համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի, արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի օրոք տեղի ունեցող բռնությունների եւ զանգվածային կոտորածների վրա:

Երեք տասնյակ զինված անձինքՙ Արմեն Գարոյի եւ Բաբկեն Սյունու գլխավորությամբ, գրավեցին մի բանկ, որը շատ աշխատակիցներ ուներ Բրիտանական կայսրությունից եւ Ֆրանսիայից: Գործողությունը տեւեց շուրջ 14 ժամ: Զինյալները պահանջում էին Արեւմտյան Հայաստանում քաղաքական բարեփոխումներ իրականացնել: Հաջորդ առավոտյան նրանք Կոստանդնուպոլսում մեծ տերությունների դեսպանների միջամտությամբ եւ Ռուսաստանի դեսպանության ներկայացուցչի երաշխավորությամբ լքեցին բանկը ու ֆրանսիական շոգենավով մեկնեցին Մարսել…

Ա. Թոփչյանի վեպն առաջին անգամ հրատարակվել է 2008 թվականինՙ Երեւանում: Այնուհետեւ թարգմանվել է մի շարք լեզուներովՙ ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, սերբերեն եւ ռումիներեն, որը մեր գրական իրականության մեջ բացառիկ երեւույթ է: Երկար տարիներ Փարիզում բնակվող Ալեքսանդր Թոփչյանը ծանոթ անուն է նաեւ Լատվիայում. մասնավորապես, նրան է նվիրված լատվիացի բանաստեղծ Մարիս Չակլայսի հայտնի բանաստեղծություններից մեկըՙ գրված արցախյան գոյամարտի օրերինՙ «Երբ սպանում են եղբորդ հեռվում»:

Նախորդ գրառումը

ԱՍԵՄ, ԻՄԱՆԱՔՙ ԼՐԱԳՐՈՂԸ ՄԱՐԴ Է

Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐԸ ՄԵՐՕՐՅԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՏԽՈՒՐ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՈՒ... ԽՈՐԱՑՎՈՒՄ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական