Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՆԱՃ Է ՆԿԱՏՎՈՒՄ ՆԱԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

22/01/2021
- 22 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայաստանում ոչ միայն սննդամթերքի, այլեւ ոչ պարենային ապրանքներիՙ հագուստի, կոշիկի, մաքրող միջոցների, ոսկու եւ բենզինի շուկայում է գնաճ նկատվում: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեիՙ ոչ պարենային ապրանքների շուկայում անցյալ տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ 2,3% գնաճ է նկատվել:

Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ից վեց ամսով արգելվում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը :

«Քանի որ օրենքը արգելում է Թուրքիայից ապրանք բերել, ստիպված ենք հագուստ ներկրել Չինաստանից, որն էլ հավելյալ ծախսեր է առաջացնում», մեզ հետ զրույցում ասաց տոնավաճառի աշխատակցուհի տիկին Լաուրան : Այս արգելքը «մեղմացնելու» համար առեւտրականները պատրաստվում են թանկացնել իրենց ապրանքը:

Միայն հագուստի շուկայում գրանցվել է 1,7% գնաճ, իսկ կոշիկը թանկացել է 0,8%-ով:

«Սպառողները ամեն մի ապրանք գնելիս մեզ են ամոթանք տալիս, թե գներն էլի ավելացրել ենք, մինչդեռ չգիտեն, որ այդ հարցում մենք այդքան էլ մեղք չունենք», ասաց վաճառողուհի 30-ամյա Նելլին:

Նույն պատկերն է նաեւ մաքրող, լվացող միջոցների շուկայում. այս ապրանքների մեծ մասը նույնպես ներկրվում էր Թուրքիայից: Ազգային վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ մաքրող, լվացող միջոցների շուկայում գնաճը կազմել է ՙ 1,2%:

Իսկ դեղագործական ապրանքները թանկացել են 3,2%-ով:

«Ունենք դեղորայքի տեսակներ, որոնք թանկացել են 20-ից 30 տոկոսով, կամ 200-ից 300 դրամով: Օրինակՙ «Ասկոֆեն-Պ» ցավազրկող դեղահաբերը նախկին 180 դրամից դարձել են 200 դրամ, «Նիպերտեն» արյան ճնշում կարգավորող դեղահաբերը 1150 դրամից դարձել են 1450 դրամ, իսկ «Մուլտիզան պրեգնա» վիտամինները նախկին 8640 դրամի փոխարեն դարձել են 9000 դրամ», ներկայացրեց «Իռեն-Էմմա» դեղատների ցանցի վաճառող 28-ամյա Գոհարը :

Նկատելի գնաճ է արձանագրվել նաեւ ոսկերչական զարդերի շուկայում: Պաշտոնապեսՙ ոսկյա զարդերը թանկացել ենՙ 7,5%-ով:

«Ոսկու գնի բարձրացումը կապված է դոլարի փոխարժեքի բարձրացմամբ: Եթե նախկինում 1 գրամանոց ոսկյա ականջօղերը վաճառում էի 15 հազար դրամով, ապա հիմա նույն ականջօղը վաճառում եմ 22 հազարով», մեր զրույցում ասաց «Ոսկու աշխարհ» ոսկերչական շուկայի վաճառող տիկին Մարինեն :

Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, բենզինի եւ դիզելային վառելիքի գինը մեկ ամսում բարձրացել է 4,1 եւ 2,9 տոկոսով: Օրինակ, մայրաքաղաքի բենզալցակայաններում «ռեգյուլար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 370 դրամովՙ նախկին 320-ի փոխարեն, իսկ «պրեմիումի» մեկ լիտրըՙ 390 դրամով, նախկին 350 դրամի փոխարեն:

Բայց մյուս կողմից նվազել են բնակարանի նորոգման նյութերի, փոքր կենցաղային սարքերի, գորգերի եւ հատակի ծածկերի գներըՙ 0,1%-ով: Ստացվում է, որ քաղաքացիները բնակարանների նորոգման ծրագրերը որոշ ժամանակով հետաձգել են, այդ իսկ պատճառով, այս շուկայում ոչ միայն պահանջարկը, այլեւՙ գներն են նվազել:

Եվ այսպես կարելի է ասել, որ ըստ պաշտոնական տվյալների եւ վաճառողների հայտնած կարծիքների ոչ պարենային մթերքների գնաճը կապված է օբյեկտիվ գործոններովՙ Թուրքիայից ներկրման արգելքով եւ ՀՀ դրամի արժեզրկմամբ:

Նախորդ գրառումը

Ծինանդալում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը

Հաջորդ գրառումը

Պլակատի արվեստը որպես ժամանակի եւ գաղափարի համադրության եզակի հյուսվածք

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Պլակատի արվեստը որպես ժամանակի եւ գաղափարի համադրության եզակի հյուսվածք

Լրահոս

Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով». Ռուբեն Մելիքյան

10/07/2026

Երկու օր առաջվանից Հայաստանում կարծես ինչ-որ «ռուբիլնիկով» միացրել ու ակտիվորեն շրջանառում են մի գաղափար, թե իբր՝ «ժողովրդավարությունը» պաշտպանելու համար կարելի...

Տավրոս Սափեյանը հրաժարվել է մանդատից

10/07/2026

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի...

41-64-ի մոգությունը

10/07/2026

Ընտրություններից հետո , երբ իշխանության համար առաջնահերթ լուծման բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում`արտահանումների, դիզվառելիքի ներկրման առաջիկա դժվարությունների դեմն առնելու/ ՌԴ-ն...

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026

Մինչ մեր սույն հրապարակումը հուլիսի 10-ին լույս տեսնելը, անորոշությունը չպարզվեց, թե Քնեսեթը ե՞րբ է քննարկման եւ քվեարկության դնելու Հայոց ցեղասպանության՝...

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026

Անկարայի գագաթնաժողովի հիմնական ուղերձները Անկարան հուլիսի 7-8-ը հյուրընկալեց ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որն անցկացվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ եւ...

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026

Կաթոլիկական լրատվական գործակալությունը՝ CNA-ն հուլիսի 7-ին քննադատել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. «Ադրբեջանի նախագահ Ալիեւին Բաքվում գովաբանում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական