Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԴԵ, ՊՐԾԵԼ Ա ԱՐԴԵՆ…..»

22/01/2021
- 22 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տունդարձիս` մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանում շփոթության-զայրույթի-ամոթի պատկեր էր…

Էսկալատորներից իջնելուց նկատեցի. մարդիկ մի տեսակ ընկճված-սպասողական վիճակում են` ներսից-դրսից (մետրոյի գնացքները բավականին ուշացումով են գալիս` երեւի «նախկինները» մի բան արել են)…. իսկական դիսկոմֆորտի մեջ։ Դրան զուգահեռ քրքիջ-ուրախություն էր տիրում։ Զարմացա` ո՞վ սիրտ ուներ էդպես լիաթոք ծիծաղելու. ոստիկանն էր` հավաքարարուհու հետ, երեւի հոգնած էին ուշ ժամին, աշխատանքից հետո, որոշել էին մի կուշտ ծիծաղել-լիցքաթափվել` բոլորիս նյարդերի հաշվին… Փաստորեն դա «ժուռնալն» էր ֆիլմի….

Մեկ էլ հանկարծ լսում եմ տարօրինակ ձայներ, մուրճի կամ քանդող ինչ-որ գործիքի։ Անմիջապես մոտեցա, տեսնեմ ի՞նչ. էս հավաքարարը ուրախ-զվարթ ձեռքը մի գործիք վերցրած` հաղթածի ուժ ու եռանդով փորձում է սյուներին ամրացված մեր զինվոր-տղաների նկարները քանդել մարմարյա սյունի վրայից, էս ոստիկանն էլ` կողքից ծիծաղելով «դուխ ա տալիս», թե ոնց ավելի ուժեղ խփի…

Մի կին էլ կարկամած մոտեցավ, շշնջալով` էս ի՞նչ եք անում…. Տղաներն ու տղամարդիկ որոշել էին ավելի հեռվից «թամաշա» անել… գործ չունեին` էդ ուշ ժամին` ոստիկան-բան…. ի՞նչ խառնվեին…

Մոտեցա էս ուրախ հավաքարարուհուն եւ հարցրեցի` էս ի՞նչ եք սենց հավեսով քանդում-հանում։ Ասում է` հա, առաջներում (երեւի նկատի ուներ` նախկիններին) ընենց էին կպցնում, հանգիստ հանում էինք, սրանք շատ պինդ են, հանել չի լինում։ Հարցնում եմ` այսինքն ի՞նչ եք անելու էս էրեխեքի նկարները, աղբամանն եք գցելո՞ւ, կամ ո՞վ է ասել` հանեք։ Ժպիտով պատասխանում է` դե, պրծել ա արդեն, էլի….. Ասում եմ` ի՞նչը։ (Էս ընթացքում ոստիկանը հասցրեց վազելով գնալ դիմակը դնել. գոնե էդպես չէր երեւում լայն ժպիտը)։ Ասում է` դե, եսիմ…. Հուշում եմ` պատերա՞զմը… Ուսերը թոթվեց շփոթված։ Պատերազմը «պրծել» ա, մենք էլ` հետը, փաստորեն` պատասխանս էր…

Նկարից ժպտում էր մեր հերոս զինվորը, որը ոչ մի կերպ չպոկվեց սյունի վրայից…

Եթե անգամ հրահանգվել էր հանել այդ նկարները, կարելի էր անել ոչ աշխատանքային ժամին, ոչ ժողովրդի աչքի առաջ, անաղմուկ, հարգանքով, եւ ոչ թե անարգելով մեզ, բոլորիս։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Հաջորդ գրառումը

Շուշիի գրավումը ոչ միայն անտրամաբանական էր, այլ նաև գրեթե անհնար

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

Շուշիի գրավումը ոչ միայն անտրամաբանական էր, այլ նաև գրեթե անհնար

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական