Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱԺԱՆԻՐ, ՈՐ… ՏԻՐԵՆ

25/12/2020
- 25 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Արցախի սահմանազատումների հարցը չլուծածՙ սահուն անցանք Հայաստանին: Սկզբունքը նույնն էՙ քար անտարբերություն, ամենաթողություն իշխանությունների կողմից, թշնամու սանձազերծված ոտնձգություններ հայ գյուղացու, հայի հողի նկատմամբ եւ անպատժելիություն: Համացանցը ողողված է տարբեր ժամանակների քարտեզներով: Մարդիկ տարակուսած հարցնում ենՙ ի վերջո, ո՞ր քարտեզի հիման վրա են Հայաստանի սահմանները վերաձեւվում ու բզկտվում, ո՞վ է պատասխան տալու եւ բացատրելու, թե իրավական ի՞նչ փաստաթղթի հիման վրա է սահմանազատումը կատարվում: Քարվաճառից, Բերձորից, Աղավնոյից, Սոթքից դեռ չպրծածՙ անցանք Սյունիքին, ինչը եւ կանխատեսվում էր: Ոչ մի պատկան մարմին որեւէ ամբիոնից չհայտատարեց, թե ինչ ակնկալենք, ինչին սպասենք առաջիկայում, միայն բոլորս վստահ էինք, որ սահմանազատումները սարսափելի ցավոտ ու ողբալի են լինելու: Ադրբեջանցիները Սյունիքի Որոտան գյուղ են մտել, գյուղացուն ահաբեկել, թե մի ժամից դուրս կգաս տանիցդ, հակառակ դեպքում…

Հայտնի չէ Խնձորեսկի, Դավիթ-Բեկի, Շուռնուխի ճակատագիրը(*): «Դուրս եկեք ձեր տներից, լքեք գյուղը, մինչեւ սահմանազատումը կավարտվի, հետո կպարզվիՙ գյուղը ձե՞զ է մնում, թե՞ ադրբեջանցիներին, կամ տան կեսը տանտիրոջը կմնա, մյուս կեսըՙ ադրբեջանցուն, ո՞վ գիտե. անտեր, անթիկունք, անղեկավար երկիր է»,- բողոքում են սյունեցիները:

Իսկ իմքայլական պատգամավորը ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, թե Սյունիքից ոչ մի սանտիմետր հող չի անցնելու Ադրբեջանին. իմացած լինեք, որ Որոտանի վարելահողերը մինչեւ հիմա գտնվելիս են եղել այլ պետության տարածքում: Հետաքրքրական էՙ Կարեն Համբարձումյան անունով սիսիանցի պատգամավորն այսպես խոսելիս ինքն իր ձայնը լսե՞լ էՙ «գտնվելիս են եղել այլ պետության տարածքում»: «Այլ պետության» անունն էլ չի նշում, իբր դե գլխի ընկեք էլի, պարզ չէ՞, որ խոսքը Թաիլանդի մասին չէ:

Եթե Հայաստանի Հանրապետության իշխանական կուսակցության ներկայացուցիչն է «հաստատում», թե Որոտան գյուղի մի մասըՙ այն էլ վարելահողերը, մինչեւ հիմա Ադրբեջանի տարածքում են եղել, ադրբեջանցիներից էլ ի՞նչ նեղանանք: Ուրեմն վարելահողերը պետք է տանք ադրբեջանցիներին, ասել է թե գյուղացին պիտի իր պապենական տանն ապրի, բայց գյուղի հողերը մշակի, բերք ու բարիքն ստանա ադրբեջանցին. սա բնական ու բարոյական է, ազնիվ ու արդար էՙ ըստ իմքայլականի:

Հայաթափում. մեր օրերում հայաստանյան իշխանությունների ձեռքով իրականացվում է Արցախի ու Հայաստանի հայաթափման մեծ ծրագիր: Եթե գյուղացուն ասվում էՙ մի քանի ժամում տունուտեղդ լքիր, հետո կերեւաՙ կվերադառնա՞ս գյուղդ, թե՞ ոչՙ կախված սահմանազատման սուրբ ու ադրբեջանամետ գործընթացից, ուրեմն ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը, որ գյուղացին երբեւէ կվերադառնա իր տուն, եթե նույնիսկ այն չհանձնվի ադրբեջանցուն: Քանոնով գծված սահմանի այս կողմում ադրբեջանցին ապրի, այն կողմումՙ հայը: Սա Ֆրանսիա-Բելգիա սահմանը չէ, քանոնով գծված սահմանի այն կողմում արնախում, հայի կյանքի ծարավ թուրքն է, որի հետ խաղաղ գոյակցելն աբսուրդի ժանրից է: Որքան էլ իշխանություններն իրենց անմեղսունակ հայտարարություններում հայ-թուրքական «բարեկամության» մասին անթաքույց ու թաքնված կոչեր անեն, իրենք էլ քաջ գիտակցում են, որ թուրքի հետ համատեղ կյանք վարելն անհնար է: Ուրեմն այս ամենը մի բան է ենթադրումՙ երեկՙ Վարդենիսի ու Բերձորի, այսօրՙ Սյունիքի, իսկ վաղըՙ Տավուշի ու միայն սատանային է հայտնի, թե էլի որ շրջանների գյուղերի հայաթափում է սպասվում: Հայաթափում ու հանձնում թուրքին:

Ո՞ր փաստաթղթի հիման վրա է հիմա կատարվում ժամանակավոր, իսկ արդեն հունվարինՙ վերջնական սահմանազատումը: Ո՞վ է այն ստորագրել եւ ո՞ւմ հետ է համաձայնեցրել, եթե մարզպետերը, գյուղապետերը, բնակիչները տեղյակ չեն, եթե լույսը բացվում է, ու մինչեւ ատամները զինված ադրբեջանցին հայ գյուղացու տուն է մտնում ու սպառնումՙ դուրս արի, թե չէ կսպանենք, իսկ Հայաստանի սահմաններն օր օրի նեղանում, սեղմվում ու բզկտվում են:

Գեոդեզիստներից, քարտեզագետներից ու քարտեզագիրներից կազմված երիտասարդ մասնագետների մի խումբ դեռ քառասուն օր առաջ է իշխանական տարբեր կառույցներին նամակ ու առաջարկ ուղարկելՙ ստեղծել առանձին մասնագիտական հանձնաժողով, որի ուսումնասիրությոնների արդյունքում միայն կկատարվեն սահմանազատումները: Հանձնաժաողովը պետք է ներկա լինի սահմանազատման, չափագրման գործընթացին, բանակցի ադրբեջանցիների հետ, միջազգային կոնվենցիաների, փաստաթղթերի, քարտեզների հիման վրա պնդի, որ միջպետական սահմանների այսօրինակ ամրագրումը քրեորեն պատժելի է, հանցանք, անթույլատրելի: Ի վերջո, մինչեւ հիմա ոչ մի կետով, ոչ մի գործողությամբ հայկական կողմի շահերը պաշտպանված, անգամ հաշվի առնված չեն: Կոնֆետ, խնձոր, փող չի բաժանվում, հայրենիք է բաժանվում, պետություն է կազմաքանդվում, ազգ է վերանում, ապագա է կործանվում:

Նախաձեռնող խումբը նաեւ պնդում է, որ պետք է հատուկ սարքավորումների օգնությամբ կատարել սահմանազատումները: Հիմարին էլ պարզ է, որ GPS-ով ու սովետական քարտեզով սահմանազատում անելը նշանակում է Հայաստանը նվիրել Ադրբեջանին, Հայաստանը հայաթափել ու բավարարել ադրբեջանցու ցանկացած քմահաճույք ու ոտնձգություն:

Երիտասարդ մասնագետներն իրենց առաջարկները ներկայացրել են նաեւ Նիկոլ Փաշինյանին ու ստացել կարճ-կոնկրետ պատասխանՙ ձեր կարիքը մենք չունենք, մենք գիտենքՙ ինչ ենք անում, մեր մասնագետները լիուլի բավարարում են մեզ:

Իր հասակից հազար մետր բարձր ամբիցիաներ ունեցողն ինչպե՞ս կարող է այլ մասնագետի կարծիք լսել. թքած, թե հայրենիք չենք կորցնում, ինքնություն չենք կորցնում, պետություն չենք կորցնում:

Եթե ձեր նպատակը ծրագրված կերպով Հայաստանը թուրքին հանձնելը չէ, ուրեմն դուք պատրաստ կլինեիք լսել մասնագիտական խորհուրդներն ու առաջարկները: Չեք լսում, քանի որ ամեն բան նախապես պայմանավորված ու հաստատված է:

Հայաստանի Հանրապետությունը մենք քեզնից կամ քո պապից չենք ժառանգություն ստացել, Փաշինյան: Հայաստանի Հանրապետության պետականության կառուցման գործում դու կես գրոշի, կես գաղափարի ներդրում չունես, բայց արի ու տես, որ սատանայի կամոք այսօր դու ես որոշում հազարամյա երկրի, հայի հայրենիքի ճակատագիրն ու բախտը: Հենց սա է ամենաողբալին: Հիմարին էլ պարզ է, որ եռակողմ համաձայնագիր կոչված թղթից բացի, որիՙ քո ստորագրությամբ տարբերակն այդպես էլ ոչ ոք չտեսավ, դու ուրիշ դավեր էլ ես նյութելՙ Հայաստանը մաս-մաս հանձնելու, Հայաստանը հոշոտելու, ծվեն-ծվեն անելու ազգադավ ծրագիր:

(*) Երեկ այս գյուղ մտած ազերիները պահանջում էին հայապատկան 13 տուն հանձնել իրենց: Ծ.Խ.:

Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԳՈԴ ՆԻՍԱՆՈՎԻ ԸՆԿԵՐՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

«ՊԱՐՈՆ ԱԼԻԵՎ, ԴՈՒՔ ՀԱՂԹԵՑԻՔ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ԲԱՅՑ ՀԱՂԹՈՂ ՉԴԱՐՁԱՔ». ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԷԼԻ՞ ՍՏԵԼՈՒ ՓՈՐՁ

Լրահոս

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական