Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՎԵԴԵՐԵՆ ՀԱՏՈՐ ՀԱՅԱՆՊԱՍՏ ՄԻՍԻՈՆԵՐՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

22/01/2021
- 22 Հունվարի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցած տարեվերջին շվեդական «Արտոս օք Նորմա» հրատարակչությունը լույս է ընծայել «Ցեղասպանություն, փախստականներ եւ գոյատեւում. երեք սկանդինավուհիների աշխատանքն ի նպաստ հայ կանանց եւ երեխաների» շվեդերեն հատորը: Ինչպես նշված է գրքի ծանուցման մեջ, այն հայկական եւ օսմանյան պատմության, նաեւ սկանդինավյան առաքելության եւ օժանդակության ու կին գործիչների պատմության մի մաս է եւ նպատակ ունի ուշադրություն հրավիրել այդ նվիրյալ կանանց վրա, որոնց աշխատանքը հայտնի է աշխարհի հայերի շրջանում, սակայն ոչ Սկանդինավիայում:

Գրքի հերոսուհիներն են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ականատես դարձած եւ վերապրածներին գործնական օգնություն ցույց տված սկանդինավցի միսիոնարուհիներից երեքըՙ շվեդուհի Ալմա Յուհանսոնը , նորվեգուհի Բոդիլ Բյորնը եւ դանիուհի Մարիա Յակոբսենը : Պատերազմից հետո նրանք վերադարձել են տարածաշրջանՙ հիմնականում աշխատելով հայ կանանց եւ երեխաների հետ, փրկելով շատերին մահմեդական գերությունից, աշխատանք հայթայթելով նրանց համար: Այս միսիոներուհիները հետագայում հանդես են եկել Ցեղասպանության մասին իրենց վկայություններն ամփոփող հոդվածներով եւ գրքույկներով:

Գրքում հոդվածներ ունեն Սվանտե Լունդգրենը (Ֆինլանդիա), Էլիզաբեթ Մելիքյանը , Քեյթ Ռոյսթերը (Դանիա), Ինգեր Մարի Օքենհաուգը (Նորվեգիա) եւ Մարիա Սմոբերգը (Շվեդիա): Ի դեպ, անցյալ տարի զույգ հատորներով լույս է տեսել նաեւ Քեյթ Ռոյսթերի «Քարեն Եփփեն եւ հայ ժողովուրդը» աշխատությունըՙ դանիերեն բնագրով եւ անգլերեն թարգմանությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԱԽԼԱՎԱՆ ԱՐՑԱԽԻՑ

Հաջորդ գրառումը

ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՙ ՄԱՐԴԸ, ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՙ ՄԱՐԴԸ, ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Իրանի քաղաքացին փոխանցել է Ադրբեջանին. Նաիրի Հոխիկյան

26/05/2026

Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պուտինը ստորագրել է օրենք՝ արտերկրում ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար ԶՈւ կիրառման մասին

26/05/2026

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս զինված ուժերին ներգրավել ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Փաստաթղթով նախատեսվում...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական