Հինգշաբթի, Մայիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԳՆԱՍ ԲԱՐՈՎ, ԲԵԼԼԱ ԱՄՈՎՆԱ…»

25/12/2020
- 25 Դեկտեմբերի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բելլա Մասումյան (1937-2020)

Դեկտեմբերի 8-ին, 84 տարեկանում, ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Բելառուսի ժողովրդական արտիստուհի Բելլա Ամովնա Մասումյանը: «Նրա մահը ծանր եւ անփոխարինելի կորուստ է բոլորիս, նրա ընկերների եւ նրա մեծ տաղանդի միլիոնավոր երկրպագուների համար, հսկայական կորուստ արվեստի համար, որին նա նվիրել էր իր ողջ կյանքը»,- հայտարարել է Մինսկի Գորկու անվան ազգային ակադեմիական դրամատիկական թատրոնը, որտեղ 58 տարի աշխատել է «բելառուսական թատրոնի լեգենդ» անվանված դերասանուհին:

Բելլա Մասումյանը ծնվել է 1937-ին, Պավլոգրադում (Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա), հայ հոր եւ լեհ մոր ընտանիքում: Ավարտել է Բելառուսի թատերական արվեստի պետական ինստիտուտը: 1961 թվականից աշխատել է Գորկու անվան թատրոնում: Գեղեցկատես, խորունկ, կրքոտ եւ մտավորական խառնվածքով Մասումյանը կատարել է դրամատիկական հերոսուհիների դերեր, որոնք բնութագրվել են հուզականությամբ, ռոմանտիկ գունազարդման եւ պատկերների հոգեբանական խորությամբ: հանդես է եկել 100-ից ավելի դերակատարումներովՙ «Երկուսը ճոճանակի վրա», «Արշալույսներն այստեղ խաղաղ են», «Երեք քույր», «Պիգմալիոն», «Տեսնելով սպիտակ գիշերները», «Մեկ երկնքի տակ» եւ բազում այլ բեմադրություններում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների: Նրա մասին է Բելառուսի առաջատար թատերական քննադատ Տատյանա Օռլովայի «Այլմոլորակուհին» գիրքը (2012):

Իսկ մեզ համար կարեւոր է իմանալ, որ Բելլա Մասումյանը ոչ միայն 1980-ականների Գորկու անվան թատրոնի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Երեւանում, այլեւ մանկության տարիներին, Երկրորդ աշխարհամարտի տարիներին որոշ ժամանակ ապրել է Հայաստանում: Նրա հայրըՙ Համո Մասումյանը, եղել է ռազմական օդաչու: Աղջիկն ապրել է տատիկիՙ Նեկտար Գրիգորեւնայի մոտ, որին պաշտել է: 2019-ին Մինսկի հայերի «Միասին» պարբերականին տված հարցազրույցում նա ասել է. « Իմ հոբելյանին Հայաստանի դեսպանն իմ մասին լավ արտահայտվեցՙ հայ ժողովրդի բելառուս դուստր: Հայաստանն իմ մեջ զուգորդվում է գործած գլխարկ հագած տատիկիս հետ: 1915 թվականին թուրքերը սպանել են պապիկիս, եւ նա այրի է մնացել երեք երեխաների հետ: Նիհար, հմայիչ հայուհի էր…. Ես երբեք չեմ սեւեռվել մարդկանց ազգության վրա, բայց երբ մի երաժշտական մրցույթում տեսա մասնակից հայուհու, ցանկացա, որ նա՛ լինի հաղթողը: Հավանաբար, արյունն ազդում է ենթագիտակցական մակարդակի վրա, չնայած մայրս լեհուհի է ու մենք երկար չենք ապրել Հայաստանում: Ինձ դուր է գալիս հայ ժողովուրդըՙ համբերատար, հավատարիմ, մտավորական, տաղանդավոր: Նրան հաջողվեց գոյատեւել ու շարունակել ապրել ու ինքնարտահայտվել: Հայերեն ես գիտեմ միայն «բալիկ ջան» եւ «ցավդ տանեմ» խոսքերը: Ցանկանում եմ հայ ժողովրդին մաղթել խաղաղություն: Նա արժանի է դրան, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, բայց քանի որ խոսում ենք Հայաստանի մասին, ես ուզում եմ, որ մարդիկ երջանիկ ապրեն, որ լիություն լինի ընտանիքներում, շողա արեւը ու ծաղկեն ծաղիկները: Հայաստանը գեղեցիկ երկիր է: Սեւանը, լեռները, եկեղեցիները, օդն այնպիսին են, որ շունչդ կտրվում է…»:

Թատերագետների կարծիքովՙ Բելլա Մասումյանը մեծ ներդրում է ունեցել բելառուսական թատերարվեստի զարգացման գործում: Նա ապրել է հանուն գործի եւ ոչ ոք չի ունեցելՙ թատրոնից ավելի սիրելի: «Գորկու ռուսական թատրոնի վերջին մեծ դերասանուհի՛ն: Գնաս բարով, Բելլա Ամովնա: Եվ, շատ հավանական էՙ գնաս բարով, Ռուսական թատրոն»,- գրել է բելառուս գրող Անատոլի Ավրուտինը դերասանուհու մահվան առթիվ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱՅԱՆԵ ԳԵՈՐԳՅԱՆ. «ԱՇԽԱՏԵԼ, ԱՐԱՐԵԼ, ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՙ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ»

Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԴՈԿՏ. Վ. ՇԵՄՄԱՍՅԱՆԻ «ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԱՅԵՐԸ» ՀԱՏՈՐԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԴՈԿՏ. Վ. ՇԵՄՄԱՍՅԱՆԻ «ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԱՅԵՐԸ» ՀԱՏՈՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը տեսանյութ է հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
Վերլուծություն

Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը google միջազգային քարտեզով արդեն դարձել է ադրբեջանական

04/01/2021

«Քիչ առաջ կարդացի Հրանտ Մելիք- Շահնազարյանի գրառումը Տիգրանաշեն գյուղը թշնամուն հանձնելու մասին և որոշեցի ստուգել այն google-ի քարտեզով: Ստուգմանս արդյունքները...

ԿարդալDetails
Նորություններ

Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները. Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին. Նարեկ Պողոսյան

20/05/2026

Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին: Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները: Նարեկ Պողոսյան, հանրային գործիչ

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արևմտյան Ադրբեջանի թեմայով հերթական համաժողովում փակցվել է քարտեզ. Հայաստանից մնում է Սևանի արևմտյան ափը, Երևանն ու Էջմիածինը

20/05/2026

Ինչպես ադրբեջանցիներն ու ոստիկանները կմտնեն ձեր տուն՝ այս ռեժիմի աջակցությամբ։ Մենք շարունակում ենք գլորվել անդունդը։ Այս տարվա հունիսին Նախիջևանի Օրդուբադ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական